ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 269-Ա
«ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժպտուն ատամներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 269-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է մասնագիտացված շրջող ատամնաբուժական ծառայությունների անհատույց մատուցում դպրոցահասակ երեխաներին (7-15 տարեկան), Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Սեպտեմբերից մինչև մայիս ավտոբուսը շրջում է Երևանի դպրոցներով, իսկ ամռան ամիսներին՝ Հանրապետության տարածքով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
1. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» ոչ առևտրային կազմակերպություն (հասցեն՝ Գլենդել, Կալիֆոռնիա 91209-2074, ԱՄՆ): 2. «ՓԱՐՈՍ» հիմնադրամ 9/8 (հասցեն՝ Պարկեր փողոց Ա-14 Բերքլի, Կալիֆոռնիա 94710 ԱՄՆ): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղ», ՀՀ ք․ Երևան, Եզնիկ Կողբացի 67, ՀՎՀՀ` 02553123 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության ողջ տարածք: Ծրագիրն առնչվում է առողջապահական բնագավառին |
6. |
Ծրագրի բյուջեն |
35,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության դպրոցահասակ երեխաները (7-15 տարեկան) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
16 ապրիլի 2022 16 ապրիլի 2025 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների, պարագաների և նյութերի ներմուծում՝ 20,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.: 2. Եվս մեկ ավտոբուսի ներմուծում՝ 8,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ. (ծրագրի ավարտից հետո շահագործվելու է հետագա՝ նմանատիպ ատամնաբուժական ծրագրերի շրջանակներում, բացառապես բարեգործական նպատակներով): 3. Ատամի խնամքի պարագաների ներմուծում` 5,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.: 4. Կազմակերպական այլ չնախատեսված ծախսեր` 2,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների և պարագաների ձեռք բերում՝ 20,000,000 դրամ. 2. ատամի խնամքի պարագաների (ատամի խոզանակ, մածուկ և ատամի թելեր) ներմուծում՝ 5,000,000 դրամ. 3. ավտոբուսի ներմուծում` 8,000,000 դրամ. 4. չնախատեսված ծախսեր՝ 2,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ 2,000,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքային ծառայությունների հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության», «ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |