ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի:
2.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ձևաչափերը՝ համաձայն N 4 հավելվածի:
(2.1-ին կետը լրաց. 24.08.22 N 1351-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը:
4. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված՝ իրենց կողմից կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով և N 4 հավելվածով սահմանված ձևաչափին համապատասխան:
(4-րդ կետը խմբ. 24.08.22 N 1351-Ն)
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո ապահովել մոնիթորինգի, մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
(5-րդ կետը խմբ. 24.08.22 N 1351-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(6-րդ կետը լրաց. 24.08.22 N 1351-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 4 Երևան |
(հավելվածը խմբ. 24.08.22 N 1351-Ն)
(հավելվածը խմբ. 24.08.22 N 1351-Ն)
(հավելվածը խմբ. 24.08.22 N 1351-Ն)
ՀՀ կառավարության 2019 թվականի |
(հավելվածը լրաց. 24.08.22 N 1351-Ն)