ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐՏԱՔԻՆ ՈՒ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 124 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության մեջ կատարվող
1. 10-րդ աղյուսակում՝
ա) առաջին վանդակում 2.6.14 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.6.14. Դոսյեն ներկայացնելու հաջորդականությունը (hcsdo:SubmissionSequence)».
բ) առաջին վանդակում 2.6.15 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2.6.15. Գործողության ատրիբուտը (hcsdo:OperationAtribute)»:
2. 16-րդ աղյուսակում՝
ա) առաջին վանդակում 6.14 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.14. Դոսյեն ներկայացնելու հաջորդականությունը (hcsdo:SubmissionSequence)».
բ) առաջին վանդակում 6.15 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.15. Գործողության ատրիբուտը (hcsdo:OperationAtribute)»:
3. 22-րդ աղյուսակում՝
ա) առաջին վանդակում 7.14 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.14. Դոսյեն ներկայացնելու հաջորդականությունը (hcsdo:SubmissionSequence)».
բ) առաջին վանդակում 7.15 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.15. Գործողության ատրիբուտը (hcsdo:OperationAtribute)»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: