ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2022 թվականի N 1392-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 5-րդ կետում՝
ա․ 1-ին ենթակետում «Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը։» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Կրծքամասում՝ աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները։»,
բ․ 1-ին ենթակետում «Վերնաշապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը՝ 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 1)։» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վերնաշապիկի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։»,
գ․ 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում՝ կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.»,
դ․ լրացնել նոր՝ 2․1-ին ենթակետով․
«2․1) կիսավերարկու աշնանային՝ մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից։ Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է։ Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով։ Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը՝ կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ։ Առջևի 2 լանջափեշերի վերևամասում՝ կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում՝ ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում՝ կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին՝ ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5)։ Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.»,
ե․ 4-րդ ենթակետում «կիսավերարկուի» բառից հետո լրացնել «, շապիկի», իսկ վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա։»,
զ․ 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«6) տեսչական մարմնի տարբերանշան՝ ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում՝ կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»,
է․ 7-րդ ենթակետում վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»,
ը․ 8-րդ ենթակետում «տարբերանշանը (նկար 1)» բառերը փոխարինել «խորհրդանշանը (նկար 1, 2, 3, 4)» բառերով, իսկ «երկու տարի» բառերը՝ «մեկ տարի» բառերով».
2) հավելվածը լրացնել նոր բովանդակությամբ 7-րդ կետով.
«7․ Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
08.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական: