ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2023 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը հաստ տելու մասին» N 489-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «դիմումատու» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հայտատու» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ կետում «գրավոր դիմում» բառերը փոխարինել «հայտ» բառով.
3) 4-րդ կետում «կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրում» ենթահամակարգի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակով):» բառերով.
4) 6-րդ կետից հանել «գրավոր» և «, փոստով կամ առձեռն» բառերը.
5) 7-րդ կետում «կարող է տրվել թղթային կամ» բառերը փոխարինել «տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն կարգին կցված ձևին համապատասխան լրացված» բառերով.
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1. Այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, հայտատուի պահանջով, եզրակացության (թույլատրագրի) բնօրինակը տրամադրվում է առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով)՝ հայտատուի լիազոր մարմին դիմելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
7.2. Անհաղթահարելի ուժի` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների առկայության դեպքում, երբ էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով հնարավոր չէ էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնել և եզրակացություն (թույլատրագիր) տրամադրել, հայտատուն սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտը, փաստաթղթերը և տեղեկությունները կարող է ներկայացնել, իսկ լիազոր մարմինը եզրակացությունը (թույլատրագիրը) կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված գրությունը կարող է տրամադրել թղթային տեսքով (փոստով կամ առձեռն)։».
7) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) 13-րդ կետում «Տրված» բառը փոխարինել «Սույն կարգի 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում տրամադրված» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրում» ենթահամակարգի գործարկման օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական: