ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1183-Ն
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 11-րդ, 14-րդ և 23-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը, 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը, 7-րդ մասի 1-ին կետը, 9-րդ մասը, 11-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը և 13-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասը, 14.2-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 14.4-րդ հոդվածի 1-ին մասը, 14.5-րդ հոդվածի 7-րդ մասը, 14.6-րդ հոդվածի 1-ին մասը, 14.7-րդ հոդվածի 5-րդ մասը, 14.8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 7-րդ մասերը, 14.10-րդ հոդվածի 2-րդ մասը, 14.11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 14.12-րդ հոդվածի 2-րդ մասը, 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը (ՊՄԳ ընթացակարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներն են`
ա. առողջապահություն,
բ․ կրթություն,
գ․ էներգետիկա,
դ․ ջրային տնտեսություն,
ե․ տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ,
զ․ կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում,
է․ փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ,
ը. կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ.
2) պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1183-Ն որոշման |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերի և կանոնների (այսուհետ՝ ՊՄԳ ընթացակարգ) հետ կապված հարաբերությունները՝ համաձայն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի։
2. ՊՄԳ ընթացակարգի նպատակը ՊՄԳ ծրագրերի արդյունավետ վերհանումը, պատրաստումն ու իրականացումն է:
3. ՊՄԳ ձևաչափով իրականացման համար գնահատվող ծրագրի դրամական հոսքերի զուտ ներկա արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման դրույքը կազմում է այդ պահին շրջանառության մեջ գտնվող 10 տարի և ավելի ժամկետայնությամբ դրամով գնանշված՝ պետական գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության միջին կշռված տոկոսը:
4. Սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական), ինչպես նաև տարածքային համաչափ զարգացումը թիրախավորող ծրագրերի տնտեսական շահութաբերության ներքին բազային դրույքը (այսուհետ՝ ՏՇՆԴ) 6 (վեց) տոկոս է, իսկ մնացած բոլոր ծրագրերի համար՝ 9 (ինը) տոկոս: ՏՇՆԴ-ը 6 (վեց) տոկոս է նաև այն ծրագրերի համար (անկախ ոլորտից), որոնք էապես նպաստում են հետևյալ բնապահպանական նպատակներից առնվազն մեկին՝ միաժամանակ չվնասելով մյուսներից որևէ մեկին`
1) կլիմայի փոփոխության մեղմացում.
2) կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն.
3) ջրային ռեսուրսների կայուն օգտագործում և պաշտպանություն.
4) շրջանաձև տնտեսությանն (Circular Economy) անցում.
5) աղտոտման կանխարգելում.
6) կենսաբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանություն և վերականգնում։
5. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ներքին իրավական ակտերով կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների նկատմամբ կիրառելի խորհրդատվական բնույթի ուղեցույցներ (այսուհետ` ուղեցույցներ)։
6. Սույն ընթացակարգում օգտագործվող և սույն ընթացակարգի 7-րդ կետով չնախատեսված հասկացությունները գործածվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով։
7. Սույն ընթացակարգի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
1) ՊՄԳ ծրագրի նախագիծ (Draſt PPP Project)՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի համապարփակ վերլուծություն, որի բովանդակության վերաբերյալ պահանջները նախատեսված են սույն ընթացակարգի 33-րդ կետով․
2) ՊՄԳ ծրագրերի տվյալների բազա (PPP Database)՝ ընթացիկ և դադարած (ավարտված) ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային ռեգիստր․
3) հնարավոր ՊՄԳ ծրագիր (Potential PPP Project)՝ հանրային ներդրումային ծրագիր, որը կարող է պատրաստվել ՊՄԳ ձևաչափով, եթե կատարված վերլուծությունների արդյունքում հիմնավորվի դրա համապատասխանությունը օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ՊՄԳ ծրագրի նկատմամբ կիրառելի չափանիշներին․
4) ծրագրի տեղեկատվական հուշագիր (Project Information Memorandum)՝ փաստաթուղթ, որը պարունակում է ՊՄԳ ծրագրի նախագծի մանրամասները և ակնկալվող ՊՄԳ պայմանագրի էական պայմանների ընդհանուր նկարագիրը․
5) հանրային ներդրումների կառավարման (Public Investment Management) քաղաքականություն` հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, ընտրության և դրանց իրականացման նկատմամբ կիրառելի կարգավորումների և վերահսկողական մեխանիզմների հարցում պետական քաղաքականությունը.
6) ֆինանսական կենսունակություն (Financial Viability)՝ ծրագրի՝ դրական ֆինանսական զուտ ներկա արժեք ապահովելու կարողությունը.
7) տնտեսական կենսունակություն՝ ծրագրի՝ տնտեսական շահութաբերության ներքին բազային դրույքը գերազանցելու կարողությունը․
8) ՊՄԳ գործարքի կառուցվածք (Transaction Structure)՝ ՊՄԳ պայմանագրի կողմերի միջև իրավունքների, պարտավորությունների և ռիսկերի բաշխման եղանակը.
9) հանրային հատվածի ծախսերի համեմատական կամ ՀՀԾՀ (Public Sector Comparator, PSC)՝ գործիք, որի միջոցով իրականացվում է համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնման արժեքի գնահատում.
10) ռիսկերի մատրից (Risk Matrix)՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ ծրագրի նախագծի համար կազմվող մատրից, որտեղ նկարագրվում է ծրագրին բնորոշ յուրաքանչյուր ռիսկ, ռիսկի հնարավոր հետևանքը, դրա կառավարման և մեղմացման եղանակները, ինչպես նաև դրա համար պատասխանատու գործընկերը.
11) պաշտոնական կայք՝ https://mineconomy.am/page/1414 հասցեով գործող ինտերնետային կայք, որտեղ հրապարակվում է հնարավոր ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի, դրանց պատրաստման, իրականացման և կարգավիճակի, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը.
12) կատարողական նվազագույն ստանդարտներ և ցուցանիշներ` կատարողական կամ ֆունկցիոնալ նվազագույն ստանդարտներ և ցուցանիշներ, որոնց պետք է համապատասխանի ՊՄԳ ծրագիրը՝ նախագծման, կառուցման, շահագործման և սպասարկման աշխատանքներն իրականացնելիս.
13) ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնում (Traditional Infrastructure Project Procurement)՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում գնում իրականացնելու եղանակով նմանատիպ հանրային ենթակառուցվածքային ծրագրի իրականացում։
II. ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
8. Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ քաղաքականության մշակման, ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման, ՊՄԳ պայմանագրերից ծագող հարկաբյուջետային ռիսկերի մշտադիտարկման և կառավարման, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար իրենց իրավասությունների սահմաններում պատասխանատու են`
1) ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը.
2) լիազոր մարմինը.
3) ՊՄԳ ստորաբաժանումը.
4) իրավասու մարմինը (ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո` հանրային գործընկեր).
5) գնահատող հանձնաժողովը։
9. Յուրաքանչյուր հնարավոր ՊՄԳ ծրագրով իրավասու մարմնի ղեկավարը հաստատում է, իսկ Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման մասին որոշման կայացման փուլում առաջարկում է ՊՄԳ ծրագրի պատրաստման համար պատասխանատու աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմ։ Իրավասու մարմնի ղեկավարի կողմից հաստատման դեպքում աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների (այդ թվում՝ մասնավոր) ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդատուներ և փորձագետներ։ Արգելվում է աշխատանքային խմբում այնպիսի անձի ներգրավումը, որը սույն ընթացակարգի XXVII գլխի իմաստով փոխկապակցված է ՊՄԳ ծրագրի իրականացման մեջ շահագրգռվածություն ունեցող կազմակերպությանը։ Աշխատանքային խմբի կազմը կարող է ենթարկվել փոփոխության՝ պայմանավորված ՊՄԳ ծրագրի պատրաստման փուլով։ Իրավասու մարմնի ղեկավարի որոշմամբ հաստատվում է աշխատանքային խմբի աշխատակարգը։
10. Աշխատանքային խումբը՝
1) պատրաստում է հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը.
2) իրականացնում է ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը.
3) կազմում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը.
4) պատրաստում է ՊՄԳ ծրագրի տեղեկատվական հուշագիրը.
5) իրականացնում է շուկայի հետ նախնական հաղորդակցում:
11. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը`
1) հաստատում և հրապարակում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը և հրավերը
2) պարզաբանումներ է ներկայացնում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ.
3) բացում և գնահատում է որակավորման հայտերը, տեխնիկական և ֆինանսական առաջարկները.
4) նախքան առաջարկի հարցման փուլը հարցադրումների և խնդիրների արձանագրման նպատակով իրականացնում է աշխատանքային քննարկումներ որակավորված հայտատուների հետ ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ.
5) որակավորման հայտերի գնահատման արդյունքում կազմում և հաստատում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում որակավորված հայտատուների ցանկը.
6) հայտերի գնահատման արդյունքում որոշում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատուին.
7) որոշում է կայացնում որակավորման հարցման փուլի հայտարարությունը վերահրապարակելու կամ որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարելու մասին.
8) իրականացնում է սույն ընթացակարգով նախատեսված այլ գործառույթներ:
12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ գնահատող հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և գնահատող հանձնաժողովի անդամ չհանդիսացող քարտուղար (այսուհետ՝ քարտուղար)։
13. Գնահատող հանձնաժողովի կազմը բաղկացած է առնվազն հինգ անդամից: Գնահատող հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են (այդ թվում՝ առցանց եղանակով) հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցելու եղանակով։
14. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է ներկայացնել ինքնաբացարկ, եթե վերջինիս հետ փոխկապակցված անձը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է (որակավորման) հայտ: Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն ինքնաբացարկը ներկայացնում է (որակավորման) հայտի ներկայացման կամ փոխկապակցվածությունն առաջանալու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։
15. Գնահատող հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու կամ գնահատող հանձնաժողովի կամ հանձնաժողովի անդամների կողմից օրենքի կամ սույն ընթացակարգի առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկանալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է իրավասու մարմնի ղեկավարին։ Իրավասու մարմնի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում սույն կետով նախատեսված խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար։
16. Գնահատող հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Գնահատող հանձնաժողովի անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև հաղթող հայտատուին որոշելու հիմնավորվածության համար։
17. Քարտուղարը՝
1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
2) ստանում և հաշվառում է հայտերը.
3) կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.
4) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
5) կազմակերպում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտատուներին կամ պոտենցիալ հայտատուներին պարզաբանումների տրամադրման աշխատանքները.
6) կազմակերպում է սույն ընթացակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային քննարկումները.
7) իրականացնում է սույն ընթացակարգով նախատեսված այլ գործառույթներ:
18. Հաղթող հայտատուի ընտրությունից հետո, սակայն ոչ ուշ, քան ՊՄԳ պայմանագրի առևտրային կայացումը (commercial close), հանրային գործընկերոջ ղեկավարը հաստատում է ՊՄԳ պայմանագրի կառավարող խումբը (այսուհետ` կառավարող խումբ): Կառավարող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ, փորձագետներ և մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչներ։ Ընդ որում, կառավարող խմբում արգելվում է հանրային գործընկերոջ կամ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` մասնավոր գործընկերոջը փոխկապակցված անձ հանդիսացող ներկայացուցիչների կամ աշխատակիցների ներգրավումը։
19. ՊՄԳ ծրագրի՝ շահագործման և պահպանման փուլ անցնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օրում հանրային գործընկերը ձևավորում է մշտադիտարկող խումբ (այսուհետ` մշտադիտարկող խումբ), որը կառավարում և մշտադիտարկում է ՊՄԳ պայմանագրում սահմանված պարտավորություններին համապատասխան ՊՄԳ ծրագրի շրջանակներում հանրային ենթակառուցվածքի շահագործումը և պահպանումը մասնավոր գործընկերոջ կողմից։ Մշտադիտարկող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ և փորձագետներ: Մշտադիտարկող խմբում արգելվում է մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչների և սույն ընթացակարգի XXVII գլխի իմաստով ՊՄԳ պայմանագրի մասնավոր գործընկերոջը փոխկապակցված անձանց ներգրավումը։
III. ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ
20. ՊՄԳ գործընթացի փուլերը և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում կատարվող հիմնական գործողություններն են՝ ըստ ներկայացված հերթականության.
1) ՊՄԳ ծրագրի վերհանում․
2) ՊՄԳ ծրագրի պատրաստում․
ա․ հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացում, որը ներառում է հնարավոր ՊՄԳ ծրագրի՝ սույն ընթացակարգի 24-րդ կետով նախատեսված բաղադրիչների ուսումնասիրություն․
բ․ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման հաստատում․
գ․ ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստում և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, որը ներառում է հնարավոր ՊՄԳ ծրագրի՝ սույն ընթացակարգի 34-րդ կետով նախատեսված բաղադրիչների ուսումնասիրություն․
դ․ ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում ՊՄԳ ստորաբաժանմանը՝ ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման և իրականացման գործընթացների` օրենքին և սույն ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ եզրակացության տրամադրման նպատակով.
ե․ ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում լիազոր մարմնին՝ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եզրակացության տրամադրման նպատակով.
զ․ ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով.
3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ․ ա. որակավորման հարցման փուլ (կիրառելիության դեպքում) բ. առաջարկի հարցման փուլ․
4) ՊՄԳ պայմանագրի կառավարում.
ա․ ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման ապահովում.
բ․ ՊՄԳ ծրագրի իրականացման ապահովում.
գ․ հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները և կատարողական նվազագույն ստանդարտները և ցուցանիշները՝ յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար առանձին ձեռնարկի մշակում և դրա կիրառում՝ մշտադիտարկումը կազմակերպելու և ծրագրի արդյունավետ ընթացիկ կառավարումը և շահագործումն ապահովելու նպատակով.
դ․ հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները՝ ՊՄԳ պայմանագրի փոփոխության և դադարեցման կառավարման և դրա մշտադիտարկման համակարգի և ընթացակարգերի մշակում և դրանց կիրառում.
5) ՊՄԳ ծրագրի արդյունքների վրա հիմնված գնահատման իրականացում:
IV. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄԸ
21. ՊՄԳ ծրագրի վերհանումն իրականացվում է երկու այլընտրանքային եղանակով.
1) իրավասու մարմնի կողմից իր նախաձեռնությամբ.
2) իրավասու մարմնի կողմից մասնավոր նախաձեռնողի նախաձեռնությամբ։
V. ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
22. Հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումն իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
23. Սույն ընթացակարգի 9-րդ կետի համաձայն` իրավասու մարմնի ղեկավարը ձևավորում է աշխատանքային խումբ` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման նպատակով։
24. Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման շրջանակներում ուսումնասիրվում են հնարավոր ՊՄԳ ծրագրի հետևյալ բաղադրիչները՝
1) ծրագրի ընդհանուր նկարագիրը, շրջանակը, նպատակները, պահանջվող ենթակառուցվածքները և ծառայությունները, նպատակներին հասնելու հնարավոր այլընտրանքները.
2) ծրագրի նախագիծը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի համար սովորաբար կիրառելի ընդհանրական նախագիծ՝ ծրագրի իրականացման վայրին բնորոշ առանձնահատկություններով․
3) ծրագրի հետ կապված շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման և անհրաժեշտ հողամասերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման ծախսերը, որում`
ա․ շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման ծախսերի գնահատումն իրականացվում է` հիմք ընդունելով սարքավորումների, ակտիվների շահագործման, վերանորոգման և փոխարինման, նյութերի, անձնակազմի գծով գնահատված ծախսերը, որոնք հաշվարկվում են հիմնված աշխատանքային խմբի և իրավասու մարմնի գիտելիքների, փորձի և նախնական ուսումնասիրված մոտավոր արժեքների վրա․
բ․ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման ծախսերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հողամասի մակերեսը և համադրելի տեղեկությամբ (տվյալներով) ստացված արժեքները.
4) ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության հիմնական ռիսկերը՝ ներառյալ ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր բացասական ազդեցությունը.
5) ծրագրի սոցիալական ազդեցությունը, ներառյալ`
ա) հողամասի և այդտեղ բնակվող բնակչության վերաբնակեցման անհրաժեշտության վերլուծությունը` սահմանափակված հողամասի ձեռքբերման և վերաբնակեցման հետ կապված և ծրագրի իրականացմանը խոչընդոտող կամ լրացուցիչ ծախսեր առաջացնող խնդիրների վերհանմամբ,
բ) ծրագրի` գենդերային, համայնքների, տեղական զբաղվածության վրա ազդեցության վերլուծությունը` սահմանափակված ծրագրի իրականացման էական խնդիրներին անդրադարձով․
6) ծրագրի տնտեսական ազդեցությունը, որը ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում հասարակության համար դրա ընդհանուր տնտեսական ծախսերի և օգուտների գնահատումն է: Ծրագրի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ներառում է նախնական ՏՇՆԴ-ի հաշվարկման և դրա բազային դրույքի հետ համադրման միջոցով որոշվող ծրագրի տնտեսական կենսունակության գնահատումը, ենթակառուցվածքների և շահագործման գծով ծախսերը` հաշվարկված՝ ըստ սույն կետի 3-րդ ենթակետին համապատասխան ստացված մոտավոր արժեքների, սոցիալական ծախսերը և օգուտները` ըստ շահառուների մոտավոր թվով հաշվարկված ազգային միջին արժեքների.
7) վերջնական սպառողների կողմից հնարավոր պահանջարկը և դրա կարողությունը՝ նպաստելու հնարավոր ՊՄԳ ծրագրի տնտեսական և ֆինանսական կենսունակությունը, որում`
ա. համայնքի պահանջարկի մասնաբաժնի գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների վրա, իսկ պահանջարկի աճի գնահատումը հիմնվում է նմանատիպ ենթակառուցվածքների մասով ընդհանուր միջին արժեքների վրա.
բ. վերջնական սպառողների՝ վճարելու պատրաստակամության գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և (կամ) ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումների վրա.
գ․ վերջնական սպառողների վճարելու կարողությունը հաշվարկվում է` ելնելով նույն կամ նմանատիպ ծառայությունների շուկայական գներից (կիրառելիության դեպքում)․
դ․ վերջնական սպառողների հետ քննարկումներն իրականացվում են սահմանափակ թվով անձանց շրջանում՝ վճարելու կարողության և պատրաստակամության գծով ենթադրությունները ստուգելու, ինչպես նաև հնարավոր այլընտրանքները և դրանց գները հաստատելու նպատակով․
ե․ պահանջարկի կանխատեսումներն իրականացվում են իրավասու մարմնին հասանելի կամ նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման նպատակով վերջինիս տրամադրված տեղեկատվության միջոցով.
8) ծրագրի ռիսկերի վերլուծությունը և դրա հիման վրա կազմված ռիսկերի մատրիցը հիմնվում է ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պահին առկա ամբողջ տեղեկատվության վրա։ Ծրագրի ռիսկերի վերլուծությունը և ռիսկերի մատրիցը հիմք են ծառայում ՊՄԳ գործարքի կառուցվածքի այլընտրանքային տարբերակների առաջարկման համար.
9) ՊՄԳ գործարքի կառուցվածքի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների, դրանց ֆինանսական կենսունակության վերլուծության և փողի դիմաց արժեքի (այսուհետ՝ ՓդԱ) նախնական վերլուծության միջոցով որոշվող ծրագրի ֆինանսական կենսունակությունը, որում`
ա. ՊՄԳ ձևաչափի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների ֆինանսական կենսունակության վերլուծությունը ներառում է ՊՄԳ ամենահավանական կառուցվածքային տարբերակների ֆինանսական վերլուծություն, ինչպես նաև պետական աջակցության հնարավոր անհրաժեշտության վերլուծություն.
բ․ կապիտալ ծախսերը որոշվում են սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված գնահատման մոտավոր արժեքի հիման վրա․
գ․ շինարարության ժամկետը որոշվում է` հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում ներկայացված` ոլորտի համար սովորաբար կիրառելի շինարարության ժամկետները․
դ․ հողամասերի ձեռքբերման և այդտեղ բնակվող բնակչության վերաբնակեցման ծախսերը որոշվում են սոցիալական ազդեցության վերլուծության շրջանակներում կատարված՝ հողամասերի ձեռքբերման և այդտեղ բնակվող բնակչության վերաբնակեցման վերլուծությունից և մոտավոր գնահատված արժեքներից․
ե․ շահագործման և պահպանման ծախսերի մոտավոր արժեքը որոշվում է սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգով․
զ․ շահագործման ժամանակահատվածը որոշվում է` ըստ հանրային ենթակառուցվածքի շահագործման գնահատված ժամկետի․
է․ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավվող երկարաժամկետ փոխառության տոկոսադրույքները որոշվում են` ելնելով ֆինանսական միջոցների հավանական աղբյուրից` օգտագործելով վերլուծության կատարման ժամանակ գործող տոկոսադրույքները: Փոխառության ժամկետ է սահմանվում ակտիվի շահագործման և հասանելի ֆինանսական միջոցների ժամկետներից նվազագույնը.
ը․ ակտիվի մաշվածությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները․
թ․ ծրագրի եկամուտները կանխատեսվում են` հիմք ընդունելով դրական զուտ ներկա արժեքի (այսուհետ՝ ԶՆԱ) հասնելու համար անհրաժեշտ` վերջնական սպառողների կամ հանրային գործընկերոջ կողմից կատարվող վճարները.
ժ. ծրագրի մատչելիությունը (project affordability) գնահատվում է` հիմք ընդունելով վերջնական սպառողների հետ քննարկումների հիման վրա կատարված՝ պահանջարկի վերլուծությունը (այդ թվում՝ պահանջարկի աճի գնահատված ժամանակահատվածը), ինչպես նաև մասնավոր գործընկերոջը կատարվող վճարները.
10) հնարավոր խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ էական բնապահպանական խնդիրները, պատմական գտածոների հետ կապված խնդիրները, համայնքի էական դիմադրությունը, լիազոր մարմնի կողմից վերհանվող հարկաբյուջետային ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրները և այլն.
11) հնարավոր ՊՄԳ ծրագրի՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման վերաբերյալ որոշման կայացման դեպքում՝ այդ առնչությամբ դիտարկման ենթակա hատուկ խնդիրները։ Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ առաջարկվում է անցնել ՊՄԳ ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, ապա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ պետք է նաև սահմանվի տեխնիկատնտեսական ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը.
12) ծրագրի իրականացման ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի պատրաստման և մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ժամանակացույցը, անհրաժեշտ միջոցները, իրավասու մարմինը և, առկայության դեպքում, համակատարողները․
13) հավանական ֆինանսավորող կազմակերպությունների և հավանական հայտատուների նախնական պատրաստակամությունը մասնակցելու ՊՄԳ ծրագրի իրականացման գործընթացին.
14) ՊՄԳ ծրագրի իրականացմանը խոչընդոտող կամ լրացուցիչ ծախսեր առաջացնող ցանկացած այլ խնդիր:
25. Հնարավոր ՊՄԳ ծրագրի պատրաստման գործընթացը կարող է շարունակվել միայն ստորև ներկայացված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) հաշվարկված ՏՇՆԴ-ը գերազանցում է սույն ընթացակարգի 4-րդ կետով նախատեսված բազային դրույքը, և
2) ծրագրի իրականացմանը չի խոչընդոտում որևէ հիմնարար գործոն: Սույն կետի իմաստով հիմնարար գործոններ են մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների խախտումների հանգեցնող կամ այդպիսի խախտումների առաջացման վտանգ ներկայացնող հանգամանքները, ինչպիսիք են ծրագրի հետ կապված էական բնապահպանական ռիսկերը, սոցիալական կամ համայնքային խնդիրները, ինժեներական ռիսկի հետ կապված խնդիրները և այլն։
26. Սույն ընթացակարգի 25-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ստուգվում է ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրագործելիությունը։ ՊՄԳ ձևաչափով ծրագիրը համարվում է իրագործելի, եթե այն միաժամանակ ապահովում է ստորև ներկայացված երկու պայմանները`
1) նախնական գնահատվում է որպես ֆինանսապես կենսունակ, և
2) դրա իրականացումը կարող է ապահովել դրական ՓդԱ:
27. Այն դեպքերում, երբ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքում սույն ընթացակարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված պայմաններին բավարարելու հիմքով առաջարկվում է անցնել տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, ապա իրավասու մարմինը նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը պետք է ուղարկի լիազոր մարմնին և ՊՄԳ ստորաբաժանմանը։
28. Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման առնչությամբ լիազոր մարմինն այն ստանալուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին և ՊՄԳ ստորաբաժանմանն է տրամադրում նախնական եզրակացություն` ֆիսկալ տարածության վրա առաջարկվող ՊՄԳ ծրագրի երկարաժամկետ ազդեցության մասին։
29. Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման առնչությամբ ՊՄԳ ստորաբաժանումն այն ստանալուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին տրամադրում է նախնական եզրակացություն` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման` օրենքին և սույն ընթացակարգին համապատասխանության վերաբերյալ։
30. Սույն ընթացակարգի 28-րդ և 29-րդ կետերով նախատեսված նախնական եզրակացություններն ստանալուց հետո իրավասու մարմինը մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման մասին որոշման նախագիծը։
31. Կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման մասին որոշման կայացման համար որոշման նախագիծը պետք է առնվազն ներառի հետևյալ տեղեկությունները՝
1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերին ՊՄԳ ծրագրի համապատասխանության վերաբերյալ տեղեկանք, որում՝
ա) հանրային և մասնավոր գործընկերների միջև ռիսկերի բաշխման համար հիմք է հանդիսանում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման շրջանակներում կազմված ռիսկերի մատրիցը.
բ) ծրագրի տնտեսական շահութաբերության հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ հաշվարկված նախնական ՏՇՆԴ-ը.
գ) ծրագրի՝ ֆիսկալ առումով մատչելի լինելը գնահատելու համար հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից տրամադրված նախնական եզրակացությունը.
2) ՊՄԳ ստորաբաժանման սույն ընթացակարգի 29-րդ կետով նախատեսված նախնական դրական եզրակացությունը.
3) աշխատանքային խմբի առաջարկվող կազմը։ Աշխատանքային խմբի կազմում առնվազն ընդգրկվում են ներկայացուցիչներ լիազոր մարմնից, ՊՄԳ ստորաբաժանումից, առաջարկվող ՊՄԳ ծրագրում էական շահագրգռվածություն ունեցող այլ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից.
4) ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման գնահատված ծախսերը, սահմանված տեխնիկական առաջադրանքը և աշխատանքների իրականացման ժամկետները:
VI. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
32. ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումն իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
33. ՊՄԳ ծրագրի նախագիծը ներառում է՝
1) տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը՝ համաձայն սույն ընթացակարգի 34-րդ կետի.
2) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված ՊՄԳ չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հիմնավորումները.
3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի առաջարկվող ձևը, որակավորման չափանիշների, հայտի գնահատման եղանակի, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջների և առկայության դեպքում դրանց տրվող կշիռների վերաբերյալ առաջարկը, ինչպես նաև հաղթող հայտատուի որոշման կարգի վերաբերյալ առաջարկը.
4) ՊՄԳ պայմանագրի նախագիծը:
34. ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակներում ամբողջությամբ ուսումնասիրվում են հնարավոր ՊՄԳ ծրագրի առնվազն հետևյալ բաղադրիչները՝
1) վերջնական սպառողների կողմից հնարավոր պահանջարկը, դրա աճը և կարողությունը՝ նպաստելու հնարավոր ՊՄԳ ծրագրի տնտեսական և ֆինանսական կենսունակությանը, որում`
ա․ համայնքի պահանջարկի մասնաբաժնի գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումների վրա.
բ. վերջնական սպառողների վճարելու պատրաստակամության գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումների վրա.
գ. վերջնական սպառողների վճարելու կարողությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով նույն կամ նմանատիպ ծառայությունների շուկայական գները, տնային տնտեսությունների տնօրինվող եկամուտների վերաբերյալ ազգային վիճակագրությունը և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումները.
2) շինարարական տեղամասի, տարածքի ինժեներաերկրաբանական, գոյություն ունեցող շենքերի, շինությունների և կառուցվածքների փաստացի տեխնիկական վիճակի հետազննության հետ կապված ինժեներատեխնիկական և նախագծանախահաշվային աշխատանքները, որում՝
ա. ծրագրի տեխնիկական գնահատումը և կապիտալ ծախսերը հաշվարկվում են` հիմք ընդունելով կառուցվող ենթակառուցվածքների ֆիզիկական բնութագրերի կամ առկա ենթակառուցվածքների ամբողջական ուսումնասիրությունը․
բ․ շահագործման, վերանորոգումների և պահպանման, վարչական և այլ ծախսերը գնահատվում են` հիմնվելով կապիտալ ծախսերի և սույն ենթակետով նախատեսված նախագծերի վրա.
3) ենթակառուցվածքի տեխնիկական հողամասերի անհրաժեշտությունը և առկայությունը՝ հիմք ընդունելով կարիքների ամբողջական գնահատումը, հողամասերի ձեռքբերման ծրագիրը (կիրառելիության դեպքում) և ծախսերի համապատասխանությունը շուկայական գներին․
4) ծրագրի՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն հնարավոր ՊՄԳ ծրագրի նախագծի ռազմավարական գնահատումն ու փորձաքննության անցկացումը, ինչպես նաև կիրառելիության դեպքում ծրագրի՝ կանաչ ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունների բացահայտումը.
5) ծրագրի սոցիալական ազդեցությունը, ներառյալ`
ա. հողամասերի և այդտեղ բնակվող բնակչության վերաբնակեցման անհրաժեշտության վերլուծությունը` հիմք ընդունելով կիրառելիության դեպքում հողամասերի սեփականության իրավունքի ձեռքբերման գծով անհրաժեշտ և նախատեսվող ծախսերը, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ընթացակարգերի կիրառման ծախսերը և ժամկետները.
բ. ծրագրի` ժողովրդագրական, տեղական համայնքների, տեղական զբաղվածության վրա ազդեցության ամբողջական վերլուծություն.
6) ծրագրի տնտեսական ազդեցությունը, որը ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում հասարակության համար դրա ընդհանուր տնտեսական ծախսերի և օգուտների գնահատումն է: Սույն կետում ծրագրի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ներառում է ՏՇՆԴ-ի հաշվարկման և դրա բազային դրույքի հետ համադրման միջոցով որոշվող ծրագրի տնտեսական իրագործելիության գնահատումը, ֆիզիկական ենթակառուցվածքների և շահագործման գծով ծախսերը` հաշվարկված ըստ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով ստացված ճշգրիտ արժեքների, սոցիալական ծախսերը և օգուտները` ըստ շահառուների ճշգրիտ թվով հաշվարկված ազգային կամ տարածաշրջանային միջին արժեքների.
7) ծրագրի ֆինանսական վերլուծությունը, ինչպես նաև պետական աջակցության այլընտրանքային տարբերակների և դրանց գնահատման վերլուծությունը՝ ՖՇՆԴ-ի լիարժեք վերլուծության ներքո`
ա․ ՊՄԳ գործարքի կառուցվածքի տարբերակների ֆինանսական վերլուծությունն իրականացվում է` հիմք ընդունելով պետական աջակցության առաջարկությունների և նշված աջակցության տրամադրման բոլոր պայմանների և ընթացակարգերի նկարագրությունը.
բ. ծրագրի կապիտալ ծախսերը և շինարարության ժամկետները հաշվարկվում են` հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետի պահանջները.
գ․ հողամասերի ձեռքբերման և այդտեղ բնակվող բնակչության վերաբնակեցման ծախսերը որոշվում են՝ հիմնվելով սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ ծրագրի սոցիալական ազդեցության վերլուծության արդյունքների վրա.
դ․ շահագործման և պահպանման ծախսերը որոշվում են ակտիվների շահագործման ծախսերի միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատված ճշգրիտ և հիմնավորված արժեքներից.
ե․ շահագործման ժամանակահատվածը որոշվում է ըստ հանրային ենթակառուցվածքի շահագործման գնահատված ժամկետի.
զ․ ծրագրի պահանջարկը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան․
է. Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավվող երկարաժամկետ փոխառության տոկոսադրույքները որոշվում են` ելնելով ֆինանսական միջոցների հավանական աղբյուրից` օգտագործելով վերլուծության կատարման ժամանակ գործող տոկոսադրույքները: Փոխառության ժամկետայնությունը սահմանվում է ակտիվի շահագործման և հասանելի ֆինանսական միջոցների ժամկետներից նվազագույնը․
ը․ ակտիվի մաշվածությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները․
թ. ծրագրի եկամուտները կանխատեսվում են` հիմք ընդունելով դրական ԶՆԱ ապահովելու համար անհրաժեշտ արդյունքի վրա հիմնված վճարումները, հասանելիության վճարները և մասնավոր գործընկերոջը կատարվող այլ վճարները.
ժ. ՖՇՆԴ-ն և ԶՆԱ-ն հաշվարկվում են` հիմք ընդունելով վերջնական և հիմնավորված վերլուծությունները.
ժա․ ծրագրի մատչելիությունը գնահատվում է` հիմք ընդունելով պահանջարկի վերլուծությունը և վերջնական սպառողների հետ քննարկումները (եթե ծրագիրն ունենալու է ուղղակի ֆինանսական ազդեցություն վերջնական սպառողների վրա), ինչպես նաև մասնավոր գործընկերոջը կատարվող վճարները․
8) ծրագրի ռիսկերի վերլուծությունը, ինչն ընդգրկում է տեխնիկատնտեսական ուսումնասիրության բոլոր բաժիններում ներկայացված ռիսկերի լիարժեք վերլուծությունների հիման վրա ռիսկերի հստակ նկարագրությունը, դրանց բաշխման և կառավարման մոտեցումները և ամփոփվում է ռիսկերի մատրիցում.
9) ՓդԱ-ի վերլուծությունը` կատարված համաձայն սույն ընթացակարգի XXV գլխով նախատեսված կարգի.
10) կատարողական նվազագույն ստանդարտները և ցուցանիշները՝ հիմնվելով սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերլուծության վրա.
11) գործարքի առևտրային և ֆինանսական կայացման պայմանները, ներառյալ` ՊՄԳ պայմանագրի ուժի մեջ մտնելու նախապայմանները.
12) ծրագրի առանցքային փուլերի (այդ թվում` նախագծում, կառուցում, ավարտում, ծառայությունների մատուցման մեկնարկ, շահագործում և պահպանում, ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, դադարեցում) ժամանակացույցը և իրականացման գործողությունների ծրագիրը։
35. ՊՄԳ ծրագրի պետական աջակցության (այդ թվում՝ դրա չափի) այլընտրանքային տարբերակների վերաբերյալ առաջարկությունը ձևավորվում է ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման փուլում սույն ընթացակարգի XX գլխով սահմանված պահանջներին համապատասխան։
36. ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը ՊՄԳ ստորաբաժանման աջակցությամբ ապահովում է ՊՄԳ ծրագրի առնչությամբ շուկայի հետ նախնական հաղորդակցում։
37. ՊՄԳ ծրագրի առնչությամբ շուկայի հետ նախնական հաղորդակցումը ներառում է հետևյալ գործողությունները.
1) տեղեկատվական հուշագրի պատրաստում.
2) շուկայի հետ նախնական հաղորդակցման ծրագրի պատրաստում, որը ներառում է գործընթացի նպատակների, ժամկետների, անհրաժեշտ միջոցների, փաստաթղթերի սահմանումը.
3) ոլորտային, այդ թվում՝ հավանական վարկատուների շրջանում, հարցման նախապատրաստում՝ հիմնվելով տեխնիկատնտեսական ուսումնասիրության վրա.
4) շուկայի հետ նախնական հաղորդակցման և հարցման գործընթացում ներգրավվող ընկերությունների խմբերի որոշում.
5) ՊՄԳ ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկումների կազմակերպում մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ հիմք ընդունելով սույն կետի 2)-րդ ենթակետով նախատեսված շուկայի հետ նախնական հաղորդակցման ծրագիրը.
6) ՊՄԳ ծրագրի ֆինանսավորման հարցում հավանական վարկատուների հետաքրքրության գնահատում.
7) արդյունքների ամփոփում և ՊՄԳ ծրագրի նախագծում պահանջվող ճշգրտումների կատարում:
VII. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
38. Իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագիծը ներկայացնում է ՊՄԳ ստորաբաժանմանը, որը նախագծի ստացման պահից մեկամսյա ժամանակահատվածում իրականացնում է գնահատում՝ օրենքին և սույն ընթացակարգին նախագծի համապատասխանության վերաբերյալ և այդ մասին իրավասու մարմնին և լիազոր մարմնին տրամադրում եզրակացություն։
39. ՊՄԳ ծրագրի նախագիծը ՊՄԳ ստորաբաժանմանը ներկայացնելու հետ միաժամանակ իրավասու մարմինը ՊՄԳ ծրագրի նախագիծը ներկայացնում է լիազոր մարմնին, որը նախագծի ստացման պահից մեկամսյա ժամանակահատվածում օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով վերլուծության է ենթարկում ՊՄԳ ծրագրի նախագիծը և տրամադրում եզրակացություն ՊՄԳ ծրագրի ֆիսկալ մատչելիության վերաբերյալ։ Լիազոր մարմինը սույն ընթացակարգի 38-րդ կետով նախատեսված՝ ՊՄԳ ստորաբաժանման եզրակացությունն ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կարող է կատարել ճշգրտումներ ծրագրի նախագծի ֆիսկալ մատչելիության վերաբերյալ իր եզրակացությունում։
40. Կառավարությունը չի ընդունում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում, եթե սույն ընթացակարգի 39-րդ կետով նախատեսված կարգով լիազոր մարմինը տրամադրել է ծրագրի՝ ֆիսկալ առումով մատչելի չլինելու վերաբերյալ եզրակացություն։
41. Կառավարությունը իրավասու մարմնի առաջարկությամբ կայացնում է որոշում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ՝ հաշվի առնելով սույն ընթացակարգի 40-րդ կետի պահանջները:
42. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման ընդունման համար ՊՄԳ ծրագրի նախագծով պետք է հիմնավորվի, որ.
1) ծրագիրը համապատասխանում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներին.
2) ծրագիրը կարող է իրագործվել ՊՄԳ ձևաչափով, քանի որ հավանական է, որ այն ֆինանսապես կենսունակ կլինի և դրա իրականացման արդյունքում հավանական է դրական ՓդԱ–ի ապահովումը.
3) ՊՄԳ ստորաբաժանման եզրակացության համաձայն՝ ծրագիրը համապատասխանում է օրենքին և սույն ընթացակարգին.
4) ծրագրի իրականացմանը չի խոչընդոտում որևէ հիմնարար գործոն: Սույն կետի իմաստով հիմնարար գործոններ են մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների խախտումների հանգեցնող կամ այդպիսի խախտումների առաջացման վտանգ ներկայացնող հանգամանքները, ինչպիսիք են ծրագրի հետ կապված էական բնապահպանական ռիսկերը, սոցիալական և համայնքային խնդիրները, ինժեներական ռիսկի հետ կապված խնդիրները։
43. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման մեջ ներառվում են և ՊՄԳ ծրագրի համար սահմանվում են.
1) ՊՄԳ ծրագրի նախագիծը՝ բացառությամբ տեխնիկատնտեսական ուսումնասիրության.
2) պետական աջակցության տեսակները և դրանց կիրառման պայմանները.
3) ռիսկերի մատրիցը.
4) ՊՄԳ պայմանագրի նախագիծը.
5) պայմանագրի ապահովումը․
6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցության դեպքում մասնավոր նախաձեռնողին տրամադրվելիք առավելությունները (առկայության դեպքում)․
7) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի տեսակը, դրա իրականացման կարգը որակավորման չափանիշները.
8) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում հայտի գնահատման եղանակը, տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները, ինչպես նաև հաղթող հայտատուի որոշման կարգը.
9) գնահատող հանձնաժողովի անհատական կազմը և գնահատող հանձնաժողովի քարտուղարը:
44. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կատարման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
VIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
45. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կազմակերպման համար պատասխանատու է իրավասու մարմինը։
46. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի նկատմամբ կիրառվում են օրենքով և սույն ընթացակարգով նախատեսված կանոնները, ինչպես նաև ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման պահանջներն այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին և սույն ընթացակարգին։
IX. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
47. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք (անձանց կոնսորցիումը)`
1) որոնք (որակավորման) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ կամ որոնց նկատմամբ հարուցվել է սնանկության վարույթ.
2) որոնք (որակավորման) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ համապատասխանում են իրենց գրանցման վայրի օրենսդրությամբ նախատեսված սնանկության (անվճարունակության) հատկանիշներին․
3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը (որակավորման) հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.
4) որոնց վերաբերյալ (որակավորման) հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում առկա է Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում կայացված անբողոքարկելի դատական կամ վարչական ակտ` պետություն-մասնավոր գործընկերության կամ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.
5) որոնք (որակավորման) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող հայտատուների ցուցակում.
6) որոնք (որակավորման) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող հայտատուների ցուցակում: Հայտատուն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`
ա. խախտել է ՊՄԳ պայմանագրով (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք պայմանագրով) նախատեսված կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի (կամ այլ երկրի օրենսդրությամբ դրան համարժեք ընթացակարգի) շրջանակում ստանձնած էական պարտավորություն։ Սույն պարբերության իմաստով էական պարտավորության խախտում է համարվում պարտավորության ցանկացած խախտում, որը հանգեցրել է պայմանագրով նախատեսված արդյունքներից էական շեղման․
բ. որպես հաղթող հայտատու հրաժարվել է ՊՄԳ պայմանագիր կնքելուց և չի վճարել հայտի ապահովումը․
գ. հայտերը բացելուց հետո հրաժարվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցությունից և չի վճարել հայտի ապահովումը.
դ. ներառված է գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում.
7) որոնք հանդիսանում են այնպիսի պետության ռեզիդենտ, գրանցված են նման պետությունում, վերահսկվում են նման պետության ռեզիդենտների կողմից կամ սերտորեն կապված են այնպիսի պետության հետ, որը Հայաստանի Հանրապետության հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։
48. Իրավասու մարմնի կամ հանրային գործընկերոջ դիմումի հիման վրա սույն ընթացակարգի 47-րդ կետի 6)-րդ ենթակետում նշված ցուցակում անձանց ներառելու վերաբերյալ որոշումը կայացնում և այն պաշտոնական կայքում հրապարակում է, այդ թվում՝ ռուսերեն և անգլերեն, ՊՄԳ ստորաբաժանումը: Անձը նշված ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:
49. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում, սակայն մինչև հաղթող հայտատուի որոշումը հայտատուի վերաբերյալ սույն ընթացակարգի 47-րդ կետով սահմանված հանգամանքներից որևէ մեկի բացահայտվելու կամ այդպիսի հանգամանքի ի հայտ գալու դեպքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ տվյալ հայտատուն զրկվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցության իրավունքից։ Եթե սույն կետով նախատեսված իրավիճակն ի հայտ է գալիս հայտատուի հաղթող հայտարարվելուց հետո, ապա հայտատուն զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից և գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող է հայտարարվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։
50. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու նպատակով իրավաբանական անձը որակավորման հայտով գնահատող հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի գրանցված և գործող լինելու փաստը հաստատող առավելագույնը մեկամսյա վաղեմության քաղվածք՝ տրված տվյալ իրավաբանական անձը գրանցած պետական մարմնի կողմից.
2) իրավաբանական անձի տնօրենների խորհրդի որոշում, կառավարման մարմինների այլ համարժեք որոշում կամ համապատասխան լիազորագիր, որով կհավաստվի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացուցչի լիազորությունը՝ գործելու իրավաբանական անձի անունից, ինչպես նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերի օտարալեզու բնօրինակները և դրանց պատճենները ներկայացվում են նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով): Եթե հայտատուն իրավաբանական անձանց կոնսորցիում է, ապա սույն ենթակետի պահանջները տարածվում են կոնսորցիումին մասնակցող բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ.
3) գրավոր հավաստում այն մասին, որ հայտատուն համապատասխանում է սույն ընթացակարգի 47-րդ կետով սահմանված պահանջներին և լիազորված է մասնակցել մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին և ներկայացնել փաստաթղթեր, ինչպես նաև սույն ընթացակարգի 55-րդ կետով նախատեսված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և այլ տվյալների սխալ կամ կեղծ լինելու դեպքում.
4) կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում՝ գնահատող հանձնաժողովին ներկայացվում է նաև կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը։ Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերի օտարալեզու բնօրինակները և դրանց պատճենները ներկայացվում են նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով):
51. Իրավաբանական անձանց կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում սույն գլխով նախատեսված փաստաթղթերը պետք է ներկայացվեն կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակցի համար, ինչպես նաև կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակից պետք է բավարարի սույն գլխով նախատեսված պայմաններին։ Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերի օտարալեզու բնօրինակները և դրանց պատճենները ներկայացվում են նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով):
52. Կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրով, ի թիվս այլնի, պետք է նախատեսված լինի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում ՊՄԳ պայմանագրի կնքման նպատակով ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կոնսորցիումի մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասնակցության չափը և բաժնեմասնակցության հիմնական պայմանները (հավաստվող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ), որը չի կարող փոխվել ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին։
53. Կոնսորցիումի՝ հաղթող հայտատու ճանաչվելու դեպքում ՊՄԳ պայմանագրի ստորագրման պահին սույն ընթացակարգի 52-րդ կետին հակասող փոփոխության իրականացման դեպքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվում երկրորդ առավելագույն գնահատականը ստացած հայտը ներկայացրած հայտատուն։
54. Կոնսորցիումի վերաբերյալ պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող մասնավոր գործընկերոջ ընտրության նույն ընթացակարգին ներկայացնել առանձին (որակավորման) հայտ: Սույն կետի պահանջի չպահպանման դեպքում (որակավորման) հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես կոնսորցիումով, այնպես էլ առանձին ներկայացված (որակավորման) հայտերը։
55. Հայտատուն (կոնսորցիումի դեպքում՝ կոնսորցիումի մասնակիցը) պատասխանատվություն է կրում իր կողմից մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում ներկայացված բոլոր փաստաթղթերի, տեղեկությունների և այլ տվյալների հավաստիության համար։ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում գնահատող հանձնաժողովին սխալ կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտատուն անհապաղ զրկվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից։ Եթե հանրային գործընկերը մասնավոր գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում սխալ կամ կեղծ տեղեկություն ներկայացրած լինելու մասին տեղեկանում է ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո, ապա հանրային գործընկերը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը՝ մասնավոր գործընկերոջից պահանջելով իրեն հասցված վնասների հատուցում։
X. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԸՆԹԱՑՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
56. Գնահատող հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և քարտուղարի կողմից արձանագրվում են, և հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամները և քարտուղարը ստորագրում են այդ նիստի արձանագրությունը:
57. Սույն ընթացակարգով նախատեսված դեպքերում գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ենթակա են քարտուղարի կողմից պաշտոնական կայքում հրապարակման, բացառությամբ փակ ընթացակարգի կիրառման դեպքերի։
58. Գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել որակավորման հարցման և առաջարկի հարցման համաձայն հայտատուների կողմից որպես գաղտնի նշված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով հայտատուներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների։
59. ՊՄԳ պայմանագիրը կնքելուն կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու օրվան հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը կազմում և պաշտոնական կայքում հրապարակում է (բացառությամբ ծառայողական, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկատվության) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի (մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու) մասին հաշվետվություն: Սույն կետով նախատեսված հաշվետվությունը պարունակում է՝
1) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.
2) հայտատուների տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները.
3) հայտերով ներկայացված ֆինանսական և տեխնիկական առաջարկները.
4) որակավորման հայտերի և հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.
5) որակավորման հայտի կամ հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.
6) ՊՄԳ պայմանագիրը, իսկ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.
8) գնահատող հանձնաժողովի կամ վերջինիս անդամի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն ընթացակարգի առերևույթ խախտումների դեպքերը և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը․
9) իրավասու մարմնի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:
60. Գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) (որակավորման) հայտ ներկայացրած հայտատուի անվանումը,
2) այն գրության ելից և նույն գրության մտից համարները և ամսաթվերը, որով ներկայացվել է (որակավորման) հայտը (առձեռն ներկայացված լինելու դեպքում` այն ներկայացնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը),
3) (որակավորման) հայտերի ստացման ժամը, ամիսը, ամսաթիվը,
4) (որակավորման) հայտը գրանցողի ստորագրությունը,
5) կիրառելիության դեպքում նշագրումներ։
61. Ներկայացված (որակավորման) հայտերն ընդունում և գրանցամատյանում գրանցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարը։
62. Գրանցամատյանում գրառումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի «նշագրումներ» հատվածում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:
63. Հայտատուի ներկայացրած ծրարի վրա քարտուղարը նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրարի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:
64. ՊՄԳ պայմանագրի կնքումից կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոշումները, հաշվետվությունները, ստացված որակավորման հայտերը, հայտերը և այլ փաստաթղթերը հաշվառվում և պահպանվում են իրավասու մարմնի կողմից։
XI. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՁԵՎԵՐԸ
65. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ձևը սահմանվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ։
66. Բաց ընթացակարգի կիրառման դեպքում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշումը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը, որակավորման հարցումը հրապարակային են և հասանելի։
67. Մեկ փուլով բաց ընթացակարգի կիրառման դեպքում գնահատող հանձնաժողովի կողմից հաստատված և հայտատուներին տրամադրված հրավերը ներառում է միաժամանակ որակավորման հարցում և առաջարկի հարցում։ Սույն կետով նախատեսված դեպքում հայտատուի կողմից ներկայացվում է միաժամանակ որակավորման հայտ և հայտ՝ առանձնացված ծրարներով։
XII. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՈՒՄԸ
68. Մասնավոր գործընկերոջ ընտրության բաց ընթացակարգի մեկնարկից առաջ գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ հայտարարություն։ Գնահատող հանձնաժողովը և ՊՄԳ ստորաբաժանումը պետք է ներդնեն իրենց լավագույն ջանքը հայտարարությունը նաև ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտում բարձր հեղինակություն ունեցող միջազգային պարբերականներում հրապարակելու համար՝ դրանց առկայության դեպքում։
69. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) իրավասու մարմնի անվանումը և գտնվելու վայրը.
2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի բովանդակության համառոտ և հստակ նկարագիրը.
4) հայտատուների` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
5) թղթային ձևով որակավորման հարցում (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հրավեր) ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.
6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
7) հայտատուների որակավորման չափանիշների համառոտ նկարագիրը.
8) հաղթող հայտատուի որոշման կարգը.
9) որակավորման հայտեր (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտեր) ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.
10) որակավորման հայտերի (մեկ փուլով բաց ընթացակարգի դեպքում՝ հայտերի) բացման ձևը, վայրը, օրը և ժամը.
11) պոտենցիալ հայտատուների հետ, մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, հարցումների ներկայացման ժամկետը.
12) գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ այլ տեղեկություններ:
70. Բաց ընթացակարգի դեպքում որակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից:
71. Որակավորման հարցումը հաստատվում է գնահատող հանձնաժողովի որոշմամբ։ Որակավորման հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն օրացուցային օր է՝ հաշվված հայտարարության հրապարակման պահից:
72. Որակավորման հարցումը ներառում է՝
1) ներածություն, այդ թվում՝ ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները.
2) հայտատուներին ուղղված ցուցումները.
3) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.
4) որակավորման հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.
5) որակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
6) հայտատուի՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը.
7) հայտատուի մասնագիտական փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.
8) հայտատուի տեխնիկական կարողությունների և փորձառության նկատմամբ կիրառելի պահանջները.
9) հայտատուի ֆինանսական և տնտեսական կարողությունների նկատմամբ կիրառելի պահանջները.
10) որակավորման հայտի գնահատման կարգը.
11) ըստ անհրաժեշտության՝ հայտատուի կողմից որակավորման հայտի ապահովման ներկայացման կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը.
12) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.
13) պոտենցիալ հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.
14) պոտենցիալ հայտատուների հետ մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.
15) որակավորման հարցման մեջ փոփոխություններ կատարելու կարգը.
16) գնահատող հանձնաժողովի որոշմամբ՝ այլ տեղեկություններ։
73. Բաց ընթացակարգի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է առաջարկի հարցումը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից: Առաջարկի հարցումը հրապարակելուց հետո որակավորված հայտատուից առաջարկի հարցմամբ սահմանված կարգով տեխնիկատնտեսական ուսումնասիրության ստացման վերաբերյալ դիմում ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան որակավորված հայտատուին է տրամադրում ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։
74. Առաջարկի հարցումը հաստատվում է գնահատող հանձնաժողովի որոշմամբ։ Հայտերի ներկայացման ժամկետը առնվազն վաթսուն օրացուցային օր է՝ հաշվված առաջարկի հարցման հրապարակման պահից:
75. Առաջարկի հարցումը թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է միայն որակավորված հայտատուներին՝ գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկի հարցումը հաստատելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում։
76. Առաջարկի հարցումը ներառում է՝
1) ներածություն, այդ թվում՝ ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները.
2) հայտատուներին ուղղված ցուցումները.
3) հայտատուների կողմից ներկայացվող հավաստումները և դրանց նկատմամբ պահանջները.
4) ՊՄԳ ծրագրի նախագիծը, բացառությամբ տեխնիկատնտեսական ուսումնասիրության.
5) որակավորված հայտատուներից տեխնիկատնտեսական ուսումնասիրության ստացման վերաբերյալ դիմումի օրինակելի ձևը և դրա ներկայացման կարգը։ Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված դիմումը պետք է նաև ներառի գրավոր հավաստում տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը չհրապարակելու և այն երրորդ անձանց չտրամադրելու պարտավորություն ստանձնելու վերաբերյալ, ինչպես նաև պարտավորությունը խախտելու իրավական հետևանքները.
6) ՊՄԳ պայմանագրի նախագիծը.
7) հայտի ձևի (այդ թվում՝ դրա ներկայացման լեզվի), բովանդակության և դրա ներկայացման կարգի նկատմամբ կիրառելի պահանջները.
8) հայտերի ներկայացման վերջնաժամկետը.
9) հայտերի վավերության ժամկետը.
10) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ժամանակացույցը.
11) տեխնիկական առաջարկների բացման կարգը.
12) տեխնիկական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում՝ դրան տրվող կշիռը և նվազագույն շեմը).
13) ֆինանսական առաջարկների բացման կարգը.
14) ֆինանսական առաջարկների գնահատման կարգը (կիրառելիության դեպքում՝ դրան տրվող կշիռը).
15) հաղթող հայտատուի որոշման կարգը.
16) հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, այդ թվում՝ դրա չափը և ներկայացման կարգը.
17) որակավորված հայտատուների կողմից հարցումների կատարման և պարզաբանումների տրամադրման կարգը.
18) որակավորված բոլոր հայտատուների հետ քննարկման իրականացման վայրը, օրը և ժամը, ինչպես նաև մասնակցության պայմանները.
19) առաջարկի հարցման մեջ և հայտում փոփոխություններ կատարելու կարգը.
20) անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ։
XIII. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ
77. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտով գնահատող հանձնաժողովին ներկայացնել որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները։ Գնահատող հանձնաժողովը գնահատում է միայն օրենքին, սույն ընթացակարգին և որակավորման հարցմանը համապատասխանող ձևով ներկայացված հայտերը։ Օրենքին, սույն ընթացակարգին կամ որակավորման հարցմանը չհամապատասխանող որակավորման հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից ենթակա են որակավորման հայտերի բացման նիստում մերժման և նույնությամբ վերադարձման դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ սույն ընթացակարգի 97-րդ կետով նախատեսված դեպքի։
78. Կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքում որակավորման հայտը պետք է նաև ներառի կոնսորցիումի մասնակիցների կողմից որակավորման հարցմամբ նախատեսված ձևաչափով տրամադրվող կատարման անվերապահ երաշխիք:
79. Հայտատուն պարտավոր է որակավորման հայտը ներկայացնել չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի որակավորման հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) որակավորման ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված որակավորման հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
80. Ներկայացված որակավորման հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
81. Սույն ընթացակարգի 79-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները դրվում են փակ ծրարի մեջ։ Ծրարը և որակավորման հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերն ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:
82. Սույն ընթացակարգի 81-րդ կետում նշված ծրարի վրա որակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) իրավասու մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև որակավորման հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները:
83. Որակավորման հայտերը և դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:
84. Որակավորման հայտը վավեր է մինչև օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան ՊՄԳ պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից որակավորման հայտը հետ վերցնելը, որակավորման հայտի մերժումը կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
85. Հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր որակավորման հայտը:
86. Որակավորման հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 79-82-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Որակավորման հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Որակավորման հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ որակավորման հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է որակավորման հայտը ներկայացրած անձին։
87. Որակավորման հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները և լրացումները) պետք է ներկայացվեն մինչև որակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի վերջին օրը՝ ժամը 18։00-ն։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված որակավորման հայտերը ենթակա չեն գնահատման։ Գնահատող հանձնաժողովը մերժում է այդպիսի որակավորման հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
88. Որակավորման հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից բացվում են որակավորման հարցմամբ նշված օրը, ժամին և վայրում` որակավորման հայտերի բացման նիստում:
89. Որակավորման հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) որակավորման հայտ ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` որակավորման հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` որակավորման հայտերի հետկանչման, փոփոխությունների կամ լրացումների մասին:
90. Որակավորման հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Քարտուղարն ապահովում է որակավորման հայտերի բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`
1) տվյալներ` որակավորման հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) որակավորման հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.
3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` որակավորման հարցման պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում որակավորման հարցմամբ պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` որակավորման հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը կամ որակավորման հարցման փուլը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) տեղեկատվություն` որակավորման հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
91. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն որակավորման հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է որակավորման հայտերի բացման նիստի արձանագրությանը։
92. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:
93. Գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը որակավորման հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է պաշտոնական կայքում: Սույն կետի իմաստով շահերի բախում առկա է, եթե գնահատող հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի գործողությունները հանգեցնում կամ նպաստում են կամ ողջամտորեն կարող են հանգեցնել կամ նպաստել նաև իր, իր ընտանիքի անդամի (ամուսին, ծնող, զավակը, քույր կամ եղբայր) կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը։
94. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին և պարտավոր է որակավորման հայտերի բացման նիստին ներկայացնել ինքնաբացարկ, եթե վերջինիս հետ փոխկապակցված անձը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է որակավորման հայտ:
95. Սույն գլխով նախատեսված տեղեկատվության՝ պաշտոնական կայքում հրապարակման վերաբերյալ նորմերը չեն գործում մասնավոր գործընկերոջ ընտրության փակ ընթացակարգի դեպքում։
96. Գնահատող հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում է որակավորման հարցմամբ սահմանված կարգով: Բավարար են գնահատվում որակավորման հարցմամբ նախատեսված չափանիշներին բավարարող որակավորման հայտերը։ Հակառակ դեպքում որակավորման հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
97. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի որակավորման հայտում արձանագրվում են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ որակավորման հարցման պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
98. Եթե սույն ընթացակարգի 97-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս որակավորման հայտը գնահատվում է հիմք ընդունելով կատարված շտկումները:
99. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված որակավորման հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:
100. Գնահատող հանձնաժողովը որակավորման հայտերը գնահատում և որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է որակավորման հայտերի բացման նիստի ավարտի օրվանից մեկ ամսվա ընթացքում։
101. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցող հայտատուի որակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում կոնսորցիումի բոլոր մասնակիցների միասնական որակավորումները։ Որակավորված հայտատուների ցանկը հաստատելու վերաբերյալ որոշման կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է որակավորված հայտատուների ցանկը։
102. Օրենքի 14.8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված աշխատանքային քննարկումներին հրավիրվում են նաև աշխատանքային խմբի անդամները։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է ստորագրվի գնահատող հանձնաժողովի` քննարկմանը ներկա բոլոր անդամների կողմից։ Աշխատանքային քննարկումների արձանագրությունը պետք է այն կազմելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվի հայտատուներին։ Արձանագրությունն առնվազն պարունակում է՝
1) տեղեկություն` աշխատանքային քննարկման վայրի, օրվա և ժամի մասին.
2) աշխատանքային քննարկմանը ներկայացած հայտատուների անվանումներ, յուրաքանչյուր հայտատուի ներկայացուցչի անունը, ազգանունը, հայտատուին ներկայացնելու իրավասությունը հաստատող փաստաթուղթը․
3) մանրամասն տեղեկատվություն` քննարկմանը բարձրացված յուրաքանչյուր հարցի և այդ առնչությամբ գնահատող հանձնաժողովի կողմից տրված պարզաբանման, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի նախաձեռնությամբ տրված պարզաբանումների մասին.
4) աշխատանքային քննարկմանը ներկա հանձնաժողովի անդամների և հրավիրված անձանց անունները, ազգանունները և կարգավիճակները:
103. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն աշխատանքային քննարկումների վերաբերյալ ցանկանում է արտահայտել արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրությանը ծանոթանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է աշխատանքային քննարկումների արձանագրությանը։
XIV. ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՐՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՅՏԵՐԸ
104. Հայտատուն պարտավոր է հայտով գնահատող հանձնաժողովին ներկայացնել առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր տեղեկությունները։
105. Գնահատող հանձնաժողովը գնահատում է միայն օրենքին, սույն ընթացակարգին և առաջարկի հարցմանը համապատասխանող ձևով ներկայացված հայտերը։ Օրենքին, սույն ընթացակարգին կամ առաջարկի հարցմանը չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովի կողմից ենթակա են հայտերի բացման նիստում մերժման և նույնությամբ վերադարձման դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ սույն ընթացակարգի 129–րդ կետով նախատեսված դեպքի։
106. Հայտատուն պարտավոր է հայտով ներկայացնել տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ։ Ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրը տեղադրվում է առանձին փակ ծրարում, որոնք իրենց հերթին հայտատուի կողմից ներկայացվում են մեկ փակ ծրարի մեջ տեղադրված։ Յուրաքանչյուր առաջարկ ներկայացվում է չորս օրինակից, որոնցից՝
1) մեկ թղթային օրինակը հստակ ընթեռնելի «ԲՆՕՐԻՆԱԿ» նշմամբ պետք է ներառի առաջարկի հարցմամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները (առաջարկի հարցմամբ նախատեսված լինելու դեպքում՝ պատճենները).
2) ամբողջական հայտի մեկ թղթային պատճենը հստակ ընթեռնելի «ՊԱՏՃԵՆ» նշմամբ.
3) երկու էլեկտրոնային օրինակ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ սահմանված էլեկտրոնային կրիչներով։
107. Սույն ընթացակարգի 106-րդ կետով նշված յուրաքանչյուր ծրարը և առաջարկի հարցմամբ նախատեսված` հայտատուի կազմած փաստաթղթերն ստորագրում է վերջինիս ներկայացուցիչը:
108. Սույն ընթացակարգի 106-րդ կետերում նշված ծրարների վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`
1) իրավասու մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ծածկագիրը.
3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
4) հայտատուի տվյալները` անվանումը, գրանցման վայրը, կապի միջոցները.
5) կիրառելիության դեպքում ծրարով ներկայացվող առաջարկը («Տեխնիկական առաջարկ» կամ «Ֆինանսական առաջարկ»):
109. Ներկայացված հայտերի օրինակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակով ներկայացված տարբերակին։
110. Հայտերը և դրանց փոփոխությունները քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Հայտատուի պահանջով այդ մասին նույն պահին տրվում է տեղեկանք:
111. Հայտը վավեր է մինչև օրենքին և սույն ընթացակարգին համապատասխան ՊՄԳ պայմանագրի կնքումը, հայտատուի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելը։
112. Հայտատուն մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել, լրացնել կամ հետ վերցնել իր հայտը:
113. Հայտի փոփոխման կամ լրացման մասին ծանուցումն ուղարկվում է սույն ընթացակարգի 106-108-րդ կետերով նախատեսված կարգով` դրա վրա համապատասխանաբար ավելացնելով «ՓՈՓՈԽՈՒՄ» կամ «ԼՐԱՑՈՒՄ» բառը, ինչպես նաև առաջարկը, որում կատարվում է փոփոխություն կամ լրացում: Հայտը հետ վերցնելու դեպքում հայտատուն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում: Հայտը հետ վերցնելու մասին ծանուցման առկայության դեպքում տվյալ հայտը ենթակա չէ բացման, այն նույնությամբ վերադարձվում է հայտը ներկայացրած անձին։
114. Հայտերը (այդ թվում՝ դրանց փոփոխությունները) պետք է ներկայացվեն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի վերջին օրը՝ ժամը 18։00-ն։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը ենթակա չեն գնահատման։ Գնահատող հանձնաժողովը մերժում է այդպիսի հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
115. Տեխնիկական առաջարկը պետք է առնվազն ուղեկցվի՝
1) առաջարկի հարցմամբ նախատեսված ձևաչափով լրացված և հայտատուի ներկայացուցչի կողմից ստորագրված հայտի ներկայացման նամակով.
2) ցանկացած լրացուցիչ տեղեկատվությամբ, որը հայտատուն համարում է անհրաժեշտ, որպեսզի գնահատող հանձնաժողովը գնահատի տեխնիկական առաջարկը` հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված չափանիշները.
3) հայտի ապահովմամբ՝ ներկայացված առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով և չափով.
4) առաջարկի հարցմամբ նախատեսված այլ փաստաթղթերով։
116. Գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկի հարցմամբ նշված տեխնիկական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում` առաջին հերթին բացվում են տեխնիկական առաջարկները: Տեխնիկական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) բացվող տեխնիկական առաջարկը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող տեխնիկական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ տեխնիկական առաջարկների փոփոխությունների կամ լրացումների մասին:
117. Տեխնիկական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Քարտուղարն ապահովում է տեխնիկական առաջարկների բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`
1) տվյալներ` տեխնիկական առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.
3) տվյալներ` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ տեխնիկական առաջարկում ներառման ենթակա փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած տեխնիկական առաջարկի` առաջարկի հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) տվյալներ` տեխնիկական առաջարկների վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
118. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն տեխնիկական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել տեխնիկական առաջարկների բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է տեխնիկական առաջարկների բացման նիստի արձանագրությանը։
119. Գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկները գնահատում է առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:
120. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու մասին։ Գնահատող հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց առանց ֆինանսական առաջարկը բացելու։
121. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում ընդունում է որոշում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերը հաստատելու և այդպիսի տեխնիկական առաջարկներից յուրաքանչյուրին՝ առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ։ Հայտատուի տեխնիկական առաջարկին տրվող վերջնական գնահատականը որոշվում է հանձնաժողովի անդամների կողմից առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տեխնիկական առաջարկին տրված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա։ Գնահատող հանձնաժողովը մերժում է սույն կետով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը և վերադարձնում դրանք ներկայացրած անձանց։
122. Տեխնիկական առաջարկների գնահատումից հետո առաջարկի հարցմամբ նշված ֆինանսական առաջարկների բացման օրը, ժամին և վայրում գնահատող հանձնաժողովի կողմից բացվում են ֆինանսական առաջարկները: Ֆինանսական առաջարկների բացման նիստում հրապարակվում են`
1) հայտը ներկայացրած յուրաքանչյուր հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները.
2) տեղեկություններ` ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության վերաբերյալ.
3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ պահանջվող ֆինանսական առաջարկների նկատմամբ կիրառելի փաստաթղթերի առկայության վերաբերյալ.
4) տեղեկություններ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի` առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկների համար սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.
5) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ ֆինանսական առաջարկների փոփոխությունների և լրացումների մասին:
123. Ֆինանսական առաջարկները բացվելուց հետո կազմվում է արձանագրություն։ Քարտուղարն ապահովում է ֆինանսական առաջարկների բացման նիստի ավարտի պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական կայքում սույն կետով նախատեսված արձանագրության հրապարակումը: Սույն կետով նախատեսված արձանագրությունը պարունակում է`
1) տվյալներ` ֆինանսական առաջարկների բացման վայրի, օրվա և ժամի մասին.
2) հայտեր ներկայացրած հայտատուների անվանումները և գրանցման վայրը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները և գրանցման վայրը.
3) տվյալներ` ֆինանսական առաջարկներ պարունակող ծրարների կազմման և ներկայացման` առաջարկի հարցման պահանջներին համապատասխանության մասին.
4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում առաջարկի հարցմամբ ֆինանսական առաջարկում ներառման ենթակա փաստաթղթերի առկայության մասին.
5) տվյալներ` յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած ֆինանսական առաջարկի` առաջարկի հարցմամբ սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.
6) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.
7) տվյալներ` ֆինանսական առաջարկների վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.
8) գնահատող հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.
9) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:
124. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ հայտատուն ֆինանսական առաջարկների բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` արձանագրության հրապարակման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հատուկ կարծիքը կցվում է ֆինանսական առաջարկների բացման նիստի արձանագրությանը։
125. Գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկները գնահատում է առաջարկի հարցմամբ սահմանված կարգով:
126. Արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկների բացման նիստում բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը՝ գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
127. Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում գնահատող հանձնաժողովը ֆինանսական առաջարկների բացման նիստում բացում և գնահատում է միայն տեխնիկական առաջարկի գնահատման արդյունքում առաջարկի հարցմամբ նախատեսված շեմը հաղթահարած հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկները: Գնահատող հանձնաժողովը ընդունում է որոշում ֆինանսական առաջարկներից յուրաքանչյուրին՝ առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով տրված գնահատականի վերաբերյալ։ Ընդ որում, ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկն ստանում է առավելագույն գնահատականը, իսկ մյուս ֆինանսական առաջարկները գնահատվում են առաջարկի հարցմամբ նախատեսված կարգով՝ ըստ հերթականության։ Հիմք ընդունելով առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները՝ գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում առավելագույն գնահատական ստացած հայտը ներկայացրած հայտատուին հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
128. Այն դեպքում, եթե մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում երկու կամ ավել տարբեր հայտերով ներկայացվել է նույն լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ երկու կամ ավել հայտեր ստացել են նույն առավելագույն գնահատականը (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում), ապա գնահատող հանձնաժողովը համապատասխան հայտերը ներկայացրած հայտատուներին ծանուցում է այդ մասին, և տվյալ հայտատուներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու նոր ֆինանսական առաջարկ։ Գնահատման արդյունքում հիմք ընդունելով ներկայացված լավագույն ֆինանսական առաջարկը (արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում) կամ առաջարկի հարցմամբ նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականները (որակի և արժեքի վրա հիմնված ընտրության դեպքում)՝ գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ։
129. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի հայտում արձանագրվում են տեխնիկական բնույթի անհամապատասխանություններ՝ առաջարկի հարցման պահանջների նկատմամբ՝ բացառությամբ ֆինանսական առաջարկում առկա անհամապատասխանությունների, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև հինգ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ քարտուղարը նույն օրը դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
130. Եթե սույն ընթացակարգի 129-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է հիմք ընդունելով կատարված շտկումները:
131. Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:
132. Գնահատող հանձնաժողովը հայտերը գնահատում և հաղթող հայտատու հայտարարելու վերաբերյալ որոշումը կայացնում է տեխնիկական առաջարկների բացման նիստի ավարտի օրվանից մեկ ամսվա ընթացքում։
133. Հայտատուները և վերջիններիս ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Հայտատուները կամ վերջիններիս ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում:
134. Սույն գլխով նախատեսված պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման վերաբերյալ նորմերը չեն գործում մասնավոր գործընկերոջ ընտրության փակ ընթացակարգի դեպքում։
135. Հայտերի գնահատման և հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է հաղթող հայտատուի անվանումը, կոնսորցիումով հայտ ներկայացնելու դեպքում կոնսորցիումի բոլոր մասնակիցների անվանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայտի տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման ամփոփ արդյունքները (գնահատականները), եթե կատարվել է որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն, կամ հայտերի գնահատման արդյունքում ստացված՝ հայտատուների հերթականությունը, եթե կատարվել է արժեքի վրա հիմնված ընտրություն։
XV. ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
136. Օրենքով նախատեսված հիմքերով գնահատող հանձնաժողովը որոշում է կայացնում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին։
137. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ ընթացակարգի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:
138. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն։
XVI. ՊՄԳ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
139. ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության իրավունքների և պարտավորությունների պատշաճ իրականացման պատասխանատվությունը կրում է հանրային գործընկերը, եթե այլ բան նախատեսված չէ ՊՄԳ պայմանագրով։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը հանրային գործընկերոջը կամ պայմանագրով նախատեսված այլ մարմնին (այսուհետ՝ հանրային գործընկեր) ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
140. Հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշման կայացումից հետո իրավասու մարմինը (հանրային գործընկերը) և կառավարող խումբն իրենց իրավասությունների սահմաններում ապահովում են (հաղթող հայտատուի (մասնավոր գործընկերոջ) պարտավորությունների առնչությամբ մշտադիտարկում են).
1) պայմանագրի առևտրային կայացումը (commercial close), որը ներառում է ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ ՊՄԳ պայմանագրի կողմերի իրավունքների և պարտավորությունների ամբողջական ծավալով ծագման համար անհրաժեշտ նախապայմանների իրականացումը.
2) պայմանագրի ֆինանսական կայացումը:
XVII. ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
141. Հայտի ներկայացման դեպքում հայտատուն տեխնիկական առաջարկում պետք է առաջարկի հարցմամբ սահմանված չափով և կարգով ներկայացնի հայտի ապահովում։
142. Հայտի ապահովման չափը չի կարող պակաս լինել ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 2 (երկու) տոկոսից։
143. Հայտի ապահովումը պետք է վավեր լինի առաջարկի հարցմամբ նախատեսված ժամանակահատվածում, որը չի կարող պակաս լինել հայտի՝ սույն ընթացակարգով նախատեսված վավերության ժամկետից հաշվված 60 (վաթսուն) օրացուցային օրից։
144. Հայտի ապահովման վճարման կարգը սահմանվում է առաջարկի հարցմամբ։
145. Օրենքին, սույն ընթացակարգին և առաջարկի հարցմամբ նախատեսված՝ հայտի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջներին չհամապատասխանող հայտի ապահովումը և համապատասխան հայտը տեխնիկական առաջարկների բացման նիստում ենթակա են գնահատող հանձնաժողովի կողմից մերժման, իսկ հայտը՝ այն ներկայացնող անձին վերադարձման։
146. Առանց հայտի ապահովման ներկայացված ցանկացած հայտ ենթակա է գնահատող հանձնաժողովի կողմից մերժման և վերադարձման այն ներկայացրած անձին։
147. Հաղթող հայտատուի հայտի ապահովումը վավեր է մինչև ՊՄԳ պայմանագրով նախատեսված պայմանագրի ապահովման ներկայացումը։
148. Պայմանագրի ապահովման նկատմամբ կիրառելի պահանջները, դրա ներկայացման կարգը, մերժման հիմքերը և կարգը, ինչպես նաև վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ պայմանագրով։
149. Որակավորման հարցմամբ նախատեսված լինելու դեպքում հայտատուներից կարող են պահանջվել որակավորման հայտի ապահովում։ Որակավորման հայտի ապահովման ներկայացման կարգը և որակավորման հայտի ապահովման վճարման հիմքերը սահմանվում են որակավորման հարցմամբ։
XVIII. ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ
150. Իրավասու մարմինն իրավասու է օրենքով և սույն գլխով նախատեսված կարգով ընդունելու և գնահատելու մասնավոր նախաձեռնողի կողմից ներկայացված հնարավոր ՊՄԳ ծրագրի (մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր) իրականացման առաջարկը:
151. Անկախ ՊՄԳ ծրագրի վերհանման եղանակից՝ այն պետք է ենթարկված լինի, իսկ մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի դեպքում՝ պետք է ենթարկվի, նախնական գնահատման և ընտրության՝ որպես իրականացման ենթակա ծրագրի նախագիծ, Կառավարության կողմից հաստատված հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան։ Հանրային ներդրումների կառավարման քաղաքականության հետ չհամաձայնեցված ծրագրերի հայեցակարգերը և նախագծերը ենթակա չեն որպես ՊՄԳ ծրագրի նախագիծ հետագա մշակման։ Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագիր իրականացնելու այն առաջարկները, որոնց իրականացման առնչությամբ դրանք ներկայացնելու պահին Կառավարության կողմից հաստատված հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգին համապատասխան արդեն իսկ ընդունված է եղել որոշում, ենթակա չեն գնահատման։
152. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման այն դեպքում, երբ՝
1) մասնավոր նախաձեռնողն ունի առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ։ Ընդ որում, մասնավոր նախաձեռնողը համարվում է առաջարկի առարկա հանդիսացող ոլորտում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող, եթե՝
ա. վերջինս նույն ոլորտում իրականացրել է առնվազն երկու ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի կապիտալ ծախսերի ընդհանուր արժեքը գերազանցել է առաջարկվող հնարավոր ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի 70 տոկոսը, և որոնց առարկա հանրային ենթակառուցվածքները շահագործման են հանձնվել առաջարկի ներկայացման պահից առնվազն յոթ տարի առաջ, և եթե մասնավոր նախաձեռնողի հետ կնքված համապատասխան պայմանագրերը վաղաժամկետ չեն լուծվել, և
բ. մասնավոր նախաձեռնողի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է առաջարկվող հնարավոր ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի առնվազն 150 (հարյուր հիսուն) տոկոսը։ Մասնավոր նախաձեռնողի ընդհանուր շուկայական արժեքի հաշվարկման համար հիմք են ծառայում վերջին երեք տարիների համար ներկայացված մասնավոր նախաձեռնողի՝ անկախ աուդիտորական եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունները կամ մասնավոր նախաձեռնողի շուկայական կապիտալիզացիան, եթե վերջինիս բաժնետոմսերը ցուցակված են ֆոնդային բորսայում.
2) առաջարկը ներառում է մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկություններ և ուղեկցվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ։ Ընդ որում, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության նկատմամբ կիրառելի են համապատասխանաբար սույն ընթացակարգի V և VI գլխի պահանջները, իսկ ծրագրի՝ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված արդյունքներին հնարավոր է հասնել բացառապես մասնավոր նախաձեռնողի՝ արտոնագրից բխող մտավոր սեփականության օգտագործմամբ.
3) առաջարկվող մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի՝ սույն ընթացակարգի 4-րդ կետով նախատեսված դրույքը, տվյալ դեպքում կիրառվելով որպես ֆինանսական շահութաբերության նվազագույն ներքին դրույք, ապահովվում է առանց պետական և (կամ) համայնքային բյուջեների վրա ուղղակի ազդեցության, ինչպես նաև առանց պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի` շուկայականից ցածր արժեքով (իսկ անշարժ գույքի դեպքում՝ կադաստրային արժեքից ցածր արժեքով) օտարման կամ անհատույց տրամադրման.
4) մասնավոր նախաձեռնողն ստանձնել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու հրապարակային և անհետկանչելի պարտավորություն:
153. Մասնավոր գործընկերոջ՝ սույն ընթացակարգի 152-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ընտրության ընթացակարգին մասնակցելու պարտավորությունը մասնավոր գործընկերը պետք է ստանձնի իր կողմից ստորագրված հայտարարությունը և դրա ապահովման միջոցը, այն ստորագրած անձի` մասնավոր նախաձեռնողի անունից գործելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը (իրավաբանական անձի տնօրենների խորհրդի որոշում, կառավարման մարմինների այլ համարժեք որոշում կամ համապատասխան լիազորագիր), ինչպես նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը իրավասու մարմնին ներկայացնելու ձևով։ Սույն կետով նախատեսված պարտավորության ապահովման միջոցը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի ձևով, որով հստակ նշվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին չմասնակցելու դեպքում իր կողմից ներկայացված հնարավոր ՊՄԳ ծրագրի՝ իր ներկայացրած փաստաթղթերով գնահատված արժեքի մեկ տոկոսի չափով տուժանք իրավասու մարմնին վճարելու մասնավոր նախաձեռնողի պարտականությունը։
Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերի օտարալեզու բնօրինակները և դրանց պատճենները ներկայացվում են նոտարական կարգով հայերեն թարգմանված և ապոստիլով վավերացված («Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան վավերացրած երկրներից ուղարկված փաստաթղթերի դեպքում, իսկ եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով):
154. Մինչև գնահատման իրականացումը մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման համար իրավասու մարմնի կողմից մասնավոր նախաձեռնողից գանձվում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով վճար՝ գնահատման առնչությամբ ծախսերի հատուցման նպատակով։
155. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը գնահատելիս իրավասու մարմինը պետք է գնահատի՝
1) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված մուտքային տվյալների համապատասխանությունը Կառավարությանը հասանելի տվյալներին.
2) ծրագրի՝ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխանությունը․
3) առանց պետական աջակցության ծրագրի՝ ֆինանսական կենսունակությունը ապահովելու կարողությունը.
4) ծրագրի իրագործմանը խոչընդոտող իրավական, ֆինանսական, բնապահպանական, սոցիալական կամ տեխնիկական էական գործոնների կամ հիմնարար գործոնների առկայությունը: Սույն կետի իմաստով հիմնարար գործոններ են մարդու իրավունքների կամ հիմնարար ազատությունների խախտումների հանգեցնող կամ այդպիսի խախտումների առաջացման վտանգ ներկայացնող հանգամանքները։
156. Սույն ընթացակարգի 155-րդ կետով նախատեսված ստուգումներն իրականացնելիս իրավասու մարմինը պետք է դիմի ՊՄԳ ստորաբաժանմանը, ինչպես նաև կարող է դիմել լիազոր մարմնին, եթե իրավասու մարմինը չունի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորմամբ կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ ներկայացված որևէ տվյալի ստուգման կարողություն։
157. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկի գնահատման արդյունքում ՊՄԳ ծրագրի պատրաստման մասին որոշման կայացման դեպքում կիրառվում են սույն ընթացակարգի VI--VII գլուխներով նախատեսված կարգավորումները։
158. ՊՄԳ ծրագրի պատրաստման և մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում մասնավոր նախաձեռնողը պարտավոր է իրավասու մարմնի պահանջով ըստ անհրաժեշտության ՊՄԳ ծրագրի նախագծի հետ կապված պարզաբանումներ տրամադրել իրավասու մարմնին։ ՊՄԳ ծրագրի պատրաստման և մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ընթացքում արգելվում են այլ հայտատուների, հնարավոր հայտատուների կամ պետական մասնակցությամբ ընկերությունների և մասնավոր նախաձեռնողի միջև սույն ընթացակարգով չնախատեսված շփումները, ինչպես նաև այլ եղանակով մասնավոր նախաձեռնողի կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի առնչությամբ պարզաբանումների տրամադրումը։ Սույն կետի խախտման դեպքում գնահատող հանձնաժողովի որոշմամբ մասնավոր նախաձեռնողը զրկվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքից։
159. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով նախատեսված առավելության տրամադրման դեպքում առաջարկի հարցմամբ նշվում է մասնավոր նախաձեռնող չհանդիսացող հաղթող հայտատուի կողմից ծրագրի պատրաստման առնչությամբ մասնավոր նախաձեռնողի կատարած ծախսերի փոխհատուցման չափի և կարգի մասին։ Սույն կետով նախատեսված փոխհատուցման չափը որոշվում է՝ հիմք ընդունելով իրավասու մարմնի նախաձեռնությամբ իրականացված անկախ գնահատման արդյունքները և չի կարող գերազանցել ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերի գնահատված արժեքի մեկ տոկոսը, եթե մասնավոր նախաձեռնողը ներկայացրել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, և զրո ամբողջ մեկ տասնորդական տոկոսը, եթե մասնավոր նախաձեռնողը ներկայացրել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում։ Հաղթող հայտատուն վճարում է փոխհատուցումը իրավասու մարմնին, որն ապահովում է փոխհատուցման փոխանցումը մասնավոր նախաձեռնողին։
160. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելության տրամադրման դեպքում՝
1) ՊՄԳ ծրագրի ծավալը, ինչպես նաև հանրային ծառայության և հանրային ենթակառուցվածքի ընդհանուր ծավալը որոշվում է՝ հիմք ընդունելով համապատասխան ոլորտում մատուցվող հանրային ծառայության նկատմամբ կիրառելի հիմնական չափման միավորը.
2) մասնավոր նախաձեռնողը համարվում է տվյալ ոլորտում բարձր վարկանիշ ունեցող, եթե`
ա. առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ մասնավոր նախաձեռնողն ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով,
բ. հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, կամ
գ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ առնվազն երկու պետություններում նույն ոլորտում իրականացրել կամ իրականացնում է ՊՄԳ ծրագրեր։
161. Եթե ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ նախատեսվել է օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առավելությունը, և ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովը պարզում է, որ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում լավագույն ֆինանսական առաջարկը ներկայացվել է այլ հայտատուի կողմից, ապա գնահատող հանձնաժողովը մասնավոր նախաձեռնողին ծանուցում է ստացված լավագույն ֆինանսական առաջարկի պայմանների մասին։ Սույն կետով նախատեսված դեպքում մասնավոր նախաձեռնողի և լավագույն ֆինանսական առաջարկը ներկայացրած հայտատուի կողմից նոր ֆինանսական առաջարկները ներկայացվում են և հաղթող հայտատուն որոշվում է սույն ընթացակարգի 128-րդ կետով նախատեսված կարգով։
162. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրեր կարող են իրականացվել հետևյալ ոլորտներում.
1) առողջապահություն.
2) ջրային տնտեսություն.
3) կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում։
XIX. ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
163. Ուղիղ բանակցությունների դեպքում իրավասու մարմինը՝
1) պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ ուղիղ բանակցություններ մեկնարկելու իր մտադրության մասին (բացառությամբ փակ ընթացակարգի կիրառման դեպքի).
2) բանակցություններ է իրականացնում իրավասու մարմնի գնահատմամբ տվյալ ՊՄԳ ծրագրի իրականացման կարողություններ ունեցող հնարավորինս մեծ թվով անձանց հետ՝ այնքանով, որքանով դա ողջամտորեն թույլ են տալիս ստեղծված հանգամանքները.
3) սահմանում է գնահատման չափանիշներ, որոնց միջոցով համադրվելու են ստացված առաջարկները։
XX. ՊՄԳ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
164. ՊՄԳ ծրագրի պետական աջակցության (այդ թվում՝ դրա չափի) այլընտրանքային տարբերակների վերաբերյալ առաջարկությունը պետք է հիմնավորվի ՊՄԳ ծրագրի ֆինանսական կենսունակության ապահովման անհրաժեշտությամբ և ֆիսկալ կայունության վրա ազդեցության տեսանկյունից համաձայնեցվի լիազոր մարմնի հետ։ Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված առաջարկությունը ներառում է պետությանը կամ համայնքին պատկանող ակտիվների հատկացում, ապա տվյալ տեսակի աջակցության կիրառելիության հիմնավորումը պետք է պարունակի ակտիվի այլընտրանքային օգտագործման հնարավորությունների վերաբերյալ վերլուծություն։
165. Եթե ՊՄԳ պայմանագրով հանրային գործընկերոջ ստանձնած պարտավորությունն իր բնույթով անորոշ չէ և պայմանավորված չէ որոշակի պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով, ապա արգելվում է ՊՄԳ պայմանագրով համապատասխան պարտավորությունը նախատեսել որպես պայմանական պարտավորության ձևով պետական աջակցություն (այդ թվում՝ երաշխիք)։
166. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակներից դրամաշնորհները և (կամ) սուբսիդիաները և (կամ) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի փոխհատուցումը կիրառելի են այն ՊՄԳ ծրագրերի համար, որոնք ունեն բարձր տնտեսական շահութաբերություն, սակայն ապահովված չէ ծրագրի ֆինանսական կենսունակությունը։ Այդ դեպքում պետական կամ համայնքային բյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող պետական ֆինանսական աջակցությունը չպետք է գերազանցի ՊՄԳ ծրագրի զուտ տնտեսական օգուտների հանրագումարը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ աջակցության չափը։
167. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակներից նվազագույն հասույթի և (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ և (կամ) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերն սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին, կամ այլ ռիսկերի առնչությամբ երաշխիքներ և փոխհատուցումներ կիրառելի են այն ծրագրերի համար, որոնք ֆինանսապես կենսունակ են, սակայն որոնցում, համաձայն ռիսկերի մատրիցի, բարձր են ծրագրի պահանջարկի, հումքի գների կամ փոխարժեքի տատանման անորոշության մակարդակը և էական է ռիսկի նյութականացման դեպքում ազդեցությունը ծրագրի իրականացման վրա։
168. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության՝ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ տեսակներ։ ՊՄԳ ծրագրի նախագծի հաստատման դեպքում իրավասու մարմինն ապահովում է ՊՄԳ պայմանագրին համապատասխան պետական աջակցության չափի և ժամանակացույցի ներառումը բյուջետային գործընթացում:
XXI. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
169. Նախագծման և կառուցման ընթացքում ՊՄԳ ծրագրի իրականացման և մշտադիտարկման պատասխանատվությունն իր իրավասությունների սահմաններում կրում է հանրային գործընկերը և իրեն վերապահված լիազորությունների մասով` կառավարող խումբը:
170. Կառավարող խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ՊՄԳ պայմանագրի առևտրային կայացման մշտադիտարկումը.
2) ՊՄԳ պայմանագրի ֆինանսական կայացման մշտադիտարկումը.
3) ՊՄԳ ծրագրի մեկնարկի կառավարումը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասին մասնավոր գործընկերոջ հասանելիության ապահովումը և ծրագրի հետ կապված բոլոր թույլտվությունների ստացման մշտադիտարկումը՝ անհրաժեշտ դիմումների ներկայացումն ու օրենսդրական պահանջների հետ դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) ՊՄԳ ծրագրի ժամանակացույցի կառավարումը։ Կառավարող խումբը, համաձայն ՊՄԳ պայմանագրի, մշտադիտարկում է համապատասխան նախագծերի ժամանակին մշակումը և հաստատումը, շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկը.
5) մասնավոր գործընկերոջ կողմից ծառայությունների մատուցման և շահագործման և պահպանման ձեռնարկի ներկայացման ապահովումը.
6) ՊՄԳ պայմանագրի շրջանակներում հանրային գործընկերոջ առանցքային մասնագետների և խորհրդատուների ընտրության ապահովումը.
7) ՊՄԳ ծրագրի շեղումների և փոփոխությունների կառավարումը.
8) ՊՄԳ ծրագրի հետ կապված խնդիրների և վեճերի կառավարումը և լուծումը.
9) ՊՄԳ ծրագրի՝ մասնավոր գործընկերոջ կողմից ներկայացվող հաշվետվությունների ստացումը՝ համաձայն ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգի.
10) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով ՊՄԳ ծրագրի փուլային արդյունքների ընդունման ապահովումը.
11) ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով նախագծային փաստաթղթերի, շինարարության և ծրագրի՝ շահագործման ու ծառայությունների մատուցման փուլին անցնելուն պատրաստության վերջնական հաստատման ապահովումը:
171. Հանրային գործընկերն ապահովում է, որ ՊՄԳ ծրագիրը իրականացվի ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ պահպանվեն ՊՄԳ պայմանագրով սահմանված ռիսկերի բաշխումը և ՊՄԳ պայմանագրում ներառված կատարողական նվազագույն ստանդարտները և ցուցանիշները:
XXII. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
172. Շահագործման և պահպանման ընթացքում ՊՄԳ ծրագրի կառավարման և մշտադիտարկման համար պատասխանատու է հանրային գործընկերը, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականի, ուղղակի և պայմանական պարտավորությունների ընթացիկ մշտադիտարկման և կառավարման մասով՝ լիազոր մարմինը։ ՊՄԳ ստորաբաժանումը հանրային գործընկերոջը ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
173. ՊՄԳ ծրագրի շահագործման և պահպանման ընթացքում ծրագրի և ՊՄԳ պայմանագրի մշտադիտարկման գործառույթն իրականացնում է մշտադիտարկող խումբը։
174. Հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի դրույթները՝ մշտադիտարկող խումբը մշակում է ՊՄԳ պայմանագրի կառավարման ձեռնարկ, որի համաձայն իրականացվում է հանրային գործընկերոջ կողմից ՊՄԳ ծրագրի կառավարումը և մշտադիտարկումը:
175. ՊՄԳ պայմանագրի կառավարման ձեռնարկում պետք է ներառվեն դրույթներ առնվազն հետևյալի մասով.
1) շահագործման և պահպանման և ծառայության մատուցման` ՊՄԳ պայմանագրին և կատարողական նվազագույն ստանդարտներին և ցուցանիշներին համապատասխանության ապահովում.
2) շահագործման և պահպանման ծախսերի մշտադիտարկում.
3) ակտիվի վիճակի մշտադիտարկում՝ կատարողական նվազագույն ստանդարտներին և ցուցանիշներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով.
4) ՊՄԳ պայմանագրին համապատասխան շահագործման և պահպանման ապահովման միջոցների ներկայացում, ինչպես նաև մասնավոր գործընկերոջ անվճարունակության դեպքում ապահովման միջոցների կիրառում.
5) մասնավոր գործընկերոջ կողմից ներկայացվող ՊՄԳ պայմանագրի հաշվետվություններ.
6) ՊՄԳ ծրագրի վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումների և հասանելիության վճարների կիրառում և ճշգրտում՝ ըստ ՊՄԳ պայմանագրի պահանջների.
7) հանրային և մասնավոր գործընկերների կողմից ՊՄԳ ծրագրի պահանջարկի մշտադիտարկում.
8) ՊՄԳ պայմանագրի դադարման գործընթացի կառավարում և դրա նկատմամբ մշտադիտարկում.
9) ՊՄԳ պայմանագրում ներառված և մշտադիտարկում կամ կառավարում պահանջող ցանկացած այլ հարց:
176. Հանրային գործընկերը պատրաստում և ՊՄԳ ստորաբաժանում է ներկայացնում ՊՄԳ ծրագրի շահագործման և պահպանման վերաբերյալ առնվազն կիսամյակային պարբերականությամբ հաշվետվություններ: Հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար սահմանվում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ: Ներկայացված հաշվետվությունները վերլուծվում են ՊՄԳ ստորաբաժանման կողմից, ինչպես նաև 10 (տասը) աշխատանքային օրում տրամադրվում են լիազոր մարմնին, ՊՄԳ ծրագրի հետագա կառավարման և ՊՄԳ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները իրականացնելու նպատակով։
177. Մշտադիտարկող խումբը և լիազոր մարմինը պետք է մշտադիտարկեն ՊՄԳ պայմանագրի հետ կապված այն հանգամանքները, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պայմանական պարտավորությունների՝ ուղիղ պարտավորությունների վերածվելուն: Նշված հանգամանքները ներառում են հետևյալ դեպքերը, սակայն դրանցով չեն սահմանափակվում.
1) վերջնական սպառողների քանակը կանխատեսվածից ցածր է և պահանջվում է մասնավոր գործընկերոջը տրամադրել ՊՄԳ պայմանագրով սահմանված պետական աջակցությունը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պետական մարմնի կողմից ՊՄԳ պայմանագրով նախատեսված սակագնի կամ օգտագործման վճարի բարձրացման հայտը չի հաստատվել.
3) ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրից բխող կապիտալ կամ շահագործման և պահպանման ծախսերի փոփոխություն.
4) տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), որոնք ունեն կամ կարող են ունենալ ազդեցություն ՊՄԳ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
178. Սույն ընթացակարգի 177-րդ կետով նախատեսված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները դրանք ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում, հանրային գործընկերը ներկայացնում է լիազոր մարմնին:
XXIII. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
179. ՊՄԳ ծրագրի փաստացի արդյունքների գնահատման պատասխանատվությունը կրում է ՊՄԳ ստորաբաժանումը: Այդ նպատակով հանրային գործընկերը ՊՄԳ ստորաբաժանմանը ցուցաբերում է տեխնիկական աջակցություն։
180. ՊՄԳ ծրագրի փաստացի արդյունքների գնահատումն իրականացնելու նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը կարող է ներգրավել անհրաժեշտ փորձագետների և մասնագետների:
181. ՊՄԳ պայմանագրի դադարումից հետո ՊՄԳ ստորաբաժանումն իրականացնում է ծրագրի՝ փաստացի արդյունքների վրա հիմնված գնահատում՝ հետևյալ պայմաններին համապատասխան.
1) գնահատումը պատրաստվում է ՊՄԳ պայմանագրի դադարումից հետո 180 օրվա ընթացքում.
2) գնահատվում են ծրագրի կոնկրետ տեսակի հետ կապված ՊՄԳ ձևաչափի արդյունքները.
3) հատկորոշվում են ՊՄԳ ծրագրի կամ գործարքի կառուցվածքի կոնկրետ տեսակի իրականացմանը կամ կառավարմանն առնչվող հնարավոր խնդիրները.
4) վերանայվում է ծրագրի ՓդԱ-ի գնահատումը:
XXIV. ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
182. ՊՄԳ ծրագրի ռիսկերը բաժանվում են հետևյալ երեք խմբերի.
1) մասնավոր գործընկերոջ կողմից ստանձնվող ռիսկեր.
2) հանրային գործընկերոջ կողմից ստանձնվող ռիսկեր.
3) համատեղ ստանձնվող ռիսկեր:
183. Ռիսկերի բաշխման հիմնական սկզբունքն է ռիսկերի ստանձնումը այն գործընկերոջ կողմից, որն ունի առավելագույն կարողություններ դրանք պատշաճ կառավարելու համար: Ռիսկերի կառավարման կարողությունների եղանակով դրանք ստանձնող կողմի որոշման բարդության կամ անհնարինության դեպքում կարող է կիրառվել գործընկերների կողմից ռիսկերի համատեղ ստանձնումը:
184. Ուղեցույցները պետք է ներառեն ՊՄԳ ծրագրի ռիսկերի արժեքի որոշման, ռիսկերի բաշխման և ռիսկերի կառավարման կարգի նկատմամբ կիրառելի մեթոդաբանությունը: ՊՄԳ ծրագրի ռիսկերի վերլուծությունը կատարվում է սույն ընթացակարգով սահմանվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընթացքում՝ հիմք ընդունելով այդ փուլերում հասանելի տեղեկատվությունը: ՊՄԳ ծրագրի ռիսկերի վերլուծության արդյունքներն ամփոփվում են ռիսկերի մատրիցում։
185. Մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի դեպքում ռիսկերի բաշխման վերաբերյալ սույն գլխի կարգավորումները կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի պահանջներին։
XXV. ՓԴԱ–Ի ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
186. ՊՄԳ ծրագրի ՓդԱ-ի գնահատման պատասխանատվությունը կրում է իրավասու մարմինը։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումն իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
187. ՓդԱ-ի գնահատման նպատակն է ապահովել, որ հանրային ենթակառուցվածքի կամ հանրային ծառայության` ՊՄԳ ձևաչափով մատուցումն ստեղծի հանրության համար ավելի մեծ արժեք, քան ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնումը։
188. ՓդԱ-ի նախնական գնահատումը ներառվում է ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման, երկրորդ գնահատումը` տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեջ։ ՓդԱ-ի գնահատումը վերանայվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգում ստացված լավագույն առաջարկի հիման վրա։ ՓդԱ-ի գնահատումը ենթակա է վերանայման նաև ՊՄԳ պայմանագրի յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման առաջարկը քննարկելու ընթացքում։
189. ՓդԱ-ի գնահատականը ներառում է հավանական ՊՄԳ ծրագրի քանակական և որակական բնութագրիչների վերլուծություն։
190. ՓդԱ որակական գնահատումն իրականացվում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում, իսկ բավարար տեղեկատվության անհասանելիության պայմաններում նաև լրացնում է տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլում իրականացվող ՓդԱ հաշվարկը։ Որակական գնահատման հաշվարկը հիմնվում է սույն ընթացակարգի 191-րդ կետով սահմանված հարցերի դրական պատասխանների կշռի հիման վրա՝ այն պայմանով, որ հարցերից առնվազն 5-ը ստանում են հիմնավոր և որոշակիության բարձր աստիճանով դրական պատասխաններ։
191. ՓդԱ-ի որակական գնահատումը պետք է պատասխանի ՊՄԳ ծրագրի վերաբերյալ հետևյալ հարցերին․
1) արդյո՞ք ծրագրի չափը բավարար է ՊՄԳ գործարքի գծով կատարվելիք ծախսերը ծածկելու համար.
2) արդյո՞ք հնարավոր է մի քանի ծրագրի միավորում մեկ երկարաժամկետ ծրագրում.
3) արդյո՞ք ծրագիրն առանձնացված է գոյություն ունեցող ծրագրերից կամ ցանցերից, թե՞ ինտեգրված է դրանցում.
4) արդյո՞ք ծրագրի կատարողական պահանջները և ծրագրի արդյունքների սպառումը ծրագրի իրականացման ժամանակահատվածում կայուն են.
5) արդյո՞ք ծրագրի կատարողականը չափելի է.
6) արդյո՞ք ծրագրի հիմքում եղած ոչ ընթացիկ ակտիվի ակնկալվող օգտակար ծառայության ժամկետն առնվազն 20 (քսան) տարի է.
7) արդյո՞ք ծրագրի հիմքում եղած ոչ ընթացիկ ակտիվի պահպանումը ներառում է էական պահանջներ.
8) արդյո՞ք ծրագրի հիմքում եղած ակտիվների վերանորոգման և վերակառուցման շրջափուլը կանխատեսելի է և կայուն.
9) արդյո՞ք առկա չեն այնպիսի գործոններ, որոնք սահմանափակում են ծրագրի շահագործման և պահպանման փոխանցումը մասնավոր հատվածին.
10) արդյո՞ք ծրագրի նախագծման, կառուցման կամ շահագործման մասով առկա է նորարարության հնարավորություն.
11) արդյո՞ք ծրագիրը պարունակում է մասնավոր գործընկերոջ համար լրացուցիչ եկամուտներ առաջացնելու հնարավորություն:
192. ՓդԱ-ի քանակական գնահատումը իրականացվում է բավարար տեղեկատվության հասանելիության դեպքում և հաշվարկում է ՀՀԾՀ–ի միջոցով գնահատված արժեքի և ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրականացման ներկա բերված արժեքների տարբերությունը:
193. ՀՀԾՀ-ի վերլուծության միջոցով համեմատվում են ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնումը և ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրականացման՝ ռիսկերով ճշգրտված ծախսերը:
194. ՓդԱ-ի գնահատումը կատարվում է` հաշվի առնելով ՊՄԳ ծրագրի ռիսկերի մատրիցում ներկայացված ռիսկերի գնահատումը, ռիսկերի արժեքի հաշվարկը և ռիսկերի բաշխման առաջարկված տարբերակը։
195. ՀՀԾՀ-ի վերլուծությունը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`
1) նախնական ՀՀԾՀ հաշվարկ։ Նախնական ՀՀԾՀ-ի հաշվարկով որոշվում է ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնման ամբողջական ծախսը (այսուհետ` ԵԾԳ): Սույն կետով նշված ծախսը հաշվարկվում է հետևյալ մեծությունների գումարով.
ա. ծրագրի ինժեներական գնահատականի կամ համադրելի ծրագրի՝ մասնավոր կապալառուից ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնման արդյունքում անցյալում ստացված արժեքների հիման վրա ԵԾԳ գնահատված ընդհանուր արժեք, որը ներառում է կապիտալ և կենսապարբերաշրջանի ընթացիկ ծախսերի ներկա բերված արժեքը։ Այն դեպքում, եթե ծրագիրը կարող է ապահովել եկամուտ, ապա ողջ ժամանակաշրջանի գնահատված եկամտի ներկա բերված արժեքը նվազեցվում է ծախսերից․
բ. հատկորոշված, տեխնիկատնտեսական ուսումնասիրության կամ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման համար կատարված, սակայն հաշվի չառնված բոլոր ծախսեր․
գ. ընդհանուր կարգով ենթակառուցվածքային ծրագրի գնման կազմակերպման և իրականացման ընթացքի ուղղակի վերահսկման և մշտադիտարկման հետ կապված բոլոր ուղղակի ծախսերի գնահատականներ․
դ. ֆինանսավորման ծախսեր, այդ թվում՝ ֆինանսավորման դիմելու հետ կապված վճարները, ֆինանսավորում տրամադրելու պարտավորության ստանձնման վճարները, ծրագրի շինարարության և շահագործման ընթացքում վճարվող տոկոսագումարները:
2) Ռիսկով ճշգրտված ՀՀԾՀ։ Ռիսկով ճշգրտված ՀՀԾՀ-ի հաշվարկման նպատակով սույն կետի 1-ին ենթակետով ստացված ԵԾԳ-ին գումարվում է ծրագրի ռիսկերի արժեքը։
196. ՀՀԾՀ-ի վերլուծության արդյունքներն ամփոփվում են ՓդԱ-ի վերլուծության եզրակացությունում։ ՓդԱ վերլուծության եզրակացությունը պետք է ներառի՝
1) ՊՄԳ ծրագրի կապիտալ ծախսերը.
2) ՊՄԳ ծրագրի շահագործման ծախսերը և ակնկալվող խնայողությունները, որը ծրագրի կենսապարբերաշրջանի ընթացքում շահագործման և պահպանման ծախսերի զուտ ներկա արժեքն է.
3) ՊՄԳ ծրագրի կողմերի միջև ռիսկերի բաշխումը և այդ ռիսկերի արժեքը.
4) վերլուծության արդյունքում ստացված ՓդԱ-ը.
5) ՓԴԱ գնահատման՝ հիմնական մուտքային փոփոխականների նկատմամբ զգայունության վերլուծություն:
XXVI. ՊՄԳ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
197. ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով՝ ՊՄԳ ստորաբաժանումը ստեղծում և վարում է ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազան, որը ներառում է ՊՄԳ ծրագրի կամ ՊՄԳ ծրագրի նախագծի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) ծրագրի նույնականացման համարը
2) ծրագրի անվանումը
3) իրավասու մարմինը
4) հանրային գործընկերը
5) ծրագրի իրականացման ոլորտը
6) ծրագրի իրականացման վայրը
7) ծրագրի կարգավիճակը
8) մասնավոր գործընկերոջ ընտրության հայտարարության ամսաթիվը
9) հաղթող հայտատուի որոշման ամսաթիվը
10) պայմանագրի առևտրային կայացման ամսաթիվը․
11) պայմանագրի ֆինանսական կայացման ամսաթիվը
12) կառուցապատման աշխատանքների ավարտի ամսաթիվը
13) շահագործման մեկնարկի ամսաթիվը
14) պայմանագրի գործողության ժամկետը (տարիներով)
15) ծրագրով նախատեսված կապիտալ ծախսերի գումարը (Հայաստանի Հանրապետության դրամով)
16) իրականացման փուլում գտնվող ծրագրով փաստացի կատարված կապիտալ ծախսերի և տրամադրված պետական աջակցության չափը.
17) ծրագրով հանրային գործընկերոջ ստանձնած ֆինանսական պարտավորությունները (այդ թվում՝ կատարված հատուցումները և հասանելիության վճարները).
18) պետական աջակցության տեսակները և դրանց չափերը.
19) ՊՄԳ պայմանագրի տեսակը
20) փաստաթղթերի փաթեթի հղումը․
21) և սույն ընթացակարգին չհակասող այլ անհրաժեշտ տեղեկություն:
198. ՊՄԳ ստորաբաժանումը պարտավոր է թարմացնել ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան առնվազն կիսամյակային պարբերականությամբ։
199. Սույն գլխով սահմանված կարգով հանրային գործընկերը ՊՄԳ ստորաբաժանմանն է ներկայացնում իր կողմից ստորագրված յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, դրա բոլոր հավելվածների, փոփոխությունների կամ լրացումների պատճենները՝ ՊՄԳ պայմանագրի կամ դրա համապատասխան փոփոխության կամ լրացման ստորագրման պահից հետո 20 (քսան ) օրվա ընթացքում:
200. Իրավասու մարմինը և հանրային գործընկերը ՊՄԳ ստորաբաժանմանն են ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի և ՊՄԳ ծրագրի մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն սույն ընթացակարգի 197-րդ կետի:
XXVII. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ
201. Սույն ընթացակարգի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը (ամուսինը, ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրը) հանդիսանում է՝
1) տվյալ իրավաբանական անձի բաժնեմասնակցությամբ տրամադրվող ձայների առնվազն 10 (տասը) տոկոսը տնօրինող մասնակից.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.
3) տվյալ իրավաբանական անձի խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի անդամ.
4) իրավաբանական անձի աշխատակից։
202. Աշխատանքային, կառավարող և մշտադիտարկող խմբերի անդամները պետք է ներկայացնեն հայտարարություն` տվյալ ՊՄԳ ծրագրի իրականացման մեջ շահագրգռվածություն ունեցող կազմակերպությանը փոխկապակցվածության բացակայության մասին։
XXVIII. ՊՄԳ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ
203. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի կողմից ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների նկատմամբ կիրառելի ուղեցույցները սահմանվում են համաձայն հետևյալ ժամանակացույցի.
ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ |
1. ՊՄԳ ծրագրի տնտեսական վերլուծության և սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման ուղեցույց |
01.09.2022 |
2. ՊՄԳ նախնական հիմնավորման ուղեցույց |
01.09.2022 |
3. ՊՄԳ ծրագրերի պատրաստման փուլի ուղեցույց, որը ներառում է հետևյալ բաժինները` |
01.09.2022 |
4. ՊՄԳ պայմանագրի կառավարման ուղեցույց, որը ներառում է հետևյալ բաժինները` |
31.12.2022 |
5. ՊՄԳ շրջանակներում շուկայի հետ նախնական հաղորդակցման ուղեցույց |
31.12.2022 |
6. ՊՄԳ շրջանակներում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի ուղեցույց |
31.12.2022 |
7. ՊՄԳ ծրագրի՝ գնահատման ուղեցույց փաստացի արդյունքների |
31.12.2022 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2022 թվական: