«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 սեպտեմբերի 2008 թ. |
N 487-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետի գ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը (հավելված):
1.1. Այն դեպքերում, երբ սույն որոշման հավելվածում նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են նաև պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մրցութային կամ աճուրդի գործընթացն սկսում է իրավասու մարմնի հետ համակարգման աշխատանքներից հետո:
(1.1-ին կետը լրաց. 14.10.20 N 370-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի N 487-Ն որոշմամբ |
ՑԱՆԿ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. 450-470 ՄՀց (բացառությամբ 451,650 ՄՀց)
1.1. 703-733 ՄՀց
1.2. 758-788 ՄՀց
2. 791-801 ՄՀց
3. 832-842 ՄՀց
4. 1780-1785 ՄՀց
5. 1875-1880 ՄՀց
6. 1910-1935 ՄՀց
7. 2020-2025 ՄՀց
8. 2110-2125 ՄՀց
9. 2560-2570 ՄՀց
10. 2680-2690 ՄՀց
(հավելվածը խմբ. 23.03.11 N 4107-Ն, 20.01.16 N 3-Ն, 14.10.20 N 370-Ն, լրաց. 22.12.21 N 466-Ն)