ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 159 |
քաղ. Բիշքեկ |
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ԹԵԼԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ, 16-րդ և 132-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրության իրագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության ապահովման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.55 ենթակետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետև յալ խմբագրությամբ.
«7.1.55. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 43 100 9 ծածկագրով դասակարգվող՝ վինիլքլորիդի պոլիմերներից թաղանթ և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7616 99 900 8 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինե շրջասեղմիչ օղակներ, որոնք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ համապատասխանաբար բժշկական արտադրատեսակների և օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության և իրացման համար։».
բ) երրորդ պարբերությունում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23–ի թիվ 150 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը փոխարինել «2022 թվականի հոկտեմբերի 1–ից» բառերով.
գ) չորրորդ պարբերությունում «բժշկական արտադրատեսակների արտադրություն և իրացման համար» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերությունում նշված նպատակներով» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց առնչությամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես Առև տրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնած պարտավորություններին համապատասխան կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2106 90 980 8 և 8536 50 110 9 ծածկագրերով դիրքերի երրորդ սյունակում «15» ծանոթագրության նշանը փոխարինել «3» ծանոթագրության նշանով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 37 որոշման մեջ կատարել հետև յալ փոփոխությունները.
ա) նշված որոշման թիվ 2 հավելվածը «Թաղանթ պլաստմասսայից» անվանմամբ դիրքից առաջ լրացնել հետև յալ բովանդակությամբ դիրքերով.
«1517 90 990 0 |
Արախիդոնաթթու պարունակող յուղ |
1901 90 980 0 |
Մանկական սննդի արտադրության համար օգտագործվող կաթնային չոր հումք |
3504 00 900 0 |
Շիճուկային սպիտակուցի հիդրոլիզատ». |
բ) նշված որոշման թիվ 6 հավելվածում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5508 10 100 0 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետև յալ բովանդակությամբ դիրք.
«5508 20 900 0 |
Կարի թելեր արհեստական մանրաթելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված». |
«Այլ գործվածքներ սինթետիկ մանրաթելերից» անվանմամբ դիրքը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «, 5515 99 800 0» ծածկագրով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Սննդամթերքի և կոճակային փոխարկիչների առանձին տեսակների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ, և տարածվում է 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: