ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2012 թվականի հունիսի 13-ի N 81
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 014/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 014/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(ԵՏՀ-ի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 263 որոշման խմբագրությամբ)
Փոփոխող փաստաթղթերի մասին տեղեկատվություն
_________________________________________________________________________
Փաստաթուղթ`այնպիսի փոփոխություններով , որոնք կատարվել են
ԵՏՀ-ի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 263 որոշմամբ։
_________________________________________________________________________
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ` |
Վ.Բ. Խրիստենկո |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2012 թվականի հունիսի 13-ի N 81 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 263 որոշման խմբագրությամբ) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: