ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 11 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
Համարը՝ ը/կ |
Սմդ ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության Անդամ պետություն՝ պատասխանատու մշակող |
Ծանոթագրություն | |
սկիզբ |
ավարտ | ||||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
1. |
97.200.40 |
Ատրակցիոնների և ժամանցային սարքվածքների անվտանգություն: Մաս 1. Նախագծում և արտադրություն: ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17842-1 արդիականացված տարբերակի հիման վրա |
բաժիններ V և VI |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
միջազգային ստանդարտի արդիականացված տարբերակը սահմանված կարգով ընդունելուց հետո |
2. |
97.200.40 |
Ատրակցիոնների և ժամանցային սարքվածքների անվտանգություն: Մաս 2. Շահագործում և օգտագործում ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17842-2 արդիականացված տարբերակի հիման վրա |
բաժին VIII |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
միջազգային ստանդարտի արդիականացված տարբերակը սահմանված կարգով ընդունելուց հետո |
3. |
97.200.40 |
Ատրակցիոնների և ժամանցային սարքվածքների անվտանգություն: Մաս 3. Ստուգման պահանջները նախագծման, պատրաստման, շահագործման և օգտագործման ժամանակ ԳՕՍՏ-ի մշակում` ISO 17842-3 արդիականացված տարբերակի հիման վրա |
բաժիններ V և VI |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
միջազգային ստանդարտի արդիականացված տարբերակը սահմանված կարգով ընդունելուց հետո |
4. |
13.110 |
Մեքենաների անվտանգություն. Մեքենաներ մուտք ունենալու միջոցներ՝ անշարժ: Մաս 1. Մուտք ունենալու անշարժ միջոցների՝ երկու մակարդակների միջև ընտրություն Առաջին անգամ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 14122-1:2016-ի հիման վրա |
բաժին V |
2019 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
|
5. |
19.100 |
Հսկողություն՝ առանց քանդելու. Մագնիսական փոշով հսկողություն: Մաս 1. Ընդհանուր սկզբունքներ: Առաջին անգամ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9934-1:2016-ի հիման վրա |
բաժիններ VI և VIII |
2019 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
|
6. |
25.160.40 |
Եռակցման կարանների հսկողություն՝ առանց քանդելու: Հալումով եռակցման միջոցով ստացված եռակցված միացությունների տեսողական հսկողություն: Առաջին անգամ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17637:2016-ի հիման վրա |
բաժիններ VI և VIII |
2019 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
|
7. |
25.160.01 |
Եռակցողների ատեստավորման փորձարկումներ: Եռակցում հալումով: Մաս 1. Պողպատներ: ԳՈՍՏ-ի մշակում՝ «Եռակցողների որակավորված փորձարկումներ. Եռակցում հալումով. Մաս 1. Պողպատներ» ԳՈՍՏ EN 287-1-2002-ի փոխարեն՝ EN ISO 9606-1:2017-ի և ՍՏ ՂՀ ԻՍՕ 9606-1-2013-ի հիման վրա |
բաժին VI |
2019 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
|
8. |
25.160.10 |
Մետաղական նյութերի եռակցման ընթացակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և ատեստավորումը: Եռակցման ընթացակարգի ստուգում: Մաս 1. Պողպատների աղեղային և գազային եռակցում և նիկելի ու նիկելային համաձուլվածքների աղեղային եռակցում: Առաջին անգամ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 15614-1:2017-ի հիման վրա |
բաժին VI |
2019 թվական |
2021 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
|
9. |
97.200.40 |
Ատրակցիոնների ուղևորների վրա կենսամեխանիկական ներգործությունը: ԳՕՍՏ-ի մշակում` ISO 17842-4-ի արդիականացված տարբերակի հիման վրա |
թիվ 2 հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
միջազգային ստանդարտի արդիականացված տարբերակը սահմանված կարգով ընդունելուց հետո |
10. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Մաս 1. Երկաթուղուն ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 53130.1-2014-ի հիման վրա |
բաժիններ V, VI և VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
11. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Մաս 2. Ավտոդրոմներին ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 53130.2-2014-ի հիման վրա |
բաժիններ V, VI և VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
12. |
97.200.40 |
Սարքավորում՝ խաղային, փչովի: Մաս 1. Անվտանգության պահանջներ և փորձարկումների մեթոդներ ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 14960-1:2019-ի հիման վրա |
բաժիններ V և VI |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
|
13. |
97.200.40 |
Սարքավորում՝ խաղային, փչովի: Մաս 2. Անշարժ տեղակայման համար նախատեսված՝ ցատկելու փչովի բարձիկներին ներկայացվող անվտանգության լրացուցիչ պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 14960-2:2019-ի հիման վրա |
բաժիններ V և VI |
2020 թվական |
2021 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
|
14. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Տեխնիկական վիճակի գնահատում: Ծառայության ժամկետի երկարաձգում: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 56065-2014-ի հիման վրա |
բաժին VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
15. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Քարթինգային թեքուղիներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 56985-2016-ի հիման վրա: |
բաժիններ V և VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
16. |
97․200.40 |
Ժամանցային սարքվածքների անվտանգություն: Թեքուղիներ ձմեռային: Շահագործման ժամանակ ներկայացվող անվտանգության պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 56987-2016-ի հիման վրա: |
բաժին VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
17. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Մեքենայացված ատրակցիոնների անվտանգության հիմնավորմանը ներկայացվող պահանջներ: Հիմնական դրույթներ: ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 53488-2009-ի հիման վրա: |
բաժիներ V, VI և VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
18. |
97.200.40 |
Ատրակցիոնների անվտանգություն: Ատրակցիոնների ուղևորների վրա ազդող արագացումների չափումների մեթոդներ: ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ Ռ 56066-2014-ի հիման վրա: |
բաժիններ VI և VIII |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
19. |
97.200.40 |
Ատրակցիոններ ջրային: Կառուցվածքի անվտանգություն: Ընդհանուր պահանջներ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 52603-2011-ի հիման վրա: |
թիվ 4 հավելված |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
|
20. |
97.200.40 |
Ատրակցիոններ ջրային: Անվտանգությունը շահագործման ժամանակ: Ընդհանուր պահանջներ։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 52604-2012-ի հիման վրա: |
թիվ 4 հավելված |
2019 թվական |
2020 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: