ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՍԱՐՉԱՊԵՏ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒԼԻՍԻ 2022 թվականի N 41-Ն
ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներով`
Սարչապետ համայնքի ավագանին որոշում է.
1. Սարչապետ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 1-6 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ-6
ԱՎԴԱԼՅԱՆ ԲԱՐՍԵՂ
ԳԻՆՈՅԱՆ ՄԿՐՏԻՉ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԳԱՐ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՌԱՖԻԿ
ՄԽՈՅԱՆ ԶԱՎԵՆ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Բ. ԲԱՐՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2022 թվական: