ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 235 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 28 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի հաստատման մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 28 որոշման մեջ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 235 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը և 1-ին կետը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
ա) անվանումը «համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերից հետո լրացնել «(համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների)» բառերով.
բ) 5-րդ դիրքում 1-ին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Խոնավակլանիչ նյութեր պարունակող բազմաշերտ արտադրատեսակներ (տակդիրներ, կիսավարտիքներ և խանձարուրներ), ինչպես նաև բամբակե հիգիենիկ փայտիկներ (քթի և ականջների համար) և երեխաների խնամքի համար նախատեսված նույնանման այլ արտադրատեսակներ».
գ) 6-րդ դիրքում՝
1-ին սյունակում տեքստը «պատառաքաղներ,» բառից հետո ավելացնել «դանակներ,» բառը, «(թղթից և ստվարաթղթից)» բառերը փոխարինել «(թղթից, ստվարաթղթից և պլաստմասսայից)» բառերով.
2-րդ սյունակում «7615-ից» բառից հետո ավելացնել «8211-ից» բառը.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61դիրքով՝
«61. Սպասք և ճաշի պարագաներ (բաժակներ, թեյի պնակներ, ըմպուցիչներ, ափսեներ, ճաշամաններ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, շշիկներ և սննդամթերքի համար նախատեսված նույնանման այլ մանկական արտադրատեսակներ)՝ պլաստմասսայից, ապակուց, մետաղից, կերամիկական սպասք (հախճապակյա, ապակեկերամիկական, կավագործական և մայոլիկե), մեկանգամյա օգտագործման սպասք (թղթից, ստվարաթղթից և պլաստմասսայից), որոնք արտադրողի կողմից հայտագրվել են որպես 3 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար նախատեսված |
3924-ից 4823-ից 6912 00-ից 7010-ից 7013-ից 7323-ից 7418-ից 7615-ից 8211-ից 8215-ից |
համապատասխանության սերտիֆիկատ». |
ե) 7-րդ դիրքում 1-ին սյունակում «մինչև 3 տարեկան երեխաների» բառերը փոխարինել «երեխաների և դեռահասների» բառերով.
զ) 8-10-րդ դիրքերում 1-ին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, բաճկոններ, նորածինների համար ծրարներ), աստառով արտադրատեսակներ, որոնցում աստառը զբաղեցնում է արտադրատեսակի երեսային մասի մակերեսի առնվազն 40 տոկոսը (կոստյումներ, կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ), և նույնանման արտադրատեսակներ, որոնք արտադրողի կողմից հայտագրվել են որպես մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված.
9. Արտադրատեսակներ աստառով կամ առանց աստառի (վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, բաճկոններ), աստառով արտադրատեսակներ, որոնցում աստառը զբաղեցնում է արտադրատեսակի երեսային մասի մակերեսի առնվազն 40 տոկոսը (կոստյումներ, պիջակներ, ժակետներ, ժիլետներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, սարաֆաններ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ), և նույնանման արտադրատեսակներ, որոնք արտադրողի կողմից հայտագրվել են որպես 1 տարեկանից բարձր երեխաների և դեռահասների համար նախատեսված.
10. Շրջազգեստներ, խալաթներ, գոգնոցներ, բլուզներ, վերնաշապիկներ, սվիտերներ, ջեմպերներ, կիսատաբատներ, առանց աստառի արտադրատեսակներ և արտադրատեսակներ, որոնցում աստառը զբաղեցնում է արտադրատեսակի երեսային մասի մակերեսի առնվազն 40 տոկոսը (կոստյումներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, պիջակներ, ժակետներ, ժիլետներ, սարաֆաններ, կիսակոմբինեզոններ, կոմբինեզոններ), և նույնանման արտադրատեսակներ, որոնք արտադրողի կողմից հայտագրվել են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված».
է) 18-րդ դիրքում 1-ին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Անկողնային պարագաներ (մկդակած ծածկոցներ, բարձեր, ներքնակերեսներ, ամպհովանիներ, գլանաբարձեր, փափուկ վահանակներ և նույնանման այլ արտադրատեսակներ), որոնք արտադրողի կողմից հայտագրվել են որպես երեխաների և դեռահասների համար նախատեսված».
ը) 34-րդ դիրքում 1-ին սյունակում տեքստը «ծածկոցներ,» բառից հետո լրացնել «շարֆեր,» բառով, «սրբիչներ» բառից հետո լրացնել «, լողանալու սավաններ» բառերով»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: