ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 238 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՇՎԵ, ԵՂՋԵՐԱԿՃՂԱԿԱՅԻՆ, ԱՂԻՔԱՅԻՆ, ՄՈՒՇՏԱԿԱՄՈՐԹՈՒ, ՈՉԽԱՐԱՄՈՐԹՈՒ ԵՎ ԳԱՌԱՆ ՄՈՐԹՈՒ ՀՈՒՄՔԻ, ԲՐԴԻ, ԱՅԾԻ ՄՈՀԵՐԻ, ԽՈԶԱՍՏԵՎԻ, ՁԻՈՒ ՄԱԶԻ, ՀԱՎԻ, ԲԱԴԻ, ՍԱԳԻ ԵՎ ԱՅԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՓԵՏՈՒՐԻ ՈՒ ԱՂՎԱՓԵՏՈՒՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող կաշվե, եղջերակճղակային, աղիքային, մուշտակամորթու, ոչխարամորթու և գառան մորթու հումքի, բրդի և այծի մոհերի, խոզաստևի, ձիու մազի, հավի, բադի, սագի և այլ թռչունների փետուրի ու աղվափետուրի համար անասնաբուժական սերտիֆիկատի (ձև թիվ 32) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 4.1 ենթակետի առաջին պարբերությունում «և արտադրվել են համապատասխան կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ ձեռնարկություններում (տնտեսություններում) և վարչատարածքներում» բառերը փոխարինել «, ծագում են համապատասխան կենդանիների (թռչունների) վարակիչ հիվանդություններից պաշտոնապես զերծ տնտեսություններից և արտադրվել այն ձեռնարկություններում, որոնց նկատմամբ անասնաբուժասանիտարական սահմանափակումներ չեն սահմանվել» բառերով։ Նշված հումքը ծագում է այն տնտեսություններից, որոնք զերծ են կենդանիների (թռչունների) ընկալունակ տեսակների վարակիչ հիվանդություններից».
բ) 4.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.2. Կաշվե և ոչխարամորթու հումքը սպանդային ծագման հումք է և ստացվել է նախասպանդային անասնաբուժական զննում անցած կենդանիներից, իսկ մսեղիքը և ներքին օրգանները պետք է ամբողջական ծավալով ենթարկված լինեն հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության և բաց թողնվեն իրացման համար՝ առանց սահմանափակումների։».
բ) 4.4 ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Գառան մորթու և մուշտակամորթու հավաքովի հումքը պետք է հետազոտվի սիբիրախտի մասով:»։
բ) 4.5 ենթակետում «միջազգային պահանջներին» բառերը փոխարինել «արտահանող երկրի պահանջներին» բառերով».
2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են մինչև սույն որոշումն ուժի մէջ մտնելը, օգտագործվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: