ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այդ օրենքով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի՝ արդարադատության նախարարի հետ համաձայնեցված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկադիր կատարողին հասանելի դարձնելը չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-202-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: