ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 124-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ` ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի մայիսի 20-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)։
Մրցույթին մասնակցելու նպատակով հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (20.06.2022 թ-ից մինչև 11.07.2022 թ-ը ներառյալ)՝ 2022 թվականի հուլիսի 11-ին հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն)։
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտ չի ներկայացվել։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն հայտին կից ներկայացվել է.
1. փաստաթուղթ՝ լսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2022 թվականի հուլիսի 20-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունը մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել է դրանց բովանդակությունը։
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Ընկերության նպատակն է պատրաստել լսողական ծրագիր, որտեղ կներառվեն բազմազան հաղորդումներ՝ հաշվի առնելով ունկնդիրների երաժշտական նախասիրությունները և ժանրային հետաքրքրությունները։
Ընկերությունը նախատեսում է ստեղծել մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ։ Եթերում կլինեն հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները ներկայացնող հաղորդումներ, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, լրատվական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ, գովազդ, ժամանցային, մանկական, մարզական, հաղորդումներ։
Ընկերությունը պատրաստվում է արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնք կներկայացնեն ազգային և համամարդկային մշակութային ժառանգությունը, երկրի արդի մշակութային կյանքը՝ նպատակ ունենալով ազգային ու համամարդկային հոգևոր բարոյական արժեքների տարածումը։ Կարևոր տեղ կհատկացվի նաև տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Հետագայում նախատեսվում է միջազգային գործընկերների հետ համագործակցելով՝ ծրագրում ներառել նաև որոշակի ծավալով օտարերկրյա հաղորդումներ, որոնք ուղղված կլինեն համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը։
Լրատվական հաղորդումները ներկայացվելու են բազմակողմանիորեն՝ հիմնվելով անկողմնակալ և հավաստի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև տվյալ մարզի համար կարևոր խնդիրների և թեմաների օպերատիվ լուսաբանման սկզբունքի վրա։
Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր սեփական հաղորդումները տրամադրել նաև այլ մարզային հեռարձակողներին, ինչպես նաև վերջիններիս կողմից պատրաստված հաղորդումները ներառել իր եթերում։
Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին, որոնք գերակշռելու են եթերում։
Բազմակարծության ապահովումն Ընկերության հիմնական ուղենիշն է լինելու իր ողջ գործունեության ընթացքում և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու հնարավորինս լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են օգտագործվելիք տեխնիկական միջոցների տվյալները՝ բնութագրերով, տրվել են ավտոմատացված եթերային համակարգի, ձայնագրման ստուդիայի, ձայնագրման խցի, արտագնա ձայնագրման և ուղիղ հեռարձակման համակարգերի, տեսաձայնագրման, թվային հեռարձակման և այլ տեխնիկական միջոցների նկարագրությունները։ Հեռարձակումն իրականացվելու է արդիական ավտոմատացված համակարգերով (եթերի որոշ մասը)։ Հեռարձակման ավտոմատացման համար նախատեսված է օգտագործել «Radio Boss» հավելվածը, որը բազմաթիվ տարիների ընթացքում օգտագործվել և մինչ օրս էլ օգտագործվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում՝ մի շարք լսողական մեդիածառայություն մատուցողների կողմից։
Ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է բանկային հաշվի մնացորդների վերաբերյալ տեղեկանք և գովազդային պայմանագրեր։ Նշվել է, որ ֆինանսական միջոցները գոյանալու են օրենքով թույլատրելի աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև Ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։ Ընկերությունը մարզային սփռման լսողական ծրագրի հեռարձակման լիցենզիա ստանալու դեպքում նախատեսում է ավելի շատ գովազդ ներառել եթերում՝ որպես ֆինանսական ապահովվածության երաշխիք։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Ընկերությունն արդեն գործող հեռարձակող է՝ մեկ մարզում լրացուցիչ հեռարձակում կազմակերպելու համար բավարար կլինի Ընկերության ողջ աշխատակազմում ներառել մեկական լրագրող, եթերի ապահովման մասնագետ և տեխնիկական մասնագետ, որոնք զբաղվելու են միայն տվյալ մարզի տարածքում հաղորդումների, այդ թվում՝ տեղական լուրերի արտադրությամբ և տեխնիկայի պատշաճ աշխատանքի ապահովմամբ։ Ընկերության ամբողջական մեդիա արտադրանքի ստեղծման մեջ ներգրավված է լինելու Ընկերության ողջ աշխատակազմը, որտեղ ընդգրկված են ինչպես ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, այնպես էլ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ։ Նախատեսվում է ընդհանուր աշխատակազմում ընդգրկել ևս երկու տեխնիկական մասնագետ։
Հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունը և եզրահանգումը.
Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերության հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը լսողական ծրագրերի հեռարձակման ոլորտում համեմատաբար նոր ընկերություն է, որը 2021 թվականից Երևան քաղաքի տարածքում իրականացնում է «Մեկ Էֆ Էմ» լսողական ծրագրի հեռարձակում։
Հանձնաժողովը կարևոր է համարում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության որդեգրած խմբագրական քաղաքականությունը՝ ծրագրում սեփական արտադրության, հայերեն լեզվով հաղորդումների, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության, բազմակարծության ապահովման, ինչպես նաև հանրօգուտ բովանդակության՝ կրթական, մանկական, մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ ներառելու հանձնառությունը։
Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից 2022 թվականի ընթացքում իրականացված «Մեկ Էֆ Էմ» ծրագրի դիտարկման արդյունքում պարզվել է, որ ծրագրի խմբագրական քաղաքականությունը միայն որոշ չափով է համապատասխանում մրցութային հայտով ներկայացված տեսլականին։
Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է Երևան քաղաքում տեղակայված կենտրոնական գրասենյակում շահագործման մեջ գտնվող տեխնիկական և համակարգչային միջոցների ցանկը: Ընկերությունը նախատեսում է մարզում եթերային հեռարձակումը հիմնականում իրականացնել Երևանի կենտրոնական գրասենյակից՝ հեռավար կարգով՝ «Radio Boss» եթերային ծրագրով, որը լավագույններից է համարվում։
Ներկայացվել է մարզում նախատեսվող և պլանավորված հաղորդակների տեղաբաշխումն ըստ քանակների և հզորությունների՝ օգտագործվելու են 100-300 ՎՏ հզորության AXON մակնիշի տրանզիստորային հաղորդակներ, որոնք համարվում են իրենց սերնդի մեջ լավագույնները:
Հաղորդակների ներկայացված տեղաբաշխումն ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում տվյալ մարզում: Ներկայացված է, թե ինչպես է իրականացվելու ձայնային ազդանշանի սփռումը, օգտագործելով DEVA DB6400 թվային համակարգերը, DEVA 9009-TX ձայնային համակարգերը, IP համակարգերի կոդավորիչները և DEVA 9009-RX դեկոդավորիչները, որոնք ժամանակակից ձայնային համակարգերում համարվում են երկրորդ սերնդի տեխնիկական սարքավորումներ:
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է բանկային հաշվի մնացորդների վերաբերյալ տեղեկանք և գովազդային պայմանագրեր, որոնք բավարար են նախատեսված միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։
Աշխատակազմի վերաբերյալ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է բավարար չափով տեղեկություններ։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է Հանձնաժողովի անդամներին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հանձնաժողովը հաշվի է առնում՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:
Օրենքի 60-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սլոթի վերաբերյալ Օրենքով նախատեսված կարգավորումները։
Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, Կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։
Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերության հայտը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ |
Մասնակցի անվանումը |
Գնահատման միավորը |
Վարկանիշային միավորը | |||||
Գնահատման թերթիկի համարը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |||
1 |
«ԷՖ-ԷՄ» ՍՊԸ |
14 |
14 |
14 |
14 |
15 |
15 |
86 |
Անցողիկ շեմը |
40 |
Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։
Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։
Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է։
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:
Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը հաղթահարել է անցողիկ շեմը։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:
2․ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ՀՀ Վայոց ձորի մարզում տրամադրել հետևյալ հաճախականությունները՝ ք. Եղեգնաձոր՝ 94.7 ՄՀց, ք. Վայք՝ 99.7 ՄՀց և ք. Ջերմուկ՝ 97.1 ՄՀց։
3. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Վ. Օհանյան |
2022 թ. սեպտեմբերի 13 ք. Երևան |
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 124-Ա որոշման |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի գնահատման
Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշների և մրցույթի մասնակցի՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրել եմ հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրերում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։
Բազմակարծության ապահովման վերաբերյալ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, ի թիվս այլնի նշել է, որ բազմակարծության ապահովումը ընկերության հիմնական ուղենիշն է լինելու իր ամբողջ գործունեության ընթացքում և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու ամենահնարավոր լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները:
Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին և հնարավորություններին, ապա «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը մանրամասն ներկայացրել է օգտագործվելիք տեխնիկական միջոցների տվյալները՝ պատկերներով, բնութագրերով, տրված են ավտոմատացված եթերային համակարգի, ձայնագրման ստուդիայի, ձայնագրման խցի, արտագնա ձայնագրման և ուղիղ հեռարձակման համակարգերի, տեսաձայնագրման, թվային հեռարձակման և այլ միջոցների նկարագրությունները:
Ներկայացվել են նաև ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, ինչպես նաև աշխատակազմի վերաբերյալ տեղեկություններ, մանրամասն անդրադարձ է կատարվել նաև ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությանը:
Հարկ եմ համարում նշել, նաև, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի միակ մասնակիցն է:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Վ. ՕհանՅԱՆ |
06.09.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2022 թվականի մայիսի 20-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի հայտի գնահատման
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթին մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել միայն «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, որի կողմից ներկայացված հայտը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված կարգում ամրագրված պահանջներին:
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրել եմ հետևյալը.
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրերում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։
Բազմակարծության ապահովման վերաբերյալ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, ի թիվս այլնի նշել է, որ բազմակարծության ապահովումը ընկերության հիմնական ուղենիշն է։
Տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը մանրամասն ներկայացրել է օգտագործվելիք տեխնիկական միջոցների տվյալները։
Ընկերության ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են հիմնավոր փաստաթղթեր:
Հարկ է նշել նաև, որ ընկերության հայտում մանրամասն անդրադարձ է կատարվել ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին։
Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում եմ, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ներկայացրած ծրագիրը հիմնավոր է։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ռ. Շառոյան |
08.09.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի մասնակցի հայտի գնահատման
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվել է մեկ հայտ՝ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը։
Հայտը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված կարգում ամրագրված չափորոշիչներին:
Ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ստորև ներկայացնում եմ իմ կարծիք-հիմնավորումը։
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության նպատակն է պատրաստել լսողական ծրագիր, որտեղ կներառվեն բազմազան հաղորդումներ՝ հաշվի առնելով ունկնդիրների երաժշտական նախասիրությունները և ժանրային հետաքրքրությունները։
Ընկերությունը նախատեսում է ստեղծել մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ։ Եթերում կլինեն հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները ներկայացնող հաղորդումներ, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, լրատվական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ, գովազդ, ժամանցային, մանկական, մարզական հաղորդումներ։
Նախապատվությունը տրվելու է սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին, որոնք գերակշռելու են եթերում։ Կարևոր տեղ է հատկացվելու նաև մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։
Հեռարձակումն իրականացվելու է արդիական ավտոմատացված համակարգերով (եթերի որոշ մասը)։ Հեռարձակման ավտոմատացման համար նախատեսված է օգտագործել «Radio Boss» հավելվածը, որը բազմաթիվ տարիների ընթացքում օգտագործվել և մինչ օրս էլ օգտագործվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում՝ մի շարք լսողական մեդիածառայություն մատուցողների կողմից։
Ընկերության ֆինանսական միջոցները գոյանալու են օրենքով թույլատրելի աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։
Հիմք ընդունելով այն փաստը, որ ընկերությունն արդեն գործող հեռարձակող է՝ մեկ մարզում լրացուցիչ հեռարձակում կազմակերպելու համար բավարար կլինի ընկերության ողջ աշխատակազմում ներառել մեկական լրագրող, եթերի ապահովման մասնագետ և տեխնիկական մասնագետ, որոնք զբաղվելու են միայն տվյալ մարզի տարածքում հաղորդումների, այդ թվում՝ տեղական լուրերի արտադրությամբ և տեխնիկայի պատշաճ աշխատանքի ապահովմամբ։ Իսկ ընկերության ամբողջական մեդիա արտադրանքի ստեղծման մեջ ներգրավված է լինելու ընկերության ողջ աշխատակազմը, որտեղ ընդգրկված են ինչպես ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ։ Նախատեսվում է ընդհանուր աշխատակազմում ընդգրկել ևս երկու տեխնիկական մասնագետ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Գ. Մամիկոնյան |
09.09.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի հայտի գնահատման
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունն իր ներկայացված ծրագրում նախապատվություն է տալու սեփական արտադրության հաղորդումներին, հայերենի գերակայությանը, մշակութային, կրթական, գիտական հաղորդումներին։ Անդրադարձ կա նաև բազմակարծությանը, հավաստի լրատվության ապահովմանը։ Կարևոր է նաև այն, որ ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել և կազմել սեփական պատկերացումները ՀՀ Վայոց ձորի մարզում իր աշխատանքների մասին։ Ընկերության ներկայացրած տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս անխափան հեռարձակում իրականացնել ՀՀ Վայոց ձորի մարզում։ Ներկայացված սարքերը ժամանակակից են և դասվում են լավագույնների շարքին։ Ֆինանսական միջոցները գոյանալու են վճարովի եթերներից, գովազդից, հիմնադրի ներդրումներից։ Ընկերությունն ունի պայմանագրեր, որոնք ապահովելու են անխափան աշխատանք։ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը կստանա բարձր գնահատական։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ա. Մանուկյան |
09.09.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2022 թվականի մայիսի 20-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի հայտի գնահատման
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու նպատակով հայտ է ներկայացրել միայն «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը և մրցույթին ներկայացված ընկերության ծրագրի իրագործման դեպքում կարող է տեղեկատվության, որակյալ բովանդակության, երաժշտության հարթակ լինել ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծրագիրը հիմնականում համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը:
Ընկերությունը պարտավորվում է ներկայացնել հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները: Ըստ ծրագրի կարևոր տեղ կհատկացվի տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունն ընկերությունը կփորձի ապահովել ստեղծվող յուրաքանչյուր հաղորդման միջոցով:
Գնահատելի է տեսնել, որ բազմակարծության ապահովումը, ըստ ծրագրի, ընկերության հիմնական ուղենիշն է լինելու, և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու ամենահնարավոր լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։ Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։
Փաստաթղթերում ներկայացված հաղորդակների տեղաբաշխումն ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում ՀՀ Վայոց ձորի մարզում: Համաձայն ներկայացման՝ պլանավորվում է մարզային հեռարձակումն իրականացնել RadioBoss եթերային ծրագրով, որը համարվում է լավագույններից մեկը աշխարհում: ՀՀ Վայոց ձորի մարզում ձայնային ազդանշանի սփռումն ապահովվելու է DEVA DB6400 թվային համակարգերի և DEVA 9009-RX դեկոդավորիչների միջոցով, որոնք վերջին սերնդի սարքավորումներ են: Հայտում ներկայացված տեխնիկական միջոցների ցանկը թույլ կտա ապահովել առանց խափանումների հեռարձակում:
Ընկերության ֆինանսական միջոցները, ըստ ծրագրի, գոյանալու են օրենքով թույլատրելի տարբեր աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներ, գովազդ, վճարովի եթերաժամանակ, հաղորդումների վաճառք և այլն: Հայտին կցված են մի քանի պայմանագրեր գովազդատու ընկերությունների հետ: Դա նշանակում է, որ ֆինանսական մուտքերի աղբյուրները դիվերսիֆիկացված են:
ՀՌՀ աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացությունը և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ ծրագրի վերլուծությունը հիմք է տալիս ինձ գնահատել այն միջինից բարձր գնահատականով:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Դ. Ամալյան |
12.09.2022 թ. |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակից «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի թվանշման
«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ծրագրերը համապատասխանում են այն խնդիրներին, որոնք անհրաժեշտ են տվյալ մարզում քաղաքական, հասարակական և մշակութային իրազեկումների համար։ Այն համահունչ է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված պահանջներին ու չափորոշիչներին։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընկերությունն ունի ծրագրային, մարդկային (կադրային) և տեխնիկական բավարար միջոցներ՝ այդ ոլորտում պատշաճ հեռարձակում ապահովելու համար։ Նշված են նաև գործունեություն ծավալելու կոնկրետ Ֆինանսական աղբյուրները։ 2022 թվականի հուլիսի 20-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հավաստում են ընկերության մտադրությունների ու դրանք իրագործելու լրջության մասին։ Կարևոր է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության որդեգրած խմբագրական քաղաքականությունը՝ ծրագրում սեփական արտադրության, հայերենով հաղորդումների, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության, բազմակարծության ապահովման, ինչպես նաև հանրօգուտ բովանդակության՝ կրթական, մանկական, մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ ներառելու հանձնառությունը։
Ելնելով այս ամենից՝ ես հիշյալ մարզում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ծրագիրը գնահատում եմ բավարար և կարծում եմ, որ նրան կարելի է գործունեություն ծավալելու հնարավորություն տալ։
ՀՌՀ անդամ |
Հ. Մ. Հակոբյան (Հակոբ Մովսես) |
13.09.2022 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|