ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 փետրվարի 2022 թ. N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով՝ 1 382 757,3 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 1 371 757,3 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 11 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
2) տարեսկզբի ազատ մնացորդ՝ 241 886,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա․ վարչական մաս՝ 140 690,7 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ․ ֆոնդային մաս՝ 101 196,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող կապիտալ դրամաշնորհներ (սուբվենցիաներ) 65 851,6 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
3) ծախսերի գծով՝ 1 789 731,2 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 1 385 390,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ (որից 165087,3 հազար Հայաստանի Հանրապետության դրամը վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս),
բ. ֆոնդային մաս՝ 404 341,2 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
4) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ.
1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Կողմ (17) |
Դեմ(4) |
Ձեռնպահ (-) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
ՍԱՐԻԲԵԿ ԱՄԻՐՅԱՆ |
|
ՀԱՄԼԵՏ ՄԱԶՄԱՆՅԱՆ |
ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ |
|
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ |
ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ |
||
ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ |
||
ՄԱՐՏԻՆ ՀԱՋՅԱՆ |
||
ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ |
||
ԳԱԳԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ |
||
ԱՆՆԱ ԱՋԱՄՅԱՆ |
||
ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ |
||
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
||
ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ |
||
ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ |
||
ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ |
||
ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ |
||
ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
2022 թ. փետրվարի 2 ք. Սպիտակ |
Հավելվածներ 1-6 |
(հավելվածը փոփ. 28.04.22 N 41-Ն, 12.05.22 N 47-Ն, 19.05.22 N 54-Ն, 10.06.22 N 57-Ն, 14.07.22 N 65-Ն, 17.11.22 N 76-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական: