ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Բացառիկ դեպքերում՝ կապված կատարվող աշխատանքների առանձնահատկությունների, դրանց արդյունավետության և անընդհատության ապահովման հետ, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ առաջարկությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով և հիմնավորված միջնորդությամբ կարող է ներկայացվել առանց սույն կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված պահանջների պահպանման։».
2) 5-րդ կետի «ա» ենթակետը «ծավալը» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ստուգողական միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը և օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը» բառերով.
3) 6-րդ կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական: