ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի N 587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 5 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հավելվածի հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) հավելվածում «1. ՀՀ կառավարության 22.12.2005 թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշում. 2. ՀՀ կառավարության 29.10.2004 թ. «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշում» բառերը փոխարինել «1. ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 539-Ն որոշում» բառերով.
3) հավելվածի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
». |
4) հավելվածը N 3 աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 2-րդ կետերով՝
«1. Մալուխի (լարերի) և գազատարի փոխհատումը (կետ 2 և 5) առանց արանքի թույլատրվում է կապի կամ լարային հաղորդակցման մալուխը (լարերը) էլեկտրամեկուսիչ նյութից (ռետին, էբոնիտ, պոլիէթիլեն և այլն) պատրաստված և գազատարի եզրերից առնվազն 0.1 մ ցցված խողովակի մեջ անցկացնելու պայմաններում:
2. Կցորդիչների առկայության դեպքում զուգահեռ անցկացման (կետ 5) հեռավորությունը պետք է ավելացվի մինչև 0.5 մ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 587-Ն որոշման |
«ՀԱՐՑԱՇԱՐ
ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: