040.0072.22.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.Տեր-Պետրոսյան
22 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1998 թվականի N 74
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան և, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես) լուծարելու և «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 511 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 11.01.01 N 19)
բ) կանոնադրական հիմնադրամը` 12180 հազ. դրամի չափով.
գ) հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը (կցվում է):
Հիմնադրի կողմից լիազորված անձանց լիազորությունները և պատասխանատվությունը սահմանվում են «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՄԲ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ _____________ 199 Թ. ԳՐԱՆՑՄԱՆ N ՎԿԱՅԱԿԱՆԻ N ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
(կանոնադրությունն ուժը կորցրել է 11.01.01 N 19)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 09.11.17 N 1506-Ն)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | 50 տոկոս բաժնետոմս |
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | 25 տոկոս բաժնետոմս |
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | 25 տոկոս բաժնետոմս |
(ցանկը խմբ. 23.02.98 N 110, 23.08.00 N 504, փոփ. 03.10.02 N 1571-Ն, խմբ. 09.11.17 N 1506-Ն, 10.12.20 N 2032-Ն, 16.12.21 N 2081-Ն)