ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
13 հոկտեմբերի 2022 թ. |
Հ. 3618-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Ղ.ԱԼԻՇԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.95 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2596-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Տիգրան Սեյրանի Առաքելյանի դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 05.10.2022թ. հ.Դ-83113-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Տիգրան Սեյրանի Առաքելյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի Ղ.Ալիշանի անվան հ.95 միջնակարգ դպրոց» և «Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ.2596-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ սյունակում` «Առաքելյան Տիգրան Սեյրանի» բառերը փոխարինել «Բադալյան Քնարիկ Յուրիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում «Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար» բառերը՝ ««Երևանի հ.175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, օպերատոր» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
|
Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ |