Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1347/02/17

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1347/02/17

Նախագահող դատավոր`

 Ս. Թորոսյան

Դատավորներ`

 Ա. Մկրտչյան

 Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա
. Բարսեղյան

Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի (այսուհետ` Կառավարիչ) և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Անելիք բանկ» (իրավահաջորդ՝ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.854.810.729 ՀՀ դրամ գումար: 19.01.2018 թվականին հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմումով հայցվորը խնդրել է Բանկից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքով վճարման ենթակա գումարի հաշվարկի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վ Աֆանդյան) և Կառավարիչը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա Մելիքյան)։

 

2. Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում արտահայտված այն դիրքորոշմանը, որ Դատարանը սխալմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում ամրագրված դրույթները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի իրավական հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգավորումը, որի բովանդակությունից բխում է, որ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն ուղղվում է գրավով ապահովված պահանջի բավարարմանը, իսկ գույքի արժեքն ավել լինելու դեպքում դրա իրացման գնի և պարտավորության չափի դրական տարբերությունը պետք է վերադարձվի գրավատուին:

Դատարանը վճռի պատճառաբանական մասում ոչ միայն չի անդրադարձել վկայակոչված իրավական նորմի մեկնաբանությանը, դրանով կարգավորվող հարաբերությունների առանձնահատկություններին և սույն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող վիճելի իրավահարաբերության բնույթին, այլև կիրառել է նորմեր, որոնք, բողոք բերած անձի համոզմամբ, կիրառելի չեն սույն գործի շրջանակներում: Մասնավորապես, վիճելի իրավահարաբերության նկատմամբ Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը վերաբերում են գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, գրավառուի իրավունքներին, դրանց իրացման եղանակներին, ժամկետին և ընթացակարգային կանոններին, մինչդեռ սույն գործի շրջանակներում քննության առարկա պետք է հանդիսանար բռնագանձման գործընթացում գրավի առարկայի արժեքի որոշման, այդ արժեքին համապատասխան իրացման և իրացումից հետո գործարանի արժեքի և պարտավորության չափի դրական տարբերությունը գրավատուին վերադարձնելու հարցը:

Ստորադաս դատարանները խախտել են ապացույցների գնահատմանը ներկայացվող բոլոր պահանջները` ընդհանրապես չեն անդրադարձել Ընկերության կողմից ներկայացված և նրա պահանջները հիմնավորող գրավոր ապացույցներին և չեն գնահատել դրանք:

Դատարանը վճռի կայացման համար որպես ելակետ է ընդունել փորձագետի եզրակացությունը միայն մի հարցի վերաբերյալ արված հետևության մասով՝ առանց որևէ հիմնավորման դրան տալով ավելի բարձր ապացուցողական նշանակություն գործում առկա մյուս գրավոր ապացույցների համեմատությամբ: Այս հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն նշելով, որ գործում առկա են եղել մի քանի իրարամերժ տվյալներով գրավոր ապացույցներ, ուստի Դատարանը «իրավացիորեն» հիմք է ընդունել փորձագետի եզրակացությունը:

Թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը չեն բացահայտել հայցի հիմքում դրված իրավանորմի, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ համարվող պայմանները, այդ հոդվածում կիրառվող հասկացությունների բովանդակությունը:

Գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ինչը Բանկի կողմից չի արվել: Տվյալ դեպքում նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել պայմանագրով կողմերի համաձայնությամբ ամրագրված 2.000.000.000 ՀՀ դրամ գինը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանը որևէ կերպ չի գնահատել Բանկի նման ոչ իրավաչափ վարքագիծը և դրանից բխող իրավական հետևանքները: Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե ինչ չափանիշից ելնելով է Բանկը որոշել իրացման գինը և գործարանն իրացրել պայմանագրով կողմերի ամրագրած գնից մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար նվազ արժեքով:

Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություն պարունակող միակ գրավոր ապացույցը, որը քիչ թե շատ տեղեկություն է պարունակում գործարանի իրական գնի վերաբերյալ, հանդիսանում է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 18.07.2018 թվականի փորձագիտական եզրակացությունը, որում ի պատասխան դատարանի կողմից առաջադրված հարցի՝ փորձագետը տվել է եզրակացություն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում ներկայացված գործարանի իրական արժեքի որոշման համար էական նշանակություն ունեցող չափանիշներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերած անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, քանի որ դիրքորոշումն ամբողջությամբ կառուցված է վճռի կայացումից հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընկերությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը օբյեկտիվորեն չէր կարող հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե բողոքում ներկայացված դիրքորոշումը որքանով է վերաբերելի տվյալ գործի արդարացի և ճիշտ լուծման համար, և արդյոք այդ տեսանկյունից ողջամիտ է սահմանափակում կիրառելը: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե որքանով է հնարավոր տվյալ դիրքորոշման հայտնումը առաջին ատյանի դատարանում բողոք բերող անձի կողմից:

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված դատավարական իրավունքի խախտումներն էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա և հանգեցրել են գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված և երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության իրավունքներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարան 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.2. Կառավարչի վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը վերլուծել է առաջացած իրավահարաբերության բնույթը, և պարզել է, որ բողոքաբերի վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը ստորադաս դատարանի կողմից իրավացիորեն չի կիրառվել, հետևաբար բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը այդ մասին իր կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել, ակնհայտ անհիմն է։

Վերաքննիչ դատարանը հանգամանորեն անդրադարձել է բողոքաբերի բոլոր փաստարկներին և ապացույցներին, ինչը նշանակում է որ դատավարական և նյութական իրավունքների նորմերի խախտումները բացակայում են, ըստ այդմ առկա չէ դատական ակտը բեկանելու որևէ հիմք։

 

2.3. Ընկերության վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և բողոք բերած անձի վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը վճռաբեկ բողոքում ճիշտ չի մեկնաբանվել։

Ընկերությունն իր բողոքում թերի է ներկայացրել իրավիճակը, և իր պնդումն այն մասին, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, չի համապատասխանում իրականությանը: Ընկերության վերաքննիչ բողոքում վկայակոչած իրավական նորմերը, մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և նույն հոդվածի 3-րդ մասի դրույթները գործում էին նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում, որտեղ բողոք բերող անձը նույնպես հանդես էր գալիս երրորդ անձի կարգավիճակում, այդ փաստարկները հնչեցվել են նաև այդ գործով Բանկի ներկայացուցիչների կողմից: Թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը ոչ մի նոր կամ այնպիսի բան չի ասել, որի մասին տեղեկացված չէր բողոք բերած անձը և չէր կարող վկայակոչել իր առարկությունների մեջ առաջին ատյանում գործի քննության ժամանակ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել է թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, որի համաձայն՝ գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը.

2) Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին: Բռնագանձման ծանուցման մեջ նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար:

Բռնագանձման ծանուցման մեջ առկա է նաև հետևյալ տեղեկացումը. «(...) սույնով տեղեկացնում եմ, որ Բանկը պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ կողմից վերը նշված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա(...)».

3) Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա որոշման համաձայն` 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված՝ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8 քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ, 112,5 քառ.մ, 91,6 քառ.մ) ընդունվել են Բանկի կողմից ի սեփականություն՝ բռնագանձման մեջ նշված արժեքին համապատասխան.

4) 24.03.2016 թվականին Բանկն իր թիվ 143-Ա որոշմամբ փոփոխություն է կատարել թիվ 435-Ա որոշման մեջ՝ նշելով. 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը և 03.10.2012թ. կնքված թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը «Բյուրակն» ՍՊԸ ընդհանուր պարտավորությունների դիմաց ընդունել բանկին ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված և ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 70% անշարժ գույքի և 15-ական % շարժական գույքի համար.

5) ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 08.04.2016 թվականին Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 08042016-07-0038 վկայականը.

6) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված վճռով «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ.

7) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված որոշմամբ Հակոբ Ասոյանը նշանակվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ.

 8) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն` Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 939.450.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 751.560.000 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի և Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 60-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորև շարադրվող պատճառաբանությամբ.

Քննելով Կառավարչի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից:

Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար (…):

Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթը ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում։ Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ։ Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև (տե՛ս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի և հակընդդեմ հայցով «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը

ՀՀ սահմանադրական դատարանը 09.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ մասնավորապես նշելով. «(…) Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթից, իր դիրքորոշմամբ վերացրել է նշված օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը՝ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ գրավադրված գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կարգավորող Օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող դրույթները տարածվել են նաև գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքերի վրա, քանի որ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը ևս համարվում է գրավի իրացում: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև իրավական դիրքորոշում առ այն, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար՝ գրավառուի կողմից Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233-Ն օրենքով Օրենսգրքի 251-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձնված գույքի և այդ գույքի՝ հիմնական պարտավորության համապատաuխան չափը գերազանցող գումարի տնօրինման հետ կապված հարաբերությունները՝ այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը (…):

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնելը համարվում է այդ գույքի իրացում, և այդ պահից ծագում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը գրավատուին վերադարձնելու՝ գրավառուի պարտականությունը:

Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հաշվի առնելով նաև այդ դրույթի իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից» և «օրենսդիրը երկուստեք երաշխիքներ է նախատեսել ինչպես գրավառուի, այնպես էլ գրավատուի համար՝ հավասարակշռելով վերջիններիս իրավունքները և օրինական շահերը», միտված է ապահովելու Սահմանադրությամբ նախատեսված՝ անձի սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը»:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված՝ «պարտավորության համապատասխան չափի դիմաց» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորության չափը և գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի առարկա, զրկված կլինի պարտապանից տարբերություն պահանջելու իրավունքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետ): Մյուս կողմից` գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձևով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Նիկոլյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, տե՛ս նաև Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալը և նախկինում հայտնած դիրքորոշումները, գտել է, որ երբ առանց դատարան դիմելու գրավատուն գրավ դրված գույքի վրա բռնագանձում է տարածում և իրականացնում է գույքի վաճառք՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի ձևով, ապա այդ փուլում գրավ դրված գույքը պետք է իրացվի շուկայում գործող ողջամիտ գնով, այսինքն՝ գույքի արագ վաճառքի գնով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները:

Այն դեպքում, երբ ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով գույքը չի իրացվում, և գրավատու բանկը գույքը վերցնում է ի սեփականություն, ապա ի սեփականություն վերցնելուց հետո կարող է առաջանալ երկու իրավիճակ՝

1. գրավատուն գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելուց հետո 6 ամսվա ընթացքում այն իրացնում է, ընդ որում՝ իրացման գինը չպետք է լինի ողջամիտ չհամարվող ցածր գին, հակառակ դեպքում՝ օրենքի ուժով գույքն իրացված կհամարվի շուկայական գնով:

2. Գրավատուի կողմից գույքն ի սեփականություն վերցնելուց հետո, երբ 6 ամսվա ընթացքում գրավատուն չի կարողացել այն իրացնել, գրավ դրված գույքն ամեն դեպքում համարվում է իրացված, սակայն արդեն շուկայական գնով:

Երբ գրավատուի առջև դրված է գրավ դրված գույքն իրացնելու խնդիր, ապա՝

1. մինչև գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելը բանկը կարող է այդ գույքն իրացնել լիկվիդացիոն արժեքով, իսկ

2. ի սեփականություն վերցնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, գույքը կարող է իրացնել այն արժեքով, որը շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր չէ, այսինքն՝ եթե իրացվի շուկայական գնից ոչ ողջամիտ ցածր գնով, ապա հիմք կընդունվի շուկայական գինը (տե՛ս Հայկ Մովսիսյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի և երրորդ անձ «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյանի թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը):

 

2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...):

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման կարգավորում է նախատեսում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից։

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե´ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանը փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծի` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից, ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ օրենսդրական պահանջներից, հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից և արդարադատության արդյունավետության շահերի ապահովման առաջնահերթությունից:

Փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար, անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե´ս Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնահասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 Ընդ որում, վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել եզրակացություն տված փորձագետի բանավոր բացատրության՝ որպես եզրակացությունը հստակեցնող դատավարական օժանդակ միջոցի կարևորությունը։ Այն դեպքերում, երբ քննարկվում է գործի լուծման հիմքում դրված փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը՝ դրա թույլատրելիության, վերաբերելիության կամ արժանահավատության տեսանկյունից, փորձագետի տված բանավոր բացատրությունները կարող են էապես օգտակար լինել դատարանին՝ եզրակացության լրիվ և բազմակողմանի հետազոտությունն արդյունավետ իրականացնելու համար։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել են թիվ ՀԳ3088-3, ՀԳ3088-4 գրավի և ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրերը, որոնց համաձայն՝ գրավադրվել են «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը, հողատարածքը, ծածկարանները, գործարանում տեղակայված շարժական գույքը։

Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին, որում նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար: Բռնագանձման ծանուցմամբ Բանկը հայտնել է, որ պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա:

Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա և դրանում փոփոխություն կատարելու մասին 24.03.2016 թվականի թիվ 143-Ա որոշումների համաձայն՝ գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը (թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիր), ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը (թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագիր) և ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը (թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագիր) «Բյուրակն» ՍՊԸ-ի ընդհանուր պարտավորությունների դիմաց Բանկն ընդունել է ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված և ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 70 տոկոս անշարժ գույքի և 15-ական տոկոս շարժական գույքի համար։

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պատասխանողից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքի վերաբերյալ վճարման ենթակա գումարի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար (7.227.000.000 – 1.695.517.744 = 5.531.482.256)։

Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ. « (…) 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզի ք. Բյուրեղավան Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ըստ 29.10.2002 թվականի թիվ 2701081 սեփականության վկայականի, այսինքն` գրավի պայմանագրով հստակ սահմանված և ընդգծված է գրավի ծավալը՝ ըստ սեփականության վկայականի, ուստի գրավադրվել է անշարժ գույք, այլ ոչ թե որևէ ընկերության բիզնես։

(…) 18.07.2018 թվականին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել 939.450.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդային արժեքը՝ 751.560.000 ՀՀ դրամ: Արդեն իսկ ակնհայտ է, որ վերոնշյալ երկու թվային մեծությունները չեն գերազանցում արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումարային արտահայտությունը՝ 1.695.517.744 ՀՀ դրամը (ավելին՝ պակաս են այդ գումարից), հետևաբար հայցը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Կառավարչի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ գրավի առարկայի հավանական շուկայական արժեքը և լիկվիդային արժեքը` որպես թվային մեծություններ, շատ ավելի փոքր են, քան գրավի առարկայի՝ արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումարային արժեքը, հետևաբար նաև այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, ուստի բողոքաբերի վկայակոչած փաստարկն այն մասին, որ Դատարանն անհիմն չի կիրառել վկայակոչված իրավանորմը, չի բխում վերոգրյալից, ուստիև անհիմն է: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև «(․․․) Փորձագիտական եզրակացության ուսումնասիրությունից հետևում է, որ փորձագետները, որպես անշարժ գույք գնահատելիս, հաշվի են առել այդ գույքի ինչպես շինության մաս կազմող հորը, այնպես էլ դրա, որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատում իրականացնելիս գնահատվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով համեմատական մեթոդով, այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա եկամտային մեթոդով, իսկ Դատարանը գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները հստակեցնելու պարտականություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի և դրա դեմ ներկայացված առարկություններն ըստ էության կառուցված են գրավադրված և արտադատական կարգով բռնագանձված գույքի իրացման արժեքը որոշելու և ըստ այդմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ կողմերի մոտեցումների տարբերության վրա:

Այսպես, հայցվորի դիրքորոշման հիմքում դրված է այն փաստարկը, որ գրավադրված գույքի «իրացման գինը» պարզելիս պետք է հաշվի առնվեն դրա նպատակային նշանակությամբ պայմանավորված որոշակի գործոններ, այդ թվում նաև Գործարանի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող անշարժ գույք լինելու հանգամանքը։ Միաժամանակ, ըստ հայցվորի՝ գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ուստի նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել Պայմանագրով կողմերի ամրագրած 2.000.000.000 ՀՀ դրամ գինը։ Մինչդեռ, պատասխանողը գտնում է, որ «ԲՄԼ Արզնի» ՍՊԸ-ի հետ իր կնքած գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող անշարժ գույքը, և ոչ թե գործարանը՝ որպես բիզնեսի բաղկացուցիչ մաս:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի առջև «Բյուրակն» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Բանկի և Ընկերության միջև կնքված պայմանագրերով գրավադրվել են, հետևաբար և գրավի առարկա են հանդիսանում ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերիգործարանը՝ հողատարածքով, հողամասի վրա առկա ծածկարանները, ինչպես նաև գործարանում տեղակայված շարժական գույքը: Ընդ որում, Գործարանի 29.10.2002 թվականի թիվ 2701081 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում «Հողամասի տվյալներ» բաժնում հողի օգտագործման նպատակը նշված է «հանքային ջրերի գործարանի կառուցման», «Շենքի տվյալներ» բաժնում շենքի նպատակային նշանակությունը նշված է «արտադրական», իսկ շենքի օգտագործման նպատակը՝ «գործարան»: Վերոգրյալից հետևում է, որ խնդրո առարկա գրավի առարկա հանդիսացող Գործարանը՝ հողատարածքով, գրավադրվել է որպես անշարժ գույք:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 փորձագիտական եզրակացության գնահատման հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

սույն քաղաքացիական գործով Դատարան են ներկայացվել գրավի առարկայի վերաբերյալ «Կառուցագետ» կազմակերպության գնահատման ակտը, «Բիլիվ» կազմակերպության տեղեկատվական նամակը և «Գնահատողների միություն» ընկերության գնահատման հաշվետվությունները, «Ամերիա Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կողմից կազմված «Ձեռնարկության 100% բաժնեմասնակցության արժեքի գնահատման հաշվետվությունը», «Շիրակամուտ» ՍՊԸ-ի կողմից կազմված «Արզնի հանքային ջրերի գործարան» բիզնեսի գնահատման հաշվետվությունը, «Գրանդ Թորոնթոն Քնսալթինգ» ՓԲԸ կողմից 09.08.2018 թվականին կազմված գնահատման հաշվետվությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաթղթերում առկա են ինչպես ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների թերություններ, այնպես էլ իրարամերժ տվյալներ՝ Դատարանը 05.03.2018 թվականի որոշմամբ նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որը հանձնարարվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը

ա/ որքա՞ն է կազմում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ:

բ/ որքա՞ն է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք «Արզնի» հանքային ջրերի գործարանի շուկայական արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ:

գ/ որքա՞ն է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք «Արզնի» հանքային ջրերի գործարանի լիկվիդացիոն արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ:

 «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 26.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 փորձագիտական եզրակացության համաձայն`

ա/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ:

բ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել 939.450.000 ՀՀ դրամ:

գ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել 751.560.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ գործով դատարան հրավիրված՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Սամվել Հովհաննիսյանը դատարանում տված իր բանավոր բացատրություններում ի թիվս այլնի հայտնել է, որ 1-ին հարցին, այն է` «Որքան է կազմում Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 2016 թվականի ապրիլի 08-ի դրությամբ» ամբողջական լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է եղել միաժամանակ օգտագործել հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական, ինչպես նաև ապրանքագիտական բնագավառների և վերոհիշյալ հարցին վերաբերող որոշակի հասկացություններ ու մոտեցումներ: Նախաձեռնողի կողմից կայացված որոշման հարցի շրջանակներում կազմվել է եզրակացություն: Իրենց տրամադրվել է Արզնու հանքային ջրերի գործարանի հաշվապահական հաշվեկշիռը, որը միայն վերլուծության են ենթարկել:

Գործով դատարան հրավիրված՝ «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Վահրամ Սաֆարյանը դատարանում տված իր բանավոր բացատրություններում ի թիվս այլնի հայտնել է, որ փորձագիտական եզրակացության մեջ նշել են, որ դատարանի կողմից առաջ քաշված հարցերը չեն կարող դիտվել առանձին-առանձին, իրենք այն հասկացել են որպես մեկ կոնտեքստ: Նշել է նաև, որ ապրանքագիտական փորձաքննությունը կատարելիս, քանի որ անշարժ գույքը գտնվում է Բյուրեղավան քաղաքին մոտ, շուկայական գների համար հիմք են վերցվել Բյուրեղավան քաղաքի գները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում արտադրական գործարանների նկատմամբ վերլուծություն չի իրականացվել, անշարժ գույքի շուկան զարգանում է համահունչ, տատանման գործակիցները նույնն են: Վիճելի անշարժ գույքի գնահատված գնից կադաստրային արժեքը հանված չէ, գինը նշվել է առանց կադաստրային արժեքի մասհանման: Ընդ որում, հետազոտվող օբյեկտը հանդիսանում է Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեի Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող ընկերությունը և արտադրությունը, այսինքն հետազոտման օբյեկտ է հանդիսացել բիզնեսը, հետազոտվող օբյեկտը ընկերությունն է իր ամբողջ ակտիվներով: Միջազգային ստանդարտների համաձայն է իրականացվել հետազոտությունը: Ընկերության բաղկացուցիչ մասը կազմում է այդ գործարանն իր ակտիվներով և կոմպոնենտներով: Գնահատվել է ամբողջ գույքը, որը նշանակում է շարժական և անշարժ գույքի, ակտիվների, նյութական և ոչ նյութական արժեքների գնահատում: Գործարանի՝ որպես գործող բիզնեսի գնահատումը նշանակում է, որ այդ գործարանի բոլոր ակտիվները պետք է գնահատվեն. գործարանը գույքային միավոր է, որը բաղկացած է տարբեր ակտիվներից: Նշել է նաև, որ համաշխարհային շուկայում հանքային ջրերի առաջարկի մեծ աճ կա, արտահանումը կազմում է ութ տոկոս: Գնահատման մեջ անկումը վերաբերել է հունվար-հոկտեմբեր ամիսներին, ամբողջ տարվան չի վերաբերում: Պոտենցիալ համախառն եկամտի հաշվարկը ծախսերը հանված եկամուտն է իրենից ներկայացնում: Պարապուրդը ֆիքսվել է 80 տոկոս, ոչ մի գործարան չի կարող աշխատել 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ 365 օր, պարապուրդը հաստատուն թիվ է: Իրենց տրամադրվել է Արզնու հանքային ջրերի գործարանի հաշվապահական հաշվեկշիռը: Իրենց կողմից փորձաքննությունն իրականացվել է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնց արժանահավատությունն իրենց կողմից չի ստուգվել, քանի որ ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննության իրականացումն իրենց պարտականությունն է: Եթե կողմերից մեկը գտնում էր, որ դրանք ոչ արժանահավատ են, այդ կողմն իրավունք ուներ մասնակցելու փորձաքննության իրականացմանը և այդ մասին հայտնելու իր կարծիքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 46681807 փորձագիտական եզրակացության և դրա վերաբերյալ փորձագետների տված բացատրությունների բովանդակությունից հետևում է, որ գրավադրված Գործարանը՝ որպես անշարժ գույք գնահատվել է գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող գործոնների վերաբերյալ համալիր վերլուծությամբ, ինչի արդյունքում Գործարանի լիկվիդային հավանական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ գնահատվել է 751.560.000 ՀՀ դրամ:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ փորձագետները գրավի առարկան որպես անշարժ գույք գնահատելիս հաշվի են առել այդ գույքի՝ որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատումն իրականացվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով (համեմատական մեթոդով), այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա (եկամտային մեթոդով), իսկ գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելն ու գնահատելը դուրս է դատարանի լիազորությունների շրջանակներից, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց:

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում հաստատվել է, որ գրավի առարկայի հավանական լիկվիդային արժեքը էականորեն ավելի փոքր է այն գումարային արժեքից, որով իրականացվել է գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձումը (1.695.517.744 ՀՀ դրամ), հետևաբար այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը սույն գործի փաստերի նկատմամբ: Ուստի, վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկն այն մասին, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն կիրառել վկայակոչված իրավանորմը, որը ենթակա էր կիրառման, անհիմն է:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Ընկերության Կառավարչի հայցադիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտեր: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Քննելով Ընկերության վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ Մելքումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննությամբ ստուգում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանի գործողությունների (անգործության) իրավաչափությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնած չլինելու դեպքում վերաքննությունը կդառնա առարկայազուրկ, իսկ վերաքննիչ դատարանը դուրս կգա առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմաններից` քննարկելով մի հարց, որը քննության առարկա չի դարձել ստորադաս դատարանում (տե՛ս Հայկ Գալստյանն ընդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի և մյուսի թիվ ԵԱՔԴ/4345/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանությունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանով էր վերաքննիչ բողոք բերած անձի համար հնարավոր հայտնել տվյալ փաստարկը (դիրքորոշումը) առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործածել է «բողոքարկվող հարց» արտահայտությունը՝ առանց բացահայտելու դրա բովանդակությունը: Այդուհանդերձ, վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումն էլ պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար, «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը (տե՛ս, Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով հետևյալը «Ընկերությունը, պատշաճ տեղեկացված լինելով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, դատական նիստերին առհասարակ չի ներկայացել և վկայակոչված հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել` ունենալով դրա լիարժեք հնարավորությունը (դատավարական իրավունքները սահմանափակված լինելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնվել): Արդյունքում, ստորադաս դատարանում ցուցաբերած սեփական անգործության հետևանքով, Ընկերությունը զրկվել է բողոքում բարձրացված հարցերը վերաքննության առարկա դարձնելու իրավական հնարավորությունից»:
 Ընկերությունը Դատարանի 30102018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել` մասնավորապես նշելով. «Բողոքաբերի համոզմամբ՝ Կառավարիչը սնանկ ճանաչված անձի իրավունքների պաշտպանության շրջանակում օժտված չէ ինքնուրույն իրավասուբյեկտությամբ, դատարանում կարող է հանդես գալ բացառապես որպես սնանկ ճանաչված պարտապանի (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) ներկայացուցիչ: Այսինքն, թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով փաստացի/իրական հայցվոր է հանդիսացել Ընկերությունը, որին դատարանում ի պաշտոնե ներկայացրել է հայցվոր Հակոբ Ասոյանը:

Բողոքաբերի համոզմամբ Դատարանը չի անդրադարձել հայցվորի շահագրգռվածության հարցին, մինչդեռ հայցապահանջից հետևում է, որ սույն գործով շահագրգիռ անձ է հանդիսանում Ընկերությունը»:

Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքով դատավարական իրավունքի նորմի խախտումներ է վերագրել Դատարանին այն հիմնավորմամբ, որ Ընկերության Կառավարիչը Ընկերության իրավունքների պաշտպանության շրջանակներում ինքնուրույն իրավասուբյեկտությամբ օժտված չէ և չէր կարող հանդես գալ որպես հայցվոր, մինչդեռ Դատարանը չի անդրադարձել հայցվորի՝ սույն գործով իրավական շահագրգռվածության հարցին։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձն իր վերոնշյալ դիրքորոշումը չի հայտնել Դատարանում գործի քննության ժամանակ այն դեպքում, երբ գործի քննությանը ներգրավված է եղել որպես երրորդ անձ և ծանուցված է եղել գործի քննության մասին։ Վերաքննիչ բողոքում չի նշվել Դատարանում բողոքարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին որևէ հիմնավոր փաստարկ: Նման պայմաններում բացակայել են վերաքննիչ բողոքն այդ հիմքով քննելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ երկու պայմանները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում դրված այն փաստարկին, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումը կառուցված է եղել դատական ակտի բովանդակության վրա, և այդ հիմքով օբյեկտիվորեն չէր կարող ներկայացվել Դատարանում գործի քննության ընթացքում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ հայցվորի մոտ սույն գործով իրավական շահագրգռվածության բացակայությունը կարող էր վիճարկվել գործի քննության ընթացքում՝ անկախ վեճը լուծող դատական ակտի բովանդակությունից։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քննության առնելու վերոգրյալ փաստարկների վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները` նկատի ունենալով, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքում ներկայացրած իր դիրքորոշումը չի հայտնել Դատարանում` միաժամանակ վերաքննիչ բողոքում չհիմնավորելով նման դիրքորոշում հայտնելու անհնարինությունը: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում Ընկերության վճռաբեկ բողոքի փաստարկները` Վերաքննիչ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տալու վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության վճռաբեկ բողոքի քննության արդյունքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` վճռաբեկ բողոքը մերժելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն՝ սնանկության գործով կառավարիչները (ժամանակավոր կառավարիչները)` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների համար, ինչպես նաև դատական ակտն իրենց վարձատրության մասով բողոքարկելու համար։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Ընկերության Կառավարչի՝ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարումից ազատված լինելու, ինչպես նաև Ընկերության՝ վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքները մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա
. Բարսեղյան

Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԿԴ1/1347/02/17 քաղաքացիական գործով 2023 թվականի փետրվարի 03-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

03022023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի (այսուհետ` Կառավարիչ) և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Անելիք բանկ» (իրավահաջորդ՝ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), երրորդ անձ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքները մերժել, 27.02.2019 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ա Բարսեղյանս մասնակի՝ Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժելու մասով համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.854.810.729 ՀՀ դրամ գումար: 19.01.2018 թվականին հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմումով հայցվորը խնդրել է Բանկից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքով վճարման ենթակա գումարի հաշվարկի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 30.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վ Աֆանդյան) և Կառավարիչը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա Մելիքյան)։

 

2. Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ մասերով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածում ամրագրված դրույթները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի դրույթները (չի կիրառել, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ու այդ մեկնաբանմամբ կիրառել է):

 

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հիմնավորումներ Վճռի՝ պատճառաբանված չլինելու, անհիմն լինելու Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքում արտահայտված դիրքորոշումներին չանդրադառնալու վերաբերյալ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 130.1-րդ հոդվածի համաձայն՝

1. Առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս։

2. Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։

3. Առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը 2011 թվականի հուլիսի 29-ի ԵԷԴ/1643/02/09 որոշմամբ արձա­նագրել է.

«Որոշ­ման իրա­վա­կան հիմնավորումը կայանում է հաս­տա­տ­ված փաս­տերի և իրա­վահա­րա­բերութ­յուն­ների նկատ­մամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նոր­մերի ընտրության և կիրառ­ման մեջ, այն նորմի (նոր­մերի), որի հիման վրա դատարանը եզրա­կացություն է անում վիճելի իրա­վահա­րա­բերութ­յան առկա­յության կամ բա­ցա­կա­յութ­յան մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրա­գրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճա­ռաբան­վի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշ­ման իրա­վա­կան հիմ­նավո­րումը բնութագրում է ինչպես դա­տա­րանի, այնպես էլ նրա որոշման իրա­վա­կիրառ գործառույթը, ընդ­գծում դատական գործու­նեության և դատական որոշման օրինա­կա­նությունը: Միա­ժամանակ Վճռա­բեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաս­տատելիս և արդյունքում որոշում կայաց­նելիս, այլև պետք է պատճա­ռա­բանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում»:

Վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է հայտնել նաև 2010 թվա­կա­նի հոկտեմբերի 1-ի ԵՔԴ/1173/02/09, 2011 թվականի հուլիսի 29-ի ԵԱԴԴ/0098/02/10, 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ԵԿԴ/1314/02/10 որոշումներով:

Վճռաբեկ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ի ԱՎԴ2/0246/02/13 որոշմամբ անդրադառնալով դատական ակտի որոշակիության և պատճառաբանվածության հարցերին՝ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին>>:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշման մեջ հստա­կորեն սահմանում է դատական ակտերի պատճառաբանվածության պար­տադի­րությունը և մեկ­նա­բա­նում այդ դրույթը նաև իրավական պետության սահ­մա­նա­դրաիրավական սկզբունքի և իրո­ղությունների համատեքստում. «...ՀՀ սահմա­նա­դրա­կան դատարանն իր` 9 ապրիլի 2007թ. ՍԴՈ-690 որոշ­ման մեջ հստակ իրավական դիրք­որո­շումներ է արտահայտել դատական ակտի պատ­­ճա­ռա­բան­ված լինելու սահ­մա­­նա­­դրա­իրա­վական անհրաժեշտության վերաբերյալ, և այդ դիր­քո­րո­շում­ներն ամ­բող­ջությամբ վեր­աբերելի են նաև քննության առարկա գործին: Սահ­մա­նա­դրա­կան դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատ­ճառա­բան­­ված դատական ակ­տի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրա­վական պետության հիմ­նա­րար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրա­վունք­ների արդյունավետ դատական պաշտ­պանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրա­վունք­ների արդյունավետ վերականգնում:

Դատարանի վճռի պատճառաբանման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Մարդու իրա­վունքների եվրոպական դատարանը` մասնավորապես շեշտելով, որ արդար դատաքննության պա­­հանջը ներառում է նաև դատարանի պատճառաբանված որոշում ընդունելու պարտավո­րութ­յունը (տե՛ս Van de Hunk v. Tհe Netherlands, Judgment գf 19 April 1994)»:

Այլ կերպ ասած` Դատարանը պետք է հավուր պատշաճի մեկնաբաներ նորմը և նման մեկ­նաբա­նությամբ պայմանավորված՝ կատարեր գործով հաստատված փաստերի և այդ նորմի համա­դրում, ինչը դատարանի կողմից յուրաքանչյուր նորմի կիրառման միակ իրավաչափ ձևն է:

Բողոքարկվող Վճռի պատճառաբանական մասը՝ չի համապատասխանում վերոնշյալ կարգավորումներին ընդհանրապես: Դատարանը Վճռի պատճառաբանական մասում նորմի մեկնաբանման կանոնների համաձայն չի նշել որևէ նյութաիրավական նորմ, որը կհամադրեր գործի նյութերում առկա ապացույցներով հավաստվող փաստերին:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում արտահայտված այն դիրքորոշմանը, որ Դատարանը սխալմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում ամրագրված դրույթները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը:

Գործարանի բռնագանձման գործընթացի ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավ դրված անշարժ գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած անշարժ գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

Վերոնշյալ իրավական նորմի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը ուղղվում է գրավով ապահովված պահանջի բավարարմանը, իսկ գույքի արժեքի ավել լինելու դեպքում դրա իրացման գնի և պարտավորության չափի դրական տարբերությունը պետք է վերադարձվի գրավատուին: Սույն գործի փաստերի համաձայն Հայցվորը դիմել է դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին՝ իր հայցի իրավական հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումը: Դատարանը Վճռի պատճառաբանական մասում ոչ միայն չի անդրադարձել վկայակոչված իրավական նորմի մեկնաբանությանը, դրանով կարգավորվող հասարակական հարաբերությունների առանձնահատկություններին և սույն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող վիճելի իրավահարաբերության բնույթին, այլ կիրառել է նորմեր, որոնք Բողոք բերող անձի համոզմամբ կիրառելի չեն սույն գործի շրջանակներում:

Այս մասին Վերաքննիչ դատարանը իր կողմից կայացված Որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել: Որոշման մեջ ուղղակի բացակայում դիրքորոշում Բողոք բերող անձի կողմից հայտնած այն իրողության վերաբերյալ, որ Դատարանը Վճռի պատճառաբանական մասում կարևորելով և անհրաժեշտ համարելով հստակեցնել և ընդգծել կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների տեսակն ու բնույթը, որը և հնարավորության կտար ամրապնդել դատական քննության առարկա հանդիսացող իրավահարաբերությունների նկատմամբ այս կամ այն իրավական կարգավորման /իրավական ռեժիմի/ կիրառումը ըստ էության չի հստակեցրել կողմերի միջև ծագած իրավահարաբերության բնույթը և վեճի նկատմամբ կիրառելի իրավադրույթները, ինչի արդյունքում Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները, մեջբերելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1294 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0399/02/09 և ԵԷԴ/1167/02/10 որոշումները, ըստ էության քննարկման առարկա է դարձրել բռնագանձման գործընթացի իրավաչափությունը, որը բողոք բերող անձի համոզմամբ սույն քաղաքացիական գործի շրջանակներում որևէ կապ չունեն վիճելի իրավահարաբերության հետ:

Վիճելի իրավահարաբերության նկատմամբ Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերում են գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, գրավառուի իրավունքներին, դրանց իրացման եղանակներին, ժամկետին և ընթացակարգային կանոններին, այդ թվում՝ բռնագանձման ծանուցման հետ կապված իրավակարգավորումներին: Մինչդեռ սույն գործի շրջանակներում քննության առարկա պետք է հանդիսանար ոչ թե բուն բռնագանձման գործընթացը, այլ այդ գործընթացում Գործարանի արժեքի որոշման, այդ արժեքին համապատասխան իրացման և իրացումից հետո Գործարանի արժեքի և պարտավորության չափի դրական տարբերությունը գրավատուին վերադարձնելու հարցը:

 

Ներմուծեք նկարագրությունը_1371 Հիմնավորումներ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների դրույթները խախտելու և Վերաքննիչ դատարանի կողմից այդ խախտումներին չանդրադառնալու վերաբերյալ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նույն իրավական ակտի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Բողոք բերող անձի համոզմամբ` Դատարանը խախտել է ապացույցների գնահատմանը ներկա­յաց­­վող բոլոր պահանջները : Մասնավորապես` Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Պատասխանողի կողմից ներկայացված և նրա պահանջները հիմնավորող գրավոր ապացույցներին, ավելին` չի գնահատել դրանք, իսկ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել Դատարանի սխալները :

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել ստորև ներկայացվող գրավոր ապացույցները, իսկ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել Դատարանի թույլ տված խախտումը՝

2010 թվականի հունիսի 10-ի թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, որով կողմերի համաձայնությամբ Գործարանը գնահատվել է 2.000.000.000 ՀՀ դրամ.

Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Աֆանդյանի կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն՝ Գործարանի շենք և շինությունների հաշվեկշռային արժեքը 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5.150.000.000 ՀՀ դրամ.

ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ 2018 թվականի հուլիսի 18-ի փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն՝ Գրավի առարկա անշարժ գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 2016 թվականի ապրիլի 08-ի դրությամբ կարող էր կազմել՝ 7.227.000.000 ՀՀ դրամ:

Բողոք բերող անձի պնդմամբ՝ վերոնշյալ ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկ­տիվ գնա­հա­տելու արդյունքում միայն Դատարանը պետք է հաստատված համարեր գործի լուծ­ման համար էական նշա­նակություն ունեցող փաստերը, որոնք սակայն Վճռում ամբողջական չեն ներկայացված, սիկ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում այդ մասին առկա չէ որևէ հիմնավոր անդրադարձ:

Դատարանը վճռի կայացման համար որպես ելակետ է ընդունել փորձագետի եզրակացությունը միայն մի հարցի վերաբերյալ արված հետևության մասով՝ առանց որևէ հիմնավորման դրան տալով ավելի բարձր ապացուցողական նշանակություն գործում առկա մյուս գրավոր ապացույցների համեմատությամբ: Այս հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն նշելով, որ քանի որ գործում առկա են եղել մի քանի իրարամերժ տվյալներով գրավոր ապացույցներ, այդ իսկ պատճառով Դատարանը «իրավացիորեն» հիմք է ընդունել փորձագետի եզրակացությունը: Հարկ է նկատել, որ Վճռում որևէ հիմնավորում առկա չէ այն մասին, թե ինչն է հիմք հանդիսացել գործի նյութերում առկա որևէ ապացույցի առավել բարձր ապացուցողական նշանակություն տալը և Վերաքննիչ դատարանը Դատարանի նման կոպիտ խախտումը արձանագրելու փոխարեն բավարարվել է սեփական գնահատականով:

Նախ՝ սույն գործի շրջանակներում Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություններ են պարունակում գրավոր ապացույցներ, որոնց թե´ Դատարանը թե´ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չեն կատարել: Այսպես՝ գործի նյութերում առկա են նաև Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հետևյալ գրավոր ապացույցները.

Ներմուծեք նկարագրությունը_19954 «2010 թվականի հունիսի 10-ի թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիր /2.000.000.000 ՀՀ դրամ = 5.142.446 ԱՄՆ դոլար/.

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Աֆանդյանի կողմից տրված տեղեկանք /5.150.000.000 ՀՀ դրամ = 10.645.995 ԱՄՆ դոլար/.

Ներմուծեք նկարագրությունը_19954 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Բանկի և «Տարմակ» ՍՊ ընկերության միջև կնքված «Գործարանի առուվաճառքի» պայմանագիր /2.133.676.250 ՀՀ դրամ = 4.496.780 ԱՄՆ դոլար/

Ներմուծեք նկարագրությունը_19954 2016 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ Ա 5865271070 հարկային հաշիվ /1.695.517.744 ՀՀ դրամ = 3.568.460 ԱՄՆ դոլար/.

Ներմուծեք նկարագրությունը_19954 ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ 2018 թվականի հուլիսի 18-ի փորձագիտական եզրակացության համաձայն՝ Գրավի առարկա անշարժ գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 2016 թվականի ապրիլի 08-ի դրությամբ կարող էր կազմել՝ 7.227.000.000 ՀՀ դրամ:

 Հարկ է նկատել, որ Դատարանը որպես Գործարանի արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումար է հաստատել Հարկային հաշվում նշված թիվը, մինչդեռ Պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատված Գործարանի գինը արդեն իսկ գերազանցում է Գործարանի իրացման արժեքը:

Այս մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ընդամենը նշված է հետևյալը. «Բողոք բերող անձի կողմից մատնանշված գրավի պայմանագիրը, որով կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը գնահատվել է 2.000.000.000 ՀՀ դրամ, չի կարող արտահայտել գույքի իրական արժեքը, քանի որ այն գնահատվել է, ոչ թե համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետի, այլ պայմանագրի կողմերի կողմից»:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում օգտագործվող «գույքի արժեք» եզրույթը դեռևս չի նշանակում փորձագետի կողմից տրված եզրակացությամբ հաստատված արժեք: Գույքի արժեքը որոշվում է առաջին հերթին կողմերի փոխադարձ համաձայնությամբ, քանի որ կողմերը իրենք են որոշում քաղաքացիական շրջանառության առարկա հանդիսացող գույքի իրենց համար ունեցած նշանակությունը և արժեքը: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումը զուրկ է իրվական հիմքից:

Թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը չեն բացահայտել հայցի հիմքում դրված իրավանորմի, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ համարվող պայմանները, այդ հոդվածում կիրառվող հասկացությունների բովանդակությունը:

Մասնավորապես՝ կայացված դատական ակտերում բացակայում է որևէ իրավական անդրադարձ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում օգտագործվող «Անշարժ գույքի արժեք» եզրույթի նշանակության վերաբերյալ: Արդյոք դա գույքի կողմերի համաձայնությամբ որոշված և գրավի պայմանագրով սահմանված արժեքն է, թե արժեք հասկացության տակ օրենսդիրը նկատի է ունեցել այլ բան:

 

Երկրորդ՝ Անշարժ գույքի արժեքի որոշման վերաբերյալ գործի քննության ընթացքում տեսակետ է հայտնել նաև հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված փորձագետ Վ. Սաֆարյանը, ով իր բացատրություններում ի պատասխան Հայցվորի ներկայացուցչի հնչեցրած հարցի հայտնել է որ Գործարանի գնի գոյացման վրա ազդում են հետևյալ բոլոր գործոնները. Գործարանը տեղակայման վայրը /հանքային ջրի հորերի վրա/, Գործարանի բիզնեսում շահագործվելու հանգամանքը, Գործարանի որպես շինության կառուցվածքային առանձնահատկությունները, Գործարանի պահանջարկը՝ հաշվի առնելով տարածաշրջանում նմանատիպ գործարանների թիվ, Գործարանի՝ որպես արտադրական օբյեկտի բացառիկությունը, Գործարանի պատմությունը /գործարանը հիմնադրվել է 1925 թվականին/:

Գործի նյութերում առկա չէ որևէ գնահատում, որը ներառում է փորձագետի վերը նշված գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վերաբերյալ համալիր վերլուծություն:

Վերաքննիչ դատարանի Որոշման մեջ նշված է, որ գրավի առարկա է հանդիսացել անշարժ գույքը, այլ ոչ թե բիզնեսը, սակայն թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանը նույնացրել գրավի առարկան դրա արժեքի որոշման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նույն իրավական ակտի 62-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Վերոնշյալ իրավական նորմերի տառացի մեկնաբանության և համակարգային վերլուծության արդյունքում Բողոք բերող անձը հանգում է այն եզրակացության, որ ինչպես փորձագետի եզրակացությունը այնպես էլ գրավոր, իրեղեն ապացույցները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները հանդիսանում են գործով ապացույցներ, ընդ որում դրանց հետազոտման առանձին կանոններ օրենսդիրը չի նախատեսում: Մասնավորապես՝ որևէ ապացույց չի կարող մյուսների նկատմամբ ունենալ ավելի բարձ ապացուցողական նշանակություն և կայացված դատական ակտի համար դառնալ ելակետ, եթե այդ ապացույցի բովանդակությունը կազմող տվյալների հավաստիությունը Դատարանի կողմից չի հիմնավորվում գործում առկա մյուս բոլոր ապացույցների հետ համեմատության արդյունքում:

Դատարանը, անդրադառնալով Փորձագետի եզրակացության մեջ առկա թերություններին, հանգել է այն եզրակացության, որ դա ազդել է գնահատման օբյեկտի գնի ճիշտ որոշման հիման վրա, սակայն չի նշանակել լրացուցիչ և/կամ կրկնակի փորձաքննություն իր իսկ կողմից առաջադրված հարցին լիարժեք և հիմնավորված պատասխան ստանալու համար:

Բողոք բերող անձի համոզմամբ Դատարանի կողմից փորձագետին հարցերի առաջադրման դատավարական ինստիտուտի կարգավորումը ինքնանպատակ չէ: Դատարանը առաջադրում է այն հարցերը, որոնց պատասխանը կարող է տրվել որոշակի ոլորտում հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձը: Ավելին՝ այդ անձի կողմից տրված տեղեկություններով հաստատվելու և/կամ/ հերքվելու է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքի առկայությունը: Տվյալ պարագայում, եթե Դատարանը գտել է, որ Գործարանի՝ որպես բիզնեսում շահագործվող գույքի արժեքի որոշումը՝ որպես փաստ էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, ապա Դատարանը պետք է իրացներ օրենսդրի կողմից իրեն վերապահված այն դատավարական լիազորությունները, որոնք ապահովում են այդ տեղեկատվության ստացումը: Մասնավորապես՝ Դատարանը պետք է իր նախաձեռնությամբ նշանակեր լրացուցիչ և /կամ/ կրկնակի փորձաքննություն, ինչը չի արել:

Չնայած այն հանգամանքին, որ Փորձագիտական եզրակացության մեջ առկա են եղել որոշ թերություններ, Փորձագետները իրենց ցուցմունքներով հավաստեցին, որ անկախ եզրակացության մեջ առակա թվաբանական անճշտությունների, որոնք ըստ էության տպագրական սխալներ են, վերջնական հաշվարկը կատարվել և Դատարանի կողմից իրենց ուղղված հարցերին տրվել է հստակ պատասխաններ: Որպես հիմնավորում՝ փորձագետները նշել են, որ կիրառվել են գնահատման մի քանի մեթոդներ, իսկ հայտնաբերված թերությունները վերաբերում են միայն դրանցից մեկին:

Վերաքննիչ դատարանը անդրադառնալով Բողոք բերող անձի այս հիմնավորմանը նշել է հետևյալը. «Նշված իրավանորմի տառացի վերլուծությունից հետևում է, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելը դատարանի համար ոչ թե պարտականություն է, այլ հայեցողական լիազորություն։

Տվյալ պարագայում Դատարանը վճռի հիմքում դրել է փորձաքննության երկրորդ և երրորդ հարցերի վերաբերյալ տրված եզրակացությունը, իսկ դատական ակտում փաստել է, որ թերություններն առկա են փորձաքննության առաջին հարցի պատասխանում, ինչն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա, քանի որ դրանում բարձրացված հարցը, էական նշանակություն չի ունեցել գործի լուծման համար:»

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ Գործի նյութերում առկա չէ որևէ գնահատում, որը ներառում է փորձագետի վերը նշված գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքների վերաբերյալ համալիր վերլուծություն: Դատարանը փորձագետների կողմից տված բացատրության արդյունքում պարզել է, որ չնայած այն բանին, որ գրավի առարկա է հանդիսանում Անշարժ գույքը, դրա իրական արժեքի որոշման համար անհարժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ գույքը բիզնեսի տարր հանդիսանում է, թե ոչ:

Երրորդ՝ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել բողոքում բարձրացված հետևյալ հարցին.

Դատարանը Վճռի պատճառաբանական մասում նշել է հետևյալը. «Դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի /նյութաիրավական պահանջի/ և դրա դեմ ներկայացված առարկությունների կարևորագույն հիմք է հանդիսանում Կողմերի մոտեցումների տարբերությունը գրավադրված և արտադատական կարգով բռնագանձված գույքի կարգավիճակի մասին: Մասնավորապես, Հայցվորի կարծիքով «ԲՄԼ Արզնի» ՍՊ ընկերության և «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության միջև 10062010թ.-ին կնքված գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել ՀՀ, Կոտայքի մարզ, քԲյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը՝ որպես բիզնես, որի արդյունքում եկել է այն եզրահանգման, որ գրավի առարկան գնահատելիս պետք է հիմք ընդունել գրավի առարկա գործարանի արժեքը ոչ որպես անշարժ գույք, այլ՝ որպես բիզնես, իսկ Պատասխանողի դիրքորոշումը հանգում է նրան, որ «ԲՄԼ Արզնի» ՍՊ ընկերության և «Անելիք Բանկ» ՓԲ ընկերության միջև կնքված գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել ՀՀ, Կոտայքի մարզ, քԲյուրեղավան, Կոտայքի 1/2 Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող անշարժ գույքը, ուստի, գրավի առարկան գնահատելիս պետք է հիմք ընդունել գրավի առարկա գործարանի արժեքը բացառապես որպես անշարժ գույք»:

Բողոք բերող անձը իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում հստակ հայտնել է , որ Հայցվորը երբևէ դիրքորոշում չի հայտնել առ այն որ Գործարանը գնահատվի որպես բիզնես: Դատարանը բառացիորեն շարադրել է Պատասխանող կողմի դիրքորոշումը: Սակայն Հայցվորը, որպես սնանկության գործով կառավարիչ, ով ելնելով իր իրավական կարգավիճակից, հանդիսանում է պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռող սուբյեկտ, ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի համատեքստում սույն Հայցի շրջանակներում դիրքորոշում է հայտնել գրավ դրված գույքի «իրացման գին» հասկացության համար որոշիչ դերակատարում ունեցող տարրերի վերաբերյալ, որոնց թվին օբյեկտիվորեն պետք է դասել նաև Գործարանի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող անշարժ գույք լինելու հանգմանքը:

Հարկ է նկատել, որ 2016 թվականի ապրիլի 8-ի թիվ 08042016-07-0038 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Շինությունների բնութագրերը» 5-րդ բաժնում որպես առանձին շինություն նշված է 51.15 ք.մ. մակերեսով ջրի հոր, որը Գործարանի՝ որպես հանքային ջրի արտադրման բիզնեսում շահագործվող օբյեկտի համար ունի էական դերակատարում: Այլ կերպ ասած՝ անշարժ գույքի իրական գնի որոշումը չպետք է իրականացվի տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով, այն պարզ պատճառով, որ նման նշանակության Գործարան ՀՀ-ում ընդամենը մի քանիսն են և որպես նման գործարանի գնահատման համար համեմատության օբյեկտ կարող են ծառայել բացառապես հանքային ջրերի շշալցման հնարավորություն և ջրի հոր ունեցող գործարանները: Ի հիմնավորում իր դիրքորոշման Հայցվորը Դատարանին է ներկայացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որում ամրագրված է եղել նմանատիպ գործարանի, այն է՝ «Բջնի հանքային ջրերի» գործարանի աճուրդով վաճառքի վերաբերյալ տվյալներ, որոնք սակայն Դատարանի կողմից նույնպես գնահատման առարկա չեն դարձել:

Վերաքննիչ դատարանի Որոշման մեջ այս մասին նշված է հետևյալը. « Փորձագիտական եզրակացության ուսումնասիրությունից հետևում է, որ փորձագետները, որպես անշարժ գույք գնահատելիս, հաշվի են առել այդ գույքի ինչպես շինության մաս կազմող հորը, այնպես էլ դրա, որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատում իրականացնելիս գնահատվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով համեմատական մեթոդով, այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա եկամտային մեթոդով, իսկ Դատարանը գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները հստակեցնելու պարտականություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց:»

Որոշման մեջ առկա վերոնշյալ եզրահանգումը զուրկ է որևէ փաստական և/կամ իրավական հիմքից: Փորձագիտական եզրակացության մեջ չկա որևէ անդրադարձ շինության մաս կազմող հանքային ջրի հորի արժեքի վերաբերյալ:

Դատարանը իրավացիորեն նշում է, որ գրավադրվել է անշարժ գույք, այլ ոչ թե բիզնես, սակայն Դատարանը չի հստակեցրել այդ անշարժ գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:

Այսպես՝ Գրավադրված գույքը գինը կողմերի համաձայնությամբ Պայմանագրով ամրագրվել է 2.000.000.000 ՀՀ դրամ: Ակնհայտ է, որ եթե Պայմանագրի կողմերը 2010 թվականին Գործարանը գնահատեին որպես ուղղակի շինություն՝ առանց հաշվի առնելու դրա կառուցման և շահագործման առանձնահատկությունները, ինչպես նաև հանքային հորերի վրա կառուցված լինելու հանգամանքը, ապա Գործարանի Պայմանագրով ամրագրված գինը էականորեն կնվազեր: Սակայն Պայմանագրում ամրագրված գինը վկայում է այն բանի մասին, որ գրավի առարկա անշարժ գույքը կողմերի համաձայնությամբ ողջամտորեն գնահատվել է ոչ թե միայն որպես ինչ-որ հողի ամրակցված շինություն, այլ գնահատվել է հաշվի առնելով դրա բոլոր կոմպոնենտները: Մասնավորապես՝ սույն գործի շրջանակներում Բանկի կողմից Դատարան է ներկայացվել «Գնահատողների միություն» ՓԲ ընկերության կողմից 2010 թվականի մայիսի 21-ին կատարված գնահատման հաշվետվության համաձայն՝ 2010 թվականի մայիսի 21-ի դրությամբ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Արզնու հանքային ջրերի գործարանի արժեքը կազմել է 928.800.000 ՀՀ դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը՝ 743.000.000 ՀՀ դրամ: Նման պայմաններում առավել քան ակնհայտ է, որ Պայմանագրով գրավի առարկա գույքի գինը ամրագրվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշվի առնելով ոչ միայն շինության գինը, այլ դրա բնութագրիչ բոլոր հատկանիշները, այդ թվում բացառիկությունն ու բիզնեսում օգտագործվելու հանգամանքը:

Ավելին՝ բանկային ոլորտում ձևավորված գործարար շրջանառության սովորույթների համաձայն, ինչպես նաև ելնելով գրավի առարկա հանդիսացող գույքի արժեքի ժամանակի և տարածության մեջ նվազման ռիսկից՝ բոլոր բանկերը գրավի առարկա գույքերի արժեքը պայմանագրերում ամրագրում են շատ ավելի քիչ, քան դրա պայմանագրի կնքման պահին գործող իրական արժեքն է:

 Այնուհետև՝ Պայմանագրի կնքումից հետո Գործարանում կատարվել են ներդրումներ, վերանորոգվել է շինությունը, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ Պայմանագրով ամրագրված Գործարանի 2.000.000.000 ՀՀ դրամ գինը ավելացել է, մինչդեռ այն 2016 թվականին Բանկի կողմից իրացվել է ավելի պակաս գնով՝ առանց գնահատում կատարելու:

Բողոք բերող անձի համոզմամբ Գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ինչը Բանկի կողմից չի արվել: Տվյալ դեպքում նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել Պայմանագրով կողմերի համաձայնությամբ ամրագրված 2.000.000.000 ՀՀ դրամ գինը, մինչդեռ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել Բանկի նման ոչ իրավաչափ վարքագծին և դրանից բխող իրավական հետևանքներին:

Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել նշված հանգամանքին:

Վերաքննիչ դատարանի կողմից նույնիսկ քննարկման առարկա չի դարձվել այն հանգամանքը, թե ինչ չափանիշից ելնելով է Բանկը որոշել իրացման գինը, և ինչ չափանիշից ելնելով է Բանկը Գործարանը իրացրել կողմերի համաձայնությամբ Պայմանագրով ամրագրված գնից մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար նվազ արժեքով:

 Գործարանի 2002 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 2701081 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում «Հողամասի տվյալներ» բաժնում հողի օգտագործման նպատակը նշված է հանքային ջրերի գործարանի կառուցման, իսկ «Շենքի տվյալներ» բաժնում շենքի նպատակային նշանակությունը նշված է արտադրական, իսկ շենքի օգտագործման նպատակը՝ գործարան:

Բողոք բերող անձը Վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Փորձագիտական եզրակացությունը, որը դրվել Դատարանի եզրահանգման հիմքում Գործարանը որպես անշարժ գույք գնահատելիս համեմատվել է նույն համայնքում գտնվող տարբեր անշարժ գույքերի միջին շուկայական արժեքի հետ, որի համար որպես աղբյուր է հանդիսացել list.am կայքը:

Այլ կերպ ասած այն հանգամանքը, որ Գործարանը կառուցված է հանքային ջրերի հորի վրա և հողը ունի հանքային ջրերի գործարանի կառուցման օգտագործման բացառիկ նպատակ արդեն իսկ էականորեն բարձրացնում է դրա վրա կառուցված անշարժ գույք հանդիսացող Գործարանի իրական արժեքը:

Իսկ այն հանգամանքը, որ Գործարանը իրացման պահին եղել է գործող բիզնեսի հիմնական տարր նույնպես էական նշանակություն ունի անշարժ գույքի իրական արժեքի որոշման համատեքստում: Այսինքն անթույլատրելի է Գործարանի գնահատման չափորոշիչների մեջ դրա բնութագրող որևէ տարրի անտեսումը:

Այսպես՝ Բողոք բերող անձի համոզմամբ Գործարանի իրական արժեքի որոշման համար էական նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները.

Գործարանի տեղակայման վայրը /հանքային ջրի հորերի վրա/.

Գործարանի բիզնեսում շահագործվելու հանգամանքը.

Գործարանի որպես շինության կառուցվածքային առանձնահատկությունները.

Գործարանի պահանջարկը՝ հաշվի առնելով տարածաշրջանում նմանատիպ գործարանների թիվը.

Գործարանի՝ որպես արտադրական օբյեկտի բացառիկությունը.

Գործարանի պատմությունը /գործարանը հիմնադրվել է 1925 թվականին/:

Բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված վերոնշյալ չափանիշների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի Որոշման մեջ որևէ անդրադարձ առկա չէ:

Բողոք բերող անձի համոզմամբ՝ Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություն պարունակող միակ գրավոր ապացույցը, որը քիչ թե շատ տեղեկություն է պարունակում Գործարանի իրական գնի վերաբերյալ հանդիսանում է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ 2018 թվականի հուլիսի 18-ի փորձագիտական եզրակացությունը, որում ի պատասխան դատարանի կողմից առաջադրված հարցի՝ փորձագետը տվել է եզրակացություն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ ½ հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 2016 թվականի ապրիլի 08-ի դրությամբ կարող էր կազմել՝ 7.227.000.000 ՀՀ դրամ: 

Դատարանը ըստ էության եկել է այն եզրահանգման, թե իբր Հայցվորը Գործարանը դիտարկում է որպես բիզնես, իսկ գրավի առարկան հանդիսացել է ոչ թե բիզնեսը այլ անշարժ գույքը, մինչդեռ Հայցվորը ընդունելով այն փաստը, որ գրավի առարկա է հանդիսացել անշարժ գույքը, Դատարանին հայտնել է դիրքորոշում, որ Բանկի կողմից իրացման պահին անշարժ գույքը հանդիսացել է գործող բիզնեսի հիմնական կոմպոնենտ և դրա իրական արժեքի որոշման համար ի թիվս այլնի պետք է հաշվի առնվի նաև այդ հանգամանքը: Դրանով պայմանավորված է փորձագետին տրվել հարց Գործարանի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող անշարժ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված, թերի, ակնհայտ ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ դատական ակտ՝ Որոշում, որով մերժել է Բողոք բերող անձի պահանջը:

Վերաքննիչ դատարանը կոպտորեն խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերած անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, քանի որ դիրքորոշումն ամբողջությամբ կառուցված է վճռի կայացումից հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընկերությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը օբյեկտիվորեն չէր կարող հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե բողոքում ներկայացված դիրքորոշումը որքանով է վերաբերելի տվյալ գործի արդարացի և ճիշտ լուծման համար, և արդյոք այդ տեսանկյունից ողջամիտ է սահմանափակում կիրառելը: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե որքանով է հնարավոր տվյալ դիրքորոշման հայտնումը առաջին ատյանի դատարանում բողոք բերող անձի կողմից:

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված դատավարական իրավունքի խախտումներն էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա և հանգեցրել են գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված և երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության իրավունքներից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարան 27.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.2. Կառավարչի վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը վերլուծել է առաջացած իրավահարաբերության բնույթը, և պարզել է, որ բողոքաբերի վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը ստորադաս դատարանի կողմից իրավացիորեն չի կիրառվել, հետևաբար բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը այդ մասին իր կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել, ակնհայտ անհիմն է։

Վերաքննիչ դատարանը հանգամանորեն անդրադարձել է բողոքաբերի բոլոր փաստարկներին և ապացույցներին, ինչը նշանակում է որ դատավարական և նյութական իրավունքների նորմերի խախտումները բացակայում են, ըստ այդմ առկա չէ դատական ակտը բեկանելու որևէ հիմք։

 

2.3. Ընկերության վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և բողոք բերած անձի վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը վճռաբեկ բողոքում ճիշտ չի մեկնաբանվել։

Ընկերությունն իր բողոքում թերի է ներկայացրել իրավիճակը, և իր պնդումն այն մասին, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, չի համապատասխանում իրականությանը: Ընկերության վերաքննիչ բողոքում վկայակոչած իրավական նորմերը, մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և նույն հոդվածի 3-րդ մասի դրույթները գործում էին նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում, որտեղ բողոք բերող անձը նույնպես հանդես էր գալիս երրորդ անձի կարգավիճակում, այդ փաստարկները հնչեցվել են նաև այդ գործով Բանկի ներկայացուցիչների կողմից: Թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը ոչ մի նոր կամ այնպիսի բան չի ասել, որի մասին տեղեկացված չէր բողոք բերած անձը և չէր կարող վկայակոչել իր առարկությունների մեջ առաջին ատյանում գործի քննության ժամանակ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ի միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել է թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, որի համաձայն՝ գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը.

2) Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին: Բռնագանձման ծանուցման մեջ նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար:

Բռնագանձման ծանուցման մեջ առկա է նաև հետևյալ տեղեկացումը. «(...) սույնով տեղեկացնում եմ, որ Բանկը պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ կողմից վերը նշված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա(...)».

3) Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա որոշման համաձայն` 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված՝ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8 քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ, 112,5 քառ.մ, 91,6 քառ.մ) ընդունվել են Բանկի կողմից ի սեփականություն՝ բռնագանձման մեջ նշված արժեքին համապատասխան.

4) 24.03.2016 թվականին Բանկն իր թիվ 143-Ա որոշմամբ փոփոխություն է կատարել թիվ 435-Ա որոշման մեջ՝ նշելով. 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը և 03.10.2012թ. կնքված թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը «Բյուրակն» ՍՊԸ ընդհանուր պարտավորությունների դիմաց ընդունել բանկին ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված և ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 70% անշարժ գույքի և 15-ական % շարժական գույքի համար.

5) 08.04.2016 թվականին ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 08042016-07-0038 վկայականը.

6) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված վճռով «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ.

7) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված որոշմամբ Հակոբ Ասոյանը նշանակվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ.

 8) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն` Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 939.450.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 751.560.000 ՀՀ դրամ:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի սխալ մեկնաբանման և կիրառման, Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 60-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն գործով, Կառավարիչը դիմելով դատարան՝ պահանջել է Բանկից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ գումար, որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի` 7.227.000.000 ՀՀ դրամի և 08.04.2016 թվականի գործարքի վերաբերյալ վճարման ենթակա գումարի հաշվարկի` 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար (7.227.000.000 – 1.695.517.744=5.531.482.256)։

 Դատարանը, հայցը մերժել է պատճառաբանելով, որ 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզի ք. Բյուրեղավան Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքն ըստ 29.10.2002 թվականի թիվ 2701081 սեփականության վկայականի, այսինքն` գրավի պայմանագրով հստակ սահմանված և ընդգծված է գրավի ծավալը, ըստ սեփականության վկայականի, ուստի գրավադրվել է անշարժ գույք, այլ ոչ թե որևէ ընկերության բիզնես։ Դատարանն արձանագրել է, որ 18.07.2018թվականին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն ՝ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել` 939.450.000 (ինը հարյուր երեսունինը միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, իսկ լիկվիդային արժեքը՝ 751.560.000 (յոթ հարյուր հիսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ: Արդեն իսկ ակնհայտ է, որ վերոնշյալ երկու թվային մեծությունները չեն գերազանցում արտադատական կարգով իրականացված բռնագանձման գումարային արտահայտությունը՝ 1.695.517.744 ՀՀ դրամը (ավելին՝ պակաս են այդ գումարից), հետևաբար հայցը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ գրավի առարկային հավանական շուկայական արժեքը և լիկվիդային արժեքը` որպես թվային մեծություններ շատ ավելի փոքր են, քան գրավի առարկային արտադատական կարգով իրականացված բռնագանձված գումարային արժեքը, հետևաբար նաև այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, ուստի բողոքաբերի վկայակոչված փաստարկն այն մասին, որ Դատարանն անհիմն չի կիրառել վկայակոչված իրավանորմը, չի բխում վերոգրյալից, ուստիև անհիմն է: Բացի այդ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ«(․․․) Փորձագիտական եզրակացության ուսումնասիրությունից հետևում է, որ փորձագետները, որպես անշարժ գույք գնահատելիս, հաշվի են առել այդ գույքի ինչպես շինության մաս կազմող հորը, այնպես էլ դրա, որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատում իրականացնելիս գնահատվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով համեմատական մեթոդով, այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա եկամտային մեթոդով, իսկ Դատարանը գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները հստակեցնելու պարտականություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց»:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ խնդրո առարկա գրավի առարկա հանդիսացող Գործարանը՝ հողատարածքով, գրավադրվել է որպես անշարժ գույք: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելիս գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը պարզելիս դրա արտադրական նշանակությունը պետք է հաշվի առնվի, և ըստ այդմ դատաապրանքագիտական փորձաքննությունը պետք է իրականացվի տվյալ տեսակի անշարժ գույքի գնագոյացման վրա ազդող գործոնների հաշվառմամբ:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 46681807 փորձագիտական եզրակացության և դրա վերաբերյալ փորձագետների տված բացատրությունների բովանդակությունից հետևում է, որ գրավադրված Գործարանը՝ որպես անշարժ գույք գնահատվել է գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող գործոնների վերաբերյալ համալիր վերլուծությամբ, ինչի արդյունքում Գործարանի լիկվիդային հավանական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ գնահատվել է 751.560.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ փորձագետները գրավի առարկան որպես անշարժ գույք գնահատելիս հաշվի են առել այդ գույքի՝ որպես բիզնես ծառայելու հատկանիշները, մասնավորապես, գնահատումն իրականացվել է ոչ միայն տվյալ համայնքում և/կամ հարակից համայնքներում գտնվող նմանատիպ շինության վաճառքի գնի հետ համեմատելով (համեմատական մեթոդով), այլ նաև հիմնվելով դրա եկամուտ բերելու կարողության վրա (եկամտային մեթոդով), իսկ գույքի գնահատման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելն ու գնահատելը դուրս է դատարանի լիազորությունների շրջանակներից, քանի որ այն հանդիսանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործընթաց:

Անդրադառնալով սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում հաստատվել է, որ գրավի առարկայի հավանական լիկվիդային արժեքը էականորեն ավելի փոքր է այն գումարային արժեքից, որով իրականացվել է գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձումը (1.695.517.744 ՀՀ դրամ), հետևաբար այդ թվային մեծությունների միջև բացակայել է դրական տարբերություն, որը կիրառելի կդարձներ վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը սույն գործի փաստերի նկատմամբ: Ուստի, վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկն այն մասին, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը չեն կիրառել վկայակոչված իրավանորմը, որը ենթակա էր կիրառման, անհիմն է:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, մերժելով Ընկերության Կառավարչի հայցադիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտեր:

Միաժամանակ Ընկերության վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` վճռաբեկ բողոքը մերժելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս և Ա Բարսեղյանս համաձայն չլինելով Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժելու մասով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից:

Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:

Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:

Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները:

Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված՝ «պարտավորության համապատասխան չափի դիմաց» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորության չափը և գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի առարկա, զրկված կլինի պարտապանից տարբերություն պահանջելու իրավունքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մաս): Մյուս կողմից` գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունները գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի բացառապես գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող՝ դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը (տե՛ս, Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ որոշմամբ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի խմբագրությամբ սահմանվել են քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքում դրա՝ նույն հոդվածի իմաստով իրացված համարելու ժամկետները, գինը, ինչը նախկին կարգավորմամբ նախատեսված չի եղել: Այսինքն՝ օրենսդիրը, գրավատուի և գրավառուի իրավունքները և օրինական շահերը հավասարակշռելուն և երկուստեք երաշխիքներ նախատեսելուն զուգահեռ միաժամանակ ամրագրել է գրավ դրված գույքն ի սեփականություն գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) անցնելու դեպքում դրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի իմաստով իրացված համարելու ժամկետները և գինը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալը և նախկինում հայտնած դիրքորոշումները, գտել է, որ առանց դատարան դիմելու գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելիս կարող են ստեղծվել հետևյալ իրավիճակներն ու դրանց համապատասխան գրավ դրված գույքի արժեքի փոփոխությունները. նախ՝ հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «շուկայում գործող ողջամիտ գին» եզրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ այն ոչ այլ ինչ է, քան տվյալ պահին շուկայում գործող արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, պետք է նշել, որ երբ առանց դատարան դիմելու գրավատուն գրավ դրված գույքի վրա բռնագանձում է տարածում և իրականացնում է գույքի վաճառք՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի ձևով, ապա այդ փուլում գրավ դրված գույքը պետք է իրացվի շուկայում գործող ողջամիտ գնով, այսինքն՝ գույքի արագ վաճառքի գնով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները: (տե՛ս, Հայկ Մովսիսյանի ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ»ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20032020 թվականի որոշումը):

2) Նախկին օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...):

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման կարգավորում է նախատեսում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից։

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե´ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

 

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջների սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվեն հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե´ս, Սեդիկ Սահակյանի ընդդեմ Դավիթ Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/3002/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ն միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, կնքվել է թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, համաձայն որի գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող գործարանը։ Բանկի կողմից 17.03.2015 թվականի բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ն և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ը: Բռնագանձման ծանուցման մեջ նշված են վարկային և գրավի պայմանագրերը, ինչպես նաև պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար: Բռնագանձման ծանուցման մեջ առկա է նաև հետևյալ տեղեկացումը.«...սույնով տեղեկացնում եմ, որ Բանկը պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ կողմից վերը նշված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրա...:»

Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա որոշման համաձայն` 10062010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8 քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա.), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ., 112, 5 քառ.մ, 91,6 քառ.մ) ընդունվել է Բանկին ի սեփականություն՝ բռնագանձման մեջ նշված արժեքին համապատասխան։ 08.04.2016 թվականին ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի սեփականության իրավունք։

Գտնում ենք, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցի և դրա դեմ ներկայացված առարկությունների կարևորագույն հիմքը հանդիսանում է կողմերի մոտեցումների տարբերությունը գրավադրված և արտադատական կարգով բռնագանձված գույքի կարգավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հայցվորի Ընկերության և Բանկի միջև 10062010 թվականին կնքված գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը, հետևաբար գրավի առարկան գնահատելիս պետք է հիմք ընդունել գրավի առարկա գործարանի արժեքը, իսկ պատասխանողի,, Դատարանի և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը հանգել է նրան, որ գրավի պայմանագրով գրավի առարկա է հանդիսացել ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Բյուրեղավան, Կոտայքի 1/2 Արզնու հանքային ջրերի գործարան հասցեում գտնվող անշարժ գույքը, ուստի, գրավի առարկան գնահատելիս պետք է հիմք ընդունել գրավի առարկայի արժեքը բացառապես որպես անշարժ գույք:

 Այս տեսանկյունից անհրաժեշտ է անդրադարձ կատարել գրավի առարկան ճշգրիտ հատկորոշելու հարցին։

Կողմերի միջև կնքված գրավի պայմանագրում որևէ նշում չկա գրավի առարկա նախատեսված գործարանը՝ որպես բիզնեսի բաղկացուցիչ մաս գրավադրելու մասին, ինչպես նաև պայմանագրում առկա չեն գրավադրվող գործարանի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման համատեքստում անհրաժեշտ այնպիսի տվյալներ որոնք թույլ կտային գրավի առարկան բնութագրել որպես գործող բիզնես։

Այդպիսի տվյալների բացակայությունը կամ առնվազն դրանց վերաբերյալ անդրադարձի բացակայությունը ևս վկայում է այն մասին, որ գրավի պայմանագրի կնքման հիմքում չեն դրվել գրավադրվող գույքի՝ գործարանի՝ որպես գործող կամ հնարավոր բիզնեսի բաղկացուցիչ մասի որակային հատկանիշներն ու ցուցանիշները:

Միաժամանակ, Ընկերության և Բանկի միջև կնքված գրավի պայմանագրի 12 կետը սահմանում է «․․․Գրավադրվում է հետևյալ գույքը ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8 քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա.), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ., 112, 5 քառ.մ, 91,6 քառ.մ)՝ ըստ 29.10.2002թ-ի թիվ 2701081 սեփականության վկայականի»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում, Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ն միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագիրը և թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը մեկնաբանելով դրանցում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, ակնհայտ է, որ պայմանագրերով կողմերն ամրագրել են գլխավոր պայմանագրից բխող վարկային գործառնությունների իրականացման ընթացակարգը՝ սահմանելով, որ «Բյուրակն» ՍՊԸ-ն ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով գրավադրվել է, հետևաբար և գրավի առարկա է հանդիսացել ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը համապատասխան հողատարածքով և հողամասի վրա առկա ծածկարաններով:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ որպես գրավի առարկա պետք է ընդունի ոչ թե անշարժ գույքն ընդհանրապես, այլ՝ գործարանը, քանի որ հենց գործարանն է հանդիսացել գլխավոր վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների ապահովման գրավի առարկան։ Նման եզրահանգման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ գործարանի 29102002 թվականի թիվ 2701081 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում «Հողամասի տվյալներ» բաժնում հողի օգտագործման նպատակը նշված է հանքային ջրերի գործարանի կառուցման, «Շենքի տվյալներ» բաժնում շենքի նպատակային նշանակությունը նշված է արտադրական, իսկ շենքի օգտագործման նպատակը՝ գործարան: Մինչդեռ գործարանի գնի գոյացման վրա ազդում են ոչ միայն անշարժ գույքի արժեքը, այլ նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ գործարանի տեղակայման վայրը (հանքային ջրի հորերի վրա), գործարանի որպես շինության կառուցվածքային առանձնահատկությունները, գործարանի պահանջարկը՝ հաշվի առնելով տարածաշրջանում նմանատիպ գործարանների թիվը, գործարանի՝ որպես արտադրական օբյեկտի բացառիկությունը, գործարանի պատմությունը (տվյալ դեպքում գործարանը հիմնադրվել է 1925 թվականին):

Դատարանը և Վերաքննիչ դատարանն իրենց դատական ակտերի հիմքում դրել են քննարկվող գրավի առարկայի՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 եզրակացությամբ որոշված համապատասխանաբար արժեքները, որի վերաբերյալ մինչդեռ սույն քաղաքացիական գործով Դատարան են ներկայացվել քննարկվող գրավի առարկայի վերաբերյալ «Կառուցագետ» կազմակերպության գնահատման ակտը, «Բիլիվ» կազմակերպության տեղեկատվական նամակը և «Գնահատողների միություն» ընկերության գնահատման հաշվետվությունները, «Ամերիա Ասսեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կողմից կազմված «Ձեռնարկության 100% բաժնեմասնակցության արժեքի գնահատման հաշվետվությունը», «Շիրակամուտ» ՍՊԸ կողմից կազմված «Արզնի հանքային ջրերի գործարան» բիզնեսի գնահատման հաշվետվությունը, «Գրանդ Թորոնթոն Քնսալթինգ» ՓԲԸ կողմից 09.08.2018 թվականին կազմված գնահատման հաշվետվությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաթղթերում առկա են ինչպես ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների թերություններ, այնպես էլ իրարամերժ տվյալներ՝ Դատարանը 05.03.2018 թվականի որոշմամբ նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որը հանձնարարվել է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Փորձագետներին առաջադրվել են հետևյալ հարցերը

ա/ Որքան է կազմում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ:

բ/ Որքան է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ն և «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ-ն միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք` «Արզնի» հանքային ջրերի գործարանի շուկայական արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ:

գ/ Որքան է կազմել 10.06.2010 թվականին Բանկի, «Բյուրակն» ՍՊԸ-ն և «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ-ն միջև կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույք` «Արզնի» հանքային ջրերի գործարանի լիկվիդացիոն արժեքը` 08.04.2016 թվականի դրությամբ` հաշվի առնելով, որ հողի կադաստրային արժեքը վճարված չէ:

 «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 26.07.2018 թվականին կազմված փորձագետի թիվ 46681807 եզրակացության համաձայն`

ա/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի՝ որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ:

բ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել` 939.450.000 (ինը հարյուր երեսունինը միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

գ/ ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08042016 թվականի դրությամբ կարող է կազմել` 751.560.000 (յոթ հարյուր հիսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:

Սույն գործում առկա, կողմերի կողմից ներկայացված ապացույցները գրավի առարկայի արժեքի վերաբերյալ՝ վերը նշված ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման մասին դիրքորոշումների լույսի ներքո չեն կարող համարվել վերաբերելի ապացույցներ, քանի որ, մի դեպքում գնահատվել է գործարանի տարր հանդիսացող անշարժ գույքը, մյուս դեպքում գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը։

Տվյալ դեպքում, դատարանն իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս պետք է փորձագետին հստակ հարցադրում աներ գրավի պայմանագրում նշված գրավի առարկայի գնի վերաբերյալ, այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լիներ որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման կարգավորումները։

Գտնում ենք, որ նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է քննարկվող եզրակացության վերաբերելիությունը կասկածի տակ դնելու համար՝ հաշվի առնելով, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Գործի նյութերում առկա չէ բռնագանձման օրվա դրությամբ գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ողջամիտ շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի պատշաճ ապացույց։ Նման պայմաններում կարծում ենք, որ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված եզրահանգումները չեն կարող իրավաչափ դիտվել։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում ենք բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ և 365-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանվել Բանկի և «Բյուրակն» ՍՊԸ-ն միջև 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի և թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրի պայմանները, ինչը հանգեցրել է ապացույցների ոչ ճիշտ գնահատման: Արդյունքում առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն հատուկ կարծիքով արտահայտած դիրքորոշումների հիման վրա:

 

Հետևաբար սույն գործով Կառավարչի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ենթակա էր կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավորներ`

Էդ. Սեդրակյան

Ա. Բարսեղյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան