ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 դեկտեմբերի 2021 թվականի |
N 494-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել՝
1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություններ ունեցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 23.03.22 N 121-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝
1) 2008 թվականի դեկտեմբերի 3-ի «Համարներ կամ կոդեր զբաղեցնող կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին» N 660-Ն որոշումը.
2) 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» N 712-Ն որոշումը.
3) 2009 թվականի հունիսի 10-ի «Ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 275-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝
ք. Երևան 29 դեկտեմբերի 2021 թ. |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող կարգավորվող անձինք հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացնում առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
2. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry), էլեկտրոնային փոստի կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
3. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում հաշվետվությունների ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում հաշվետվությունների և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, փաստաթղթերի շարժի համակարգով (Mulberry) և էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում՝ հաշվետվությունների և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը, իսկ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց դիմումների և հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման դեպքում՝ այդ համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացրած անձին հաշվետվությունների ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:
4. Հաշվետվությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում՝ հաշվետվություններ ներկայացնող անձինք ներբեռնում են այդ հաշվետվությունների ձևերը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (www.psrc.am), լրացնում, ստորագրում դրանք, և ուղեկցող գրության սկանավորված տարբերակների հետ միասին ուղարկում Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) նշված համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեով:
5. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հաշվետվությունները ներկայացվում են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով, հաշվետվություններում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տեղեկատվություն ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:
(6-րդ կետը խմբ. 23.03.22 N 121-Ն)
7. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում ընկերությունը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություններ կամ հաշվետվություններին առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
8. Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված:
(հավելվածը խմբ. 23.03.22 N 121-Ն)
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման |
Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձև
__________________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիություն ծառայություն մատուցող անձի անվանումը)
______ թվականի ______ կիսամյակ
N |
Անվանումներ |
Բաժանորդների քանակը |
Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ) |
Բաժանորդների քանակն ըստ ինտերնետ արագության հոսքի | ||||||
ֆի-զիկա-կան անձինք |
իրավա-բանա-կան ան-ձինք |
ֆիզի-կական անձինք |
իրավա-բանա-կան անձինք |
256 կբիթ/վ-2Մբիթ/վ |
2Մբիթ/վ-10Մբիթ/վ |
10Մբիթ/վ-30Մբիթ/վ |
30Մբիթ/վ-100Մբիթ/վ |
100Մբիթ/վ-ից ավելի | ||
1. |
Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ՝ ըստ գործող տեխնոլոգիաների, ընդամենը |
|
|
|
|
| ||||
1) |
Ամրակցված ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝ |
|||||||||
ա. |
xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործում) |
|||||||||
բ. |
Օպտիկամանրաթելային ցանցով (FTTx) |
|||||||||
գ. |
Ethernet լարային ցանցով (ETTH) |
|||||||||
դ. |
BPL տեխնոլոգիայով (էլեկտրական հոսանքի լարերի օգտագործմամբ) |
|||||||||
ե. |
Ամրակցված հեռախոսացանցով (dial-up)` պայմանագրային եղանակով |
|||||||||
զ. |
Wi-MAX (IEEE802.16) ամրակցված անլար ցանցով |
|||||||||
է. |
Wi-Fi (IEEE802.11) ամրակցված անլար ցանցով |
|||||||||
ը. |
450 ՄՀց տիրույթում ամրակցված անլար ցանցով |
|||||||||
թ. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
2) |
Ամրակցված լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ |
|||||||||
3) |
Շարժական ինտերնետ կապի օգտագործմամբ, ընդամենը, այդ թվում՝ |
|||||||||
ա. |
USB մոդեմներով, երթուղիչ սարքերով և պլանշետներով |
|||||||||
բ. |
Հեռախոսասարքերով (3G) |
|||||||||
գ. |
Հեռախոսասարքերով (4G և 4G+) |
|||||||||
դ. |
Wi-MAX (IEEE 802.16) շարժական անլար ցանցով |
|||||||||
ե. |
Wi-Fi (IEEE802.11) շարժական անլար ցանցով |
|||||||||
զ. |
Այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները) |
|||||||||
4) |
Շարժական լայնաշերտ ինտերնետի օգտագործված ծավալը (երկրի ներսում ներբեռնված և վերբեռնված ծավալների), ԳԲ |
|||||||||
2. |
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ փոխկապակցման եղանակի (օպտիկա-մանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապակ-ցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ) |
փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մուտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (տարանցիկ) իրացված «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ միացման եղանակի (օպտիկա-մանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների |
փոխ-կապակ-ցման կետերի քանակը |
կապուղու թողունակու-թյունը (Մբիթ/վ) |
1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ, առանց ԱԱՀ) |
փոխանակված տեղեկատվության ծավալը (ԳԲ) | |||||
մուտքային |
ելքային | |||||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
4. |
Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների |
փոխկապակցման կետերի քանակը |
կապուղու թողունակությունը (Մբիթ/վ) | |||||||
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով |
(կետ-կետ) միացումով |
տրաֆիկի փոխանակման կենտրոնի միջոցով | |||||||
1) |
||||||||||
2) |
||||||||||
3) |
Տեղական ինտերնետ կապի միջոցով փոխանակված տեղեկատվության ծավալը, ԳԲ |
մուտքային |
ելքային |
մուտքային |
ելքային | |||||
5. |
Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքն ըստ մարզերի և բնակավայրերի |
Ամրակցված կապի միջոցով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների գործող տեխնոլոգիան |
Բաժանորդների քանակը | |||||||
Մարզ |
Բնակավայր | |||||||||
1) |
||||||||||
2) |
1. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության ցուցանիշը ներառում է այն բաժանորդներին, որոնք ձեռք են բերում ինտերնետ հասանելիության ծառայությունը որպես առանձին՝ «Սթենդ-էլոն» (Stand-alone) ծառայություն:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության ցուցանիշը ներառում է 256 կբիթ/վրկ և ավելի արագությամբ տվյալների հաղորդման հնարավորություն ունեցող բաժանորդներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ օգտվել են ինտերնետ հասանելիության ծառայությունից:
________________________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
________________________________________ /անուն, ազգանուն/ |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման |
Հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձև
______________________________________________________________________________________
(հանրային շարժական բջջային կապի ծառայություն մատուցող անձի անվանումը)
________թվականի_______կիսամյակ
Աղյուսակ N 1
Ծառայության անվանումը |
Գրավոր պայմանա-գրերի հիման վրա գործող բաժանորդ-ների քանակը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջում (հազ.) |
Տրաֆիկ (հազ. րոպե) |
Ծառա-յության մատուց-ման դիմաց գոյացած հասույթ` ներառյալ փոխ-կապակ-ցման վճարները (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ) |
Ծածկույթը տվյալ աշխար-հագրական տարածքում (%) |
Ազդանշանի նվազագույն հզորությունը տվյալ աշխար-հագրական տարածքում (dBm) | |||||||||
ներցան-ցային |
դեպի այլ բջջային ցանցեր |
դեպի ամրակցված ցանցեր |
դեպի արտերկրի ցանցեր | |||||||||||
ելքային |
մուտ-քային |
ել-քային |
մուտ-քային |
ել-քային |
մուտ-քային |
Երևան |
մարզեր |
Երևան |
մարզեր | |||||
1. |
Շարժական բջջային կապի ձայնային ծառայություն, ըստ մատուցման եղանակի (ընդամենը), այդ թվում` |
|||||||||||||
1) |
կանխա-վճարային |
X |
X |
X |
X | |||||||||
2) |
հետվճարային |
X |
X |
X |
X |
__________________________________________________________________________________________
(հանրային շարժական բջջային կապի ծառայություն մատուցող անձի անվանումը)
________թվականի_______կիսամյակ
Աղյուսակ N 2
Ծառայության անվանումը |
Հաղորդագրությունների քանակը |
Ծառայության մատուցման դիմաց գոյացած հասույթ | |||||
ներցանցային |
դեպի այլ բջջային ցանցեր |
դեպի արտերկրի ցանցեր | |||||
ելքային |
մուտքային |
ելքային |
մուտքային | ||||
1. |
Շարժական բջջային կապի կարճ հաղորդագրության ծառայություն (SMS) |
_________________________________________________________________________________________
(հանրային շարժական բջջային կապի ծառայություն մատուցող անձի անվանումը)
________թվականի_______կիսամյակ
Աղյուսակ N 3
Ծառայության անվանումը |
Ծառայությունից օգտվողների քանակը հաշվետու ժամանակաշրջանում |
Տրաֆիկ |
Հաղորդագրությունների քանակ (արտերկրի ցանցերի բաժանորդները տվյալ ցանցում, հատ) |
Տրաֆիկ |
Հաղորդագրությունների քանակ (տվյալ ցանցի բաժանորդները արտերկրի ցանցերում, հատ) |
Ծառայության մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ. դրամ, ներառյալ ԱԱՀ) | |||||||
Արտերկրի ցանցերի բաժա-նորդները տվյալ ցանցում |
Տվյալ ցանցի բաժա-նորդները արտերկրի ցանցերում |
ելքային |
մուտ-քային |
ելքային |
մուտքային |
ելքային |
մուտքային |
ելքային |
մուտքային |
արտերկրի ցանցերի բաժանորդ-ներից` տվյալ ցանցում |
տվյալ ցանցի բաժա-նորդներից` արտերկրի ցանցերում | ||
1. |
Միջազգային ռոումինգ ծառայություն (ընդամենը), այդ թվում` |
||||||||||||
1) |
ձայնային ծառայություն |
X |
X |
X |
X |
||||||||
2) |
կարճ հաղորդագրության ծառայություն (SMS) |
X |
X |
X |
X |
__________________________________________________________________________________________
(հանրային շարժական բջջային կապի ծառայություն մատուցող անձի անվանումը)
________թվականի_______կիսամյակ
Աղյուսակ N 4
Հանրային շարժական բջջային կապի օպերատորների կողմից մատուցվող համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ վիճակագրական տվյալներն ըստ օպերատորների |
«Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն |
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն |
«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերություն |
Ընդամենը | |
1. |
Տվյալ օպերատորին համարի տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար դիմած այլ օպերատորների բաժանորդների քանակը. |
||||
2. |
Այլ օպերատորների հանրային շարժական կապի ցանցերից տվյալ օպերատորի հանրային շարժական կապի ցանց տեղափոխված բաժանորդների քանակը. |
||||
3. |
Տվյալ օպերատորին համարի տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար դիմած և մերժված այլ օպերատորների բաժանորդների քանակը. |
||||
4. |
Տվյալ օպերատորի հանրային շարժական կապի ցանցից այլ օպերատորների հանրային շարժական կապի ցանցեր տեղափոխված բաժանորդների քանակը. |
||||
5. |
Բաժանորդների քանակը, որոնց համար տվյալ օպերատորի կողմից համարի տեղափոխելիության ծառայությունը մատուցվել է դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում. |
||||
6. |
Բաժանորդների քանակը, որոնց համար տվյալ օպերատորի կողմից համարի տեղափոխելիության ծառայությունը մատուցվել է երկու կամ երեք աշխատանքային օրվա ընթացքում. |
||||
7. |
Տվյալ օպերատորին համարի տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար դիմած, այնուհետև դիմումը չեղյալ համարած այլ օպերատորների բաժանորդների քանակը. |
1. Յուրաքանչյուր օպերատոր համարների տեղափոխելիության ծառայության վերաբերյալ իր վիճակագրական տվյալները լրացնում է համապատասխանաբար մյուս օպերատորներին վերաբերող և «Ընդամենը» սյունակներում:
________________________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
________________________________________ /անուն, ազգանուն/ |
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման |
Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություններ ունեցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձև
Աղյուսակ N 1
Հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործում
__________________________________________________________________________________________
(համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի անվանումը)
N |
Մարզի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Տարածա-շրջանային (NDC) և (կամ) հանրային ամրակցված հեռախո-սացանցի ոչ աշխար-հագրական կոդը |
Ցանցի վերջնա-կետային համարները (համարային ռեսուրսը) |
Համարային ռեսուրսի օգտագործումը և տեսակարար կշիռը տվյալ կոդով համարային ռեսուրսում | |||
լարային հասանելիությամբ օգտագործված վերջնակետային համարների քանակը |
անլար հասանելիությամբ օգտագործված վերջնակետային համարների քանակը | |||||||
զբաղեցված բաժանորդային համարների քանակ |
տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) |
զբաղեցված բաժանորդային համարների քանակ |
տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) | |||||
1. Սույն աղյուսակի իմաստով բաժանորդային համարը համարվում է զբաղեցված` հանրային ամրակցված կապի ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության, ինչպես նաև պայմանագրի լուծման պահից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ բաժանորդի դիմումի համաձայն պայմանագրի լուծման դեպքի:
800 և 900 հասանելիության կոդեր զբաղեցնող հանրային ամրակցված ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործում
__________________________________________________________________________________________
(համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի անվանումը)
Աղյուսակ N 2
N |
Ծառայության անվանումը |
Հեռախոսային ծառայությանը հասանելիության կոդը |
Ցանցի վերջնակետային համարները (համարային ռեսուրսը) |
Օգտագործված վերջնակետային համարների քանակը |
Տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) | |
1. |
Անվճար զանգահարվող ծառայություններ (Ֆրի ֆոն) |
800 |
||||
2. |
Ծախսերի բաշխմամբ ծառայություններ |
80(1-9) |
||||
3. |
Հավելավճարով ծառայություններ |
Բիզնես |
900 |
|||
Աուդիտեքստ |
901 |
|||||
Չափահասների համար ծառայություններ |
906 |
Հանրային շարժական բջջային կապի ցանցերի օպերատորների կողմից համարային ռեսուրսի օգտագործում
__________________________________________________________________________________________
(համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի անվանումը)
Աղյուսակ N 3
1. |
Ցանցի անվանումը |
Հանրային շարժական բջջային կապի ցանցի ոչ աշխարհագրական կոդը |
Ցանցի վերջնակետային համարները (համարային ռեսուրսը) |
Ակտիվ բաժանորդային համարների քանակը, այդ թվում` լայնաշերտ ինտերնետ հասանելիության (բացառությամբ հեռախոսի միջոցով), ինչպես նաև տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը` առանձնացված |
Տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) |
Զբաղեցված բաժանորդային համարների քանակը, այդ թվում` լայնաշերտ ինտերնետ հասանելիության (բացառությամբ հեռախոսի միջոցով), ինչպես նաև տվյալների հաղորդման այլ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը` առանձնացված |
Տեսակարար կշիռը համարային ռեսուրսում (%) |
1. Սույն աղյուսակի իմաստով ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bսlk SMS):
2. Սույն աղյուսակի իմաստով բաժանորդային համարը համարվում է զբաղեցված` հանրային շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության, ինչպես նաև պայմանագրի լուծման պահից երեք ամսվա ընթացքում:
________________________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
________________________________________ /անուն, ազգանուն/ |
Հավելված N 5 Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձև
_____________________________________________
(ընկերության անվանումը)
___________թվական
N |
Ցուցանիշի անվանումը |
Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) |
1. |
Ընդհանուր հասույթ, այդ թվում՝ |
|
1) |
կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝ |
|
ա. |
շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
ա1. |
ձայնային ծառայությունից |
|
ա2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
ա3. |
կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից |
|
ա4. |
փոխկապակցման ծառայությունից |
|
ա5. |
այլ ծառայություններից |
|
բ. |
ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
բ1. |
ձայնային ծառայությունից |
|
բ2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
բ3. |
փոխկապակցման ծառայությունից |
|
բ4. |
կապուղիների վարձակալության ծառայությունից |
|
բ5. |
այլ ծառայություններից |
|
2) |
չկարգավորվող գործունեությունից |
_____________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
__________________________ /անուն, ազգանուն/ |
(հավելվածը լրաց. 23.03.22 N 121-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: