Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 836-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 523-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հուլիսի 28-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 523-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «125,374,500» թիվը փոխարինել «146,794,500» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 836-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 523-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնապահպանական պայմաների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի Բնության Հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

146 794 500 դրամ, որից՝ 5 674 500 դրամը նախորդ տարվա մնացորդ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 3.03.2021 թվականին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 25.04.2023 թ. - 31.12.2023 թ. – 146 794 500 դրամ,
այդ թվում`

1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար (1-4 եռամսյակ) - 119 042,5 հազար դրամ,

2. Ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) –
4 485,0 հազար դրամ,

3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) –
4 300,0 հազար դրամ,

4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 443,0 հազար դրամ,

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ)–
17 952,0 հազար դրամ,

6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) –
238,0 հազար դրամ,

7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 134,0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ (1-4 եռամսյակ) –
200,0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 485,0 հազար դրամ, այդ թվում`

1) էլեկտրամատակարարում – 400,0 հազար դրամ,

2) գազամատակարարում – 300,0 հազար դրամ,

3) ջրամատակարարում – 30,0 հազար դրամ,

4) կապի ծառայություններ – 1690,0 հազար դրամ,

5) ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ,

6) համակարգչային ծառայություններ-200,0 հազար դրամ,

7) ներկայացուցչական ծախսեր – 150,0 հազար դրամ,

8) ընդհանուր բնույթի այլ ծառայություններ – 1015,0 հազար դրամ:

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 300,0 հազար դրամ, այդ թվում`

1) ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն – 4000,0 հազար դրամ.

2) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 100,0 հազար դրամ.

3) տեսաձայնային և օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 200,0 հազար դրամ:

3. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 443,0 հազար դրամ, այդ թվում`

1) գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ.

2) արտադրական հատուկ հագուստ – 175,0 հազար դրամ:

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 952,0 հազար դրամ, այդ թվում`

1) բենզին «Ռեգուլյար» - 14 850,0 հազար դրամ.

2) սեղմված բնական գազ - 992,0 հազար դրամ.

3) շարժիչի յուղ – 140,0 հազար դրամ.

4) հակասառիչ հեղուկ – 30,0 հազար դրամ.

5) անիվներ – 1 540,0 հազար դրամ.

6) կուտակիչ մարտկոց – 400,0 հազար դրամ:

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 238,0 հազար դրամ, այդ թվում`

1) կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ:

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 134,0 հազար դրամ, այդ թվում`

1) շինարարական նյութեր – 134,0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և վարչարարական ծախսեր – 4 026,0 հազար դրամ՝

1. Էներգետիկ ծառայություններ – 700,0 հազար դրամ,

2. Կոմունալ ծառայություններ – 30,0 հազար դրամ,

3. Կապի ծառայություններ - 1 690,0 հազար դրամ,

4. Ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ,

5. Համակարգչային ծառայություններ – 200,0 հազար դրամ,

6. Գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ,

7. Կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ – 200,0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղե- կատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

24.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան