ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՍԱՐՉԱՊԵՏ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 47-Ն
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներով`
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սարչապետ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 1-6 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -6 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՎԴԱԼՅԱՆ ԲԱՐՍԵՂ | ||
ԳԻՆՈՅԱՆ ՄԿՐՏԻՉ | ||
ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ | ||
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌԱՖԻԿ | ||
ՄԽՈՅԱՆ ԶԱՎԵՆ | ||
ՓՆՋՈՅԱՆ ՎԵՐՉԱԼՈՒՅՍ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Բ. ԲԱՐՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: