ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1565-Ա
ՀԱՅԿ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով Հայկ Սիմոնյանի գրավոր համաձայնությունը`
1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-1) Հայկ Մովսեսի Սիմոնյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության դիմումների քննարկման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-13.1-Ղ3-1) պաշտոնում։
2. Հայկ Մովսեսի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |