ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1648-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման և հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք» բառերով․
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման հավելվածի 1-ին կետը «մինչև նրանց 18 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «կամ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող, 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ մինչև հանրակրության ավարտը» բառերով.
4) որոշման հավելվածի 1.1-ին կետի «գ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
5) որոշման հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ. 3-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն:».
6) որոշման հավելվածի 2-րդ կետում՝
ա. «բուժական հաստատություն» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպություն» բառերով,
բ․ «հատուկ կարիքավոր» բառերը փոխարինել «առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող» բառերով․
7) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական, դաստիարակչական և օրենսդրությամբ սահմանված այլ աշխատանքներ, ինչպես նաև երեխայի կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով՝ սոցիալ-հոգեբանական ծառայություն, կարիքահեն խորհրդատվություն է տրամադրում երեխայի ընտանիքի անդամներին (ներառյալ օրինական ներկայացուցչին):».
8) որոշման հավելվածի 5.1-ին կետում՝
ա․ «Ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչ» բառերով,
բ․ «ծառայությունների տրամադրում։» բառերը փոխարինել «ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ խնամքի ցերեկային ծառայություններ:».
9) որոշման հավելվածի 5.2-րդ կետի «խնամք և նախապատրաստում» բառերը փոխարինել «խնամք կամ նախապատրաստում» բառերով.
10) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Երեխաների նախադպրոցական հաստատություն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված գործառույթները։
Երեխաների նախադպրոցական հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տիպերի`
1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ.
2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ.
3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ.
4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ.
5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ:»․
11) որոշման հավելվածի 7-րդ կետի՝
ա․ «հետևյալ տիպերը՝» բառերը փոխարինել «տիպերը:»․ բառով,
բ․ «ա»-«է» ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
12) որոշման հավելվածի 8-րդ կետի «է» ենթակետը «երեխայի» բառից հետո լրացնել «խնամքից և» բառերով․
13) որոշման հավելվածի 9-րդ կետում՝
ա. հանել «, ինչպես նաև երեխաների խնամքից խուսափող ծնողներ ունեցող`» բառերը,
բ․ «հատուկ կարիքավոր» բառերը փոխարինել «առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող» բառերով,
գ․ «ա» ենթակետում «բնածին կամ ձեռքբերովի արատներ» բառերը փոխարինել «բնածին կամ ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ» բառերով,
դ․ «բ» ենթակետում «արատներ» բառը փոխարինել «խնդիրներ» բառով.
14) որոշման հավելվածի 13.1-ին կետի «Ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերը փոխարինել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի ճգնաժամային բաղադրիչ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2022 թվական: