ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 618-Ա
«ՆԱԻՐԻ» ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամի կողմից իրականացվող` 34,850,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն հեծանվասպորտի զարգացմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
31.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 618-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակներն են աջակցել 9-ից 20 տարեկան երիտասարդներին, ովքեր ցանկանում են դառնալ «Նաիրի» հեծանվային ակումբի սան և զբաղվել հեծանվասպորտով, վերջիններիս տրամադրել անհրաժեշտ գույք, տարածք, հմտություններ և գիտելիքներ, նախապատրաստել ազգային և միջազգային մրցաշարերի համար, ներառյալ Օլիմպիական խաղերի, տարածել առողջ և ակտիվ ապրելակերպ, աջակցել իրականացմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Նաիրի» հեծանվային ակումբ ոչ առևտրային կազմակերպություն (843 Քամբեռլենդ ռոուդ, Գլենդեյլ, Կալիֆորնիա 91202, ԱՄՆ): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Նաիրի» հեծանվային ակումբ հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Վայող ձորի մարզ, Ձախափնյակ 10/2, Ջերմուկ, ՀՎՀՀ՝ 08917185): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
- Կոտայքի մարզ, ք. Աբովյան, - Գեղարքունիքի մարզ, ք. Սևան - ՀՀ, ք. Երևան Ծրագիրն իրականացվում է սպորտի բնագավառում։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
34,850,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Նաիրի» հեծանվային ակումբի սաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2023 թվականի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալնեըը |
Փուլ 1 || 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը 1. «Նաիրի» հեծանվային ակումբի մարզումների համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացում - 2,250,000 դրամ, 2. հեծանիվների, հեծանվային համազգեստների, սաղավարտների, մարզակոշիկների, մարզասարքերի, սկուտերների և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 8,500,000 դրամ, 3. մարզասարքերի և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 3,500,000 ՀՀ դրամ, 4. հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 1,125,000 դրամ։
Փուլ 2 || 2023 թվականի hունվարի 1-ից - 2023 թվականի դեկտեմբերի 31-ը
1. հեծանիվների, հեծանվային համազգեստների, սաղավարտների, մարզակոշիկների, մարզասարքերի, սկուտերների և այլ պարագաների ձեռք բերում կամ ներմուծում - 8,500,000 դրամ, 2. մարզասարքերի նոր մասերի և այլ պարագաների նոր մասերի ձեռք բերում կամ ներմուծում - 4,600,000 դրամ, 3. բեռնափոխադրող մեքենայի և սկուտերների ձեռք բերում կամ ներմուծում - 3,000,000 դրամ, 4. հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 3,375,000 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հուլիս 2022 - Դեկտեմբեր 2023 1. «Նաիրի» հեծանվային ակումբի մարզումների համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքներ - 2,250,000 դրամ, 2. հեծանիվների ձեռք բերում կամ ներմուծում - 11,000,000 դրամ, 3. հեծանվային մարզազգեստների, սաղավարտների և մարզակոշիկների ձեռք բերում կամ ներմուծում - 6,000,000 դրամ, 4. մարզասարքերի ձեռք բերում կամ ներմուծում - 8,100,000 դրամ, 5. Բեռնափոխադրող մեքենայի կամ սկուտերների ձեռք բերում և ներմուծում - 3,000,000 դրամ, 6. Հեծանվի անիվների ձեռք բերում կամ ներմուծում - 4,500,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, պետական տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66 որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
31.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |