ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1215-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 262-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 16-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 262-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանին» բառերը փոխարինել «նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «պետ» բառը փոխարինել «պետին» բառով, իսկ «Դավիթ Վիրաբյանին» բառերը հանել.
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |