ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 դեկտեմբերի 2019 թվականի |
N 517-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առԵՎտրային կանոնները ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 29.01.21 N 21-Ն)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ |
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄԱ) գործունեության սկզբունքները, ԷՄԱ-ում առևտրի իրականացման կանոնները, էլեկտրական էներգիայի մատակարարման, երաշխավորված մատակարարման, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց ներկայացվող պահանջները, Սպառողների կողմից Մատակարարին փոփոխելու կարգը, սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման ու վճարման կարգը, առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման և անճշտության հայտնաբերման դեպքում կողմերի փոխհարաբերությունները, ԷՄԱ-ում տվյալների պահպանմանը և թափանցիկությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ԷՄԱ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կանոնները և ընթացակարգերը։
2. ԷՄԱ կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են․
1) Առևտրային հաշվառքի սարք` |
Առևտրային հաշվառման նպատակով Պայմանագրում կամ Հաշվառման քարտում ամրագրված Հաշվառքի սարք. |
2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում՝ |
Չափագիտական մարմնի փորձաքննության եզրակացությամբ փաստված Առևտրային հաշվառքի սարքի առանձին բաղադրիչների խափանումները, դրանց վնասվածքները, Առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, դրանց կեղծված, վնասված լինելը (այդ թվում՝ հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների հարաչափերի կամ միացման սխեմաների փոփոխությունը) կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները. |
3) Բաշխող՝ |
էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձ. |
4) Գաղտնապահական տեղեկատվություն՝ |
Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել վերջիններիս, ինչպես նաև Սպառողներին վերաբերող՝ Բաշխողի, Երաշխավորված մատակարարի, Մատակարարի մոտ առկա տեղեկությունները. |
5) Ենթասպառող` |
Սպառող, որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ Սպառողի սպառման համակարգի միջոցով, և որն ունի Երաշխավորված մատակարարի (Մատակարարի) հետ սահմանված կարգով կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր. |
6) Երաշխավորված մատակարար՝ |
Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձ. |
7) ԷԲՑ կանոններ՝ |
Հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններ. |
8) ԷՄՇ կանոններ՝ |
Հանձնաժողովի հաստատած Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ. |
9) Ինքնավար էներգաարտադրող՝ |
սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի քան Օրենքով ամրագրված հզորությունը. |
10) Խոցելի սպառող՝ |
բնակիչ-բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը. |
11) Համակարգի օպերատոր՝ |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ. |
12) Հանձնաժողով՝ |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
13) Հաշվարկային ամիս՝ |
ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է նույն ամսվա վերջին օրվա ժամը 23:59-ին ներառյալ. |
14) Հաշվառքի սարք` |
էլեկտրական էներգիայի հաշվիչ կամ էլեկտրական էներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների միացությունների համախումբ՝ ստուգաչափված Չափագիտական մարմնի կողմից. |
15) ԷՄԱ մասնակիցներ՝ |
Մատակարար, Երաշխավորված մատակարար, Սպառող (բացառությամբ որակավորված սպառողի) և Ինքնավար էներգաարտադրող. |
16) Մատակարար՝ |
Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձ. |
17) Մատակարարման պայմանագիր՝ |
Մատակարարի և Սպառողի միջև կնքվող (կնքված)՝ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանները սահմանող պայմանագիր. |
18) Շուկայի օպերատոր՝ |
էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ. |
19) Չափագիտական մարմին՝ |
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն. |
20) Պայմանագիր՝ |
Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր և (կամ) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր. |
21) Սակագին՝ |
էլեկտրական էներգիայի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար Հանձնաժողովի կողմից Օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին. |
22) Սահմանազատման կետ` |
ԷՄԱ մասնակիցների, Բաշխողի էլեկտրատեղակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման. |
23) Սպառող՝ |
էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում. |
24) Սպառողի սպառման համակարգ՝ |
Սպառողի էլեկտրատեղակայանքների համախումբ. |
25) Վերստուգիչ հաշվառքի սարք՝ |
Պայմանագրում կամ Հաշվառման քարտում վերստուգիչ հաշվառման նպատակով ամրագրված Հաշվառքի սարք. |
ԳԼՈՒԽ 2. ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. ԷՄԱ կանոնների նպատակն է ստեղծել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության թափանցիկ և մրցակցային պայմաններ` խթանելով նոր Մատակարարների մուտքը շուկա և ապահովելով սպառողների շահերի պաշտպանությունը:
4. ԷՄԱ-ն հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․
1) Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողներին, այդ թվում՝ Խոցելի սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարում` կարգավորվող սակագներով,
2) Մատակարարների կողմից Սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարում՝ չկարգավորվող գներով,
3) Սպառողի (բացառությամբ Խոցելի սպառողի) կողմից Մատակարար ընտրելու, նրան փոփոխելու հնարավորության ապահովում,
4) Խոցելի սպառողների շահերի պաշտպանություն՝ տարբերակված Սակագների կիրառմամբ,
5) էլեկտրական էներգիայի սպասարկման որակի ցուցանիշների խախտման դեպքում՝ Բաշխողի պատասխանատվություն,
6) Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և Բաշխողի կողմից Սպառողին ԷՄԱ կանոններով սահմանված տեղեկությունների հասանելիության ապահովում:
ԳԼՈՒԽ 3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
5. ԷՄԱ մասնակիցների, ինչպես նաև վերջիններիս և Բաշխողի միջև տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:
6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` Սպառողի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով (այդ թվում` Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԷՄԱ կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:
7. Սպառողը պարտավոր է Բաշխողին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում տեղեկությունները փոխանակվում և փաստաթղթերն ուղարկվում են հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։
8. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է ուղարկողի կողմից հասցեատիրոջը պատշաճ հանձնված http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:
9. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) և Մատակարարը Սպառողի կամ դիմող անձի գրավոր դիմումին տալիս են գրավոր պատասխան, բանավոր դիմումին՝ բանավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին պատասխանը տրվում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ դիմումն ստանալուց հետո (բացառությամբ՝ բանավորի) 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ԷՄԱ կանոններով այլ ժամկետ նախատեսված չէ: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումից հետո անմիջապես կամ հնարավորինս սեղմ ժամկետում։
10. ԷՄԱ մասնակիցները և Բաշխողը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած տեղեկությունների (փաստաթղթերի) հավաստիության համար։
11. ԷՄԱ մասնակիցների, ինչպես նաև վերջիններիս և Բաշխողի միջև փոխանակված տեղեկությունների ու փաստաթղթերի միջև հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման հայտնաբերումից և փոխադարձ տեղեկացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ ԷՄԱ կանոններով սահմանված չէ։
12. ԷՄԱ մասնակիցների, վերջիններիս և Բաշխողի միջև, ինչպես նաև ԷՄԱ մասնակիցների և Բաշխողի կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները (փաստաթղթերը) հրապարակային են, եթե դրանք օրենքի համաձայն չեն համարվում գաղտնի:
13. ԷՄԱ կանոնների 12-րդ կետով սահմանված տեղեկությունները (փաստաթղթերը) կարող են հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկությունների (փաստաթղթերի) հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար։
14. ԷՄԱ կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե տվյալ տեսակի տեղեկությունների, փաստաթղթերի պահպանության համար ԷՄԱ կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
ԳԼՈՒԽ 4. ԷՄԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՃԵՐԻ (ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԼՈՒԾՈՒՄԸ
15. ԷՄԱ մասնակիցը և Բաշխողն ԷՄԱ կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է կրում օրենքով, ԷՄԱ կանոններով և Պայմանագրով սահմանված կարգով:
16. ԷՄԱ մասնակիցը և Բաշխողն ԷՄԱ կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:
17. ԷՄԱ կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած հանգամանք կամ դեպք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) ԷՄԱ կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.
1) չի գտնվում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմի վերահսկողության ներքո,
2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և ջանքերը (այդ թվում՝ նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված հանգամանքները (հետևանքները) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանցից խուսափելու համար:
18. ԷՄԱ կանոնների իմաստով, մասնավորապես, ֆորս մաժորային դեպքեր են՝
1) բնական և տեխնածին աղետները, համաճարակները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտում, գործադուլները, հասարակական անկարգությունները,
2) ապստամբությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ներխուժումներ, զինված հակամարտություններ, արտաքին թշնամու գործողություններ կամ շրջափակում, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել,
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ ԷՄԱ մասնակիցը և Բաշխողը գործել են համաձայն օրենսդրության:
19. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է Ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից 10 օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքների ռիսկը:
20. ԷՄԱ կանոնների 18-րդ կետը չի սահմանափակում ԷՄԱ մասնակցի և Բաշխողի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով՝ սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում դրանք ևս ֆորս մաժոր ճանաչելու համար:
21. ԷՄԱ մասնակիցների և Բաշխողի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:
22. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը։
ԲԱԺԻՆ 2
ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. Սպառողներն ԷՄԱ-ում էլեկտրական էներգիա կարող են գնել իրենց ընտրությամբ Երաշխավորված մատակարարից կամ Մատակարարներից, բացառությամբ Խոցելի սպառողների, որոնք էլեկտրական էներգիա կարող են գնել միայն Երաշխավորված մատակարարից։
24. Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) կողմից էլեկտրական էներգիայի բաշխումը և երաշխավորված մատակարարումն իրականացվում է Պայմանագրի հիման վրա, իսկ Մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարումը՝ Մատակարարման պայմանագրի հիման վրա:
25. Սպառողի նախաձեռնությամբ Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարարի ընտրությունը կամ ընտրված Մատակարարի փոփոխությունն իրականացվում է ԷՄԱ կանոնների համաձայն՝ օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 4 անգամ: Մատակարարի կամ Երաշխավորված մատակարարի փոփոխությունը հաշվառվում է Բաշխողի կողմից՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի համար բացված անհատական հաշվառման քարտում (այսուհետ` Հաշվառման քարտ):
26. Այն դեպքում, երբ Սպառողն ունի մեկից ավելի սպառման համակարգ (անկախ դրանց գտնվելու վայրից և միացման կետերի քանակից), վերջինս իրավունք ունի կնքել մեկ միասնական Պայմանագիր կամ յուրաքանչյուր սպառման համակարգի համար առանձին Պայմանագիր:
27. Բաշխողը (Երաշխավորված մատակարարն) իրավունք չունի Սպառողներից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն ԷՄԱ կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով։
28. Օրենքի համաձայն Սպառողի կողմից իր էլեկտրատեղակայանքներով Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար էլեկտրական էներգիայի փոխանցումն իրականացվում է ԷՄԱ կանոնների N1 հավելվածի համաձայն:
29. Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷՄԱ կանոնների N 2 հավելվածի համաձայն:
ԳԼՈՒԽ 6. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Երաշխավորված մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների և Պայմանագրի համաձայն՝
1) էլեկտրական էներգիա է մատակարարում յուրաքանչյուր Սպառողի, որը տվյալ ժամանակահատվածում չունի Մատակարարման պայմանագիր այլ Մատակարարի հետ,
2) էլեկտրական էներգիա է մատակարարում Խոցելի սպառողներին,
3) կատարում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարմանն առնչվող այլ գործառույթներ:
ԳԼՈՒԽ 7. ԲԱՇԽՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
31. Բաշխողն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների և Պայմանագրի համաձայն՝
1) մատուցում է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն՝ ոչ խտրական պայմաններով,
2) գրանցում է Սպառողների Առևտրային հաշվառքի սարքերի տվյալները, խախտման դեպքում՝ իրականացնում է վերահաշվարկ,
3) սպասարկման որակի ցուցանիշների խախտման դեպքում Սպառողին վճարում է տույժ,
4) Մատակարարին անվճար տրամադրում է տեղեկություն վերջինիս հետ պայմանագիր կնքած Սպառողին մատակարարած էլեկտրական էներգիայի քանակի մասին,
5) Սպառողին ներկայացնում է մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին հաշվարկային փաստաթուղթ,
6) ապահովում է շուրջօրյա հեռախոսակապ, որի միջոցով Սպառողին նախապես տեղեկացնելով հեռախոսազանգի ձայնագրման մասին՝ տրամադրում է տեղեկություն կամ պարզաբանում՝
ա. Պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի,
բ. էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների,
գ. էլեկտրական էներգիայի մատակարարման քանակի, սակագնի և արժեքի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցվող բաշխման ծառայության քանակի, սակագնի և արժեքի, ինչպես նաև վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների,
դ. Բաշխողի կողմից տույժերի վճարման դեպքերի,
ե. Սպառողների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Բաշխողի կողմից դրանց պատասխանելու կարգի,
զ. ինչպես նաև իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ,
7) սպասարկման գրասենյակում և պաշտոնական կայքում տեղադրում է Պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև հասանելի է դարձնում սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված տեղեկությունները,
8) պետք է վարի կողմնակի միջամտությունից պաշտպանություն ունեցող Էլեկտրոնային ռեեստր՝ համաձայն ISO/IEC 27001 և ISO/IEC 27002 ստանդարտների պահանջների, որը ներառում է բոլոր Սպառողների Հաշվառման քարտերը,
9) իրականացնում է բաշխման ծառայության մատուցումից բխող այլ գործառույթներ:
32. Սպառողի Հաշվառման քարտը պարունակում է՝
1) Սպառողի հետ կնքած Պայմանագիրը, դրա հիմքերը,
2) Հաշվառքի սարքերի վերաբերյալ տվյալները, դրանց ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման հետ կապված ակտերը (արձանագրություններ, եզրակացություններ),
3) Սպառողի սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման և Սահմանազատման կետերի մասին տեղեկություն,
4) ԷԲՑ կանոններով սահմանված դեպքում՝ Սպառողի սպառման համակարգի նկարագիրը, հզորությունը և աշխատանքային ժամերը,
5) Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և Սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների ամսական մեծությունները,
6) նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգը,
7) ԷՄԱ կանոնների 84-րդ կետով սահմանված տեղեկությունները,
8) կատարված վերահաշվարկի վերաբերյալ փաստաթղթերը և տեղեկությունները,
9) Սպառողի էլեկտրական էներգիայի ամսական ծախսերի, վճարումների, Բաշխողի կողմից վճարված տույժերի մասին տեղեկությունները,
10) Սպառողի ներկայացրած էլեկտրական էներգիայի պահանջարկի տարեկան հայտերը (առկայության դեպքում),
11) այլ Մատակարարի հետ Մատակարարման պայմանագիր կնքելու դեպքում՝ այդ Մատակարարի անվանումը և Մատակարարի փոփոխության ամսաթիվը.
12) Սպառողի կողմից տեխնոլոգիական կամ վթարային հզորությունների ամրագրման դեպքում՝ նաև վթարային և տեխնոլոգիական հզորությունները, տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը, հզորությունը, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը՝ սնող կենտրոն, սնող գիծ, առավելագույն հզորությունը սնող գծի վրա,
13)Հաշվառման քարտի գրանցումներում կատարված փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին տեղեկությունները:
33. Բաշխողը Սպառողի Հաշվառման քարտում պարունակվող տեղեկությանը հասանելիությունն ապահովում է այդ Սպառողի հետ Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, այնուհետև այն արխիվացնում է և պահպանում՝ Պայմանագրի լուծման պահից առնվազն 10 տարի ժամկետով։
34. Սպառողի դիմելու դեպքում Բաշխողը վերջինիս տրամադրում է Հաշվառման քարտում պարունակվող տեղեկությունների փաստաթղթային օրինակը:
35. Հաշվառման քարտում սխալի հայտնաբերման դեպքում Սպառողը և Բաշխողն առաջնորդվում են հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման վերաբերյալ ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգով։
36. Սպառողին տրամադրվում է մուտքի իրավունք՝ էլեկտրոնային ռեեստրից ստանալու իրեն վերաբերող տեղեկությունները։
ԳԼՈՒԽ 8. ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
37. Մատակարարն Օրենքի, լիցենզիայի, ԷՄԱ կանոնների համաձայն՝
1) Մատակարարման պայմանագրի պահանջներին համապատասխան էլեկտրական էներգիա է մատակարարում Սպառողին՝ չկարգավորվող գներով,
2) Սպառողին ներկայացնում է հաշվարկային փաստաթուղթ՝ մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերաբերյալ,
3) պետք է ունենա սպասարկման գրասենյակ, պաշտոնական կայք, որոնց միջոցով Սպառողին տրամադրում է տեղեկություն և պարզաբանում՝
ա. Մատակարարման պայմանագրի կնքման ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի,
բ. մատակարարվող Էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, վճարման ժամկետների և դրանց խախտման հետևանքների,
գ. Սպառողների կողմից բողոքների և դիմումների ներկայացման և Մատակարարի կողմից դրանց պատասխանելու կարգի,
դ. իր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված այլ հարցերի վերաբերյալ.
4) սպասարկման գրասենյակում և պաշտոնական կայքում ապահովվում է Պայմանագրի օրինակելի ձևի հասանելիությունը:
ԳԼՈՒԽ 9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
38. Պայմանագիրը հրապարակային է, որը կնքվում է Սպառողի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտի հիման վրա և ուժի մեջ է մտնում Բաշխողի կողմից ակցեպտը հաստատվելու պահից՝ բացառությամբ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի, որի կնքման կարգը սահմանված է ԷԲՑ կանոններով:
39. Սպառողն ակցեպտը Բաշխողին ներկայացնում է գրավոր ձևով` թղթային փաստաթղթի տեսքով (ձեռագիր ստորագրությամբ) կամ էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս Բաշխողին հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է Սպառողից, այդ թվում՝ Սպառողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսքով կամ Սպառողի էլեկտրոնային փոստի հասցեից` անկախ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունից:
40. Ակցեպտին կից բնակիչ Սպառողի դեպքում ենթակա է ներկայացման անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի, իսկ 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում՝ նաև պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացության (թույլտվության) պատճենը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ օպերատիվ անձնակազմի (էլեկտրատնտեսության պատասխանատու անձի) վերաբերյալ տեղեկություն:
41. Այն դեպքում, երբ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ Սպառողի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` սպառման համակարգի տեղակայման տարածքում Սպառողի բնակության, իսկ ավտոտնակների դեպքում այդ տարածքը զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք, Բաշխողը, գնահատելով Սպառողին էլեկտրամատակարարման հնարավորությունը և դրա հետ կապված իր ռիսկերը, իրավասու է կնքել Պայմանագիր։
42. Ակցեպտի՝ օրինակելի ձևին անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Բաշխողն ակցեպտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ԷՄԱ կանոնների 44-րդ կետով նախատեսված դեպքի, վերադարձնում է այն Սպառողին՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով: Ակցեպտի վերադարձման՝ սույն կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Բաշխողը նույն ժամկետում գրավոր հաստատում է այն և Սպառողին տեղեկացնում Պայմանագիրը կնքված լինելու մասին:
43. Պայմանագրի կնքումից անմիջապես հետո Բաշխողը Սպառողի համար բացում և վարում է Հաշվառման քարտ՝ իր համարանիշով, վերջինիս տրամադրելով Հաշվառման քարտի համարը և դրա տվյալներին հասանելիությունն ապահովող անձնական էջի մուտքանունը և ծածկագիրը։
44. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենք, շինություն) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից ԷՄԱ կանոններին համապատասխան ակցեպտ ներկայացնելու դեպքում, եթե Սպառողը չունի տարածքի (շենք, շինություն) նկատմամբ ԷՄԱ կանոններով պահանջվող իր իրավունքները հավաստող փաստաթուղթ, Բաշխողն ԷՄԱ կանոններին համապատասխան հաստատում է ակցեպտը՝ Պայմանագրի լուծումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
45. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ՝
1) ԷԲՑ կանոններով սահմանված ժամանակավոր միացումների դեպքերի, որոնց պարագայում Պայմանագիրը կնքվում է այդ միացումների ժամկետներով,
2) ԷՄԱ կանոնների 41-րդ կետով սահմանված դեպքի, որի պարագայում Պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով,
3) ԷՄԱ կանոնների 54-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում Պայմանագիրը կնքվում է մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը:
46. Եթե ԷՄԱ կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր Պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո Սպառողը Բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով, բացառությամբ ԷՄԱ կանոնների 45-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքի, որի պարագայում Պայմանագրի գործողությունը չի կարող երկարաձգվել։
47. Բաշխողը պարտավոր է էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի կնքումից, իսկ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի դեպքում՝ միացման աշխատանքների ավարտից հետո, առավելագույն 3 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողին ապահովել էլեկտրամատակարարմամբ (դրա հնարավորությամբ):
ԳԼՈՒԽ 10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
48. Հանձնաժողովի կողմից Պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված Պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված` համաձայն Պայմանագրի:
49. ԷՄԱ կանոնների 48-րդ կետի համաձայն Պայմանագրի նոր օրինակելի ձևի հաստատման կամ դրանում կատարված փոփոխությունների մասին Բաշխողը ծանուցում է Սպառողներին Հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետում:
50. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում, այդ թվում՝ ակցեպտում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր՝ պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:
51. Երաշխավորված մատակարարի փոխարեն այլ Մատակարար ընտրելու դեպքում դադարում է Պայմանագրով էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը, ինչը չի ազատում Սպառողին Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, իսկ դրանց խախտման դեպքում` սահմանված պատասխանատվությունից:
52.Պայմանագիրը լուծվում է`
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
2) Սպառողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով,
3) Բաշխողի կողմից միակողմանի՝
ա. ԷՄԱ կանոնների 45-րդ կետի համաձայն որոշակի ժամկետով կնքված Պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում՝ այդ մասին ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ Սպառողին ծանուցելու պայմանով,
բ. սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Սպառողը չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ԷՄԱ կանոնների 53-րդ կետով նախատեսված դեպքի,
գ. բնակիչ Սպառողի մահվան, իրավաբանական անձ Սպառողի լուծարման դեպքում,
դ․ ԷՄԱ կանոններով նախատեսված՝ ակցեպտի վերադարձման կամ ԷԲՑ կանոններով նախատեսված՝ Պայմանագրի կնքման հայտի մերժման հիմքերի բացահայտման դեպքում Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով,
ե. ԷՄՇ կանոնների համաձայն Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,
զ. օրենքով, ԷՄԱ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:
53. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում, ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն, Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո։
54. Այն պարագայում, երբ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ծագել է կամ դրա առկայության մասին Բաշխողը տեղեկացել է ԷՄԱ կանոնների 52-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ Պայմանագրի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրի կնքումից հետո, վեճի առկայության մասին Բաշխողի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Սպառողի հետ նախկին պայմաններով կնքված է համարվում ժամանակավոր պայմանագիր՝ մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Բաշխողը տեղեկացնում է կողմերին։
55. Պայմանագրի փոփոխումը կամ լուծումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
ԳԼՈՒԽ 11. ՄԱՏԱԿԱՐԱՐԻ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ) ՓՈՓՈԽՈՒՄՆ ՈՒ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
56. Սպառողն իրավունք ունի Երաշխավորված մատակարարի փոխարեն ընտրել այլ Մատակարար կամ փոխել ընտրված Մատակարարին՝ նախաձեռնելով Մատակարարման պայմանագրի կնքման գործընթաց՝ պայմանով, որ՝
1) Բաշխողի հետ ունի կնքված Պայմանագիր,
2) Սպառողի Հաշվառքի սարքը համապատասխանում է ԷԲՑ կանոններով սահմանված պահանջներին և ներառված է Բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԲԷԱՀ),
3) չի հանդիսանում Խոցելի սպառող,
4) չի գերազանցել Մատակարարի փոփոխման ԷՄԱ կանոնների 25-րդ կետով ամրագրված թույլատրելի քանակը:
57. Մատակարարման պայմանագիրը պարունակում է առնվազն՝
1) մատակարարվող էլեկտրական էներգիայի գինը կամ վճարը,
2) վճարումների կարգը և խախտման հետևանքները,
3) պայմանագրի գործողության ժամկետը,
4) պայմանագրի լուծման կարգը:
58.Մատակարարման պայմանագրի կնքման համար Սպառողից ծառայության վճար չի գանձվում:
59. Մատակարարի կամ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) նկատմամբ Սպառողի ունեցած պարտքն արգելք չէ այլ Մատակարարի հետ կնքելու Մատակարարման պայմանագիր:
60.Սպառողը Մատակարարման պայմանագիր կնքելու՝ իր կողմից հայցվող ժամկետից առնվազն 10 աշխատանքային օր առաջ նոր Մատակարարին ներկայացնում է դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական գրանցման վկայականի պատճենը)։
61.Մատակարարը Սպառողի դիմումն ստանալուց հետո վերջինիս հետ Մատակարարման պայմանագիր կնքելու մտադրության բացակայության դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Սպառողին, իսկ այդպիսի մտադրության դեպքում վերջինիս տրամադրում է՝
1) Մատակարարի փոփոխման գործընթացի տևողության և պայմանների մասին տեղեկություն,
2) էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի նմուշը,
3) տեղեկացնում է ԷՄԱ կանոնների 51-րդ կետի համաձայն էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման դադարեցման մասին:
62.Սպառողը, նախքան Մատակարարման պայմանագրի կնքումը, Մատակարարի ներկայացրած պայմաններին չհամաձայնելու դեպքում իրավունք ունի հրաժարվել դիմումից:
63. Մատակարարը Սպառողի հետ Մատակարարման պայմանագիր կնքելու մտադրության դեպքում ԷՄԱ կանոնների 60-րդ կետով սահմանված դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է Բաշխողին:
64. Բաշխողն ԷՄԱ կանոնների 63-րդ կետի համաձայն Մատակարարից դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրա՝ ԷՄԱ կանոնների 56-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանությունը և
1) համապատասխանելու դեպքում՝ տեղեկացնում է Մատակարարին,
2) չհամապատասխանելու դեպքում՝ մերժման մասին ծանուցում է ուղարկում Մատակարարին՝ նշելով հիմքերը։
65. Այն դեպքում, երբ Սպառողը գտնվում է Մատակարարի փոփոխման մեկից ավելի գործընթացներում, Բաշխողը հիմք է ընդունում Մատակարարի փոփոխման՝ Սպառողի վերջին դիմումը։
66. Մատակարարը՝ Սպառողի ԷՄԱ կանոնների 64-րդ կետին համապատասխան լինելու դեպքում վերջինիս հետ կնքում է Մատակարարման պայմանագիր կամ ծանուցում մերժման մասին:
67. Մատակարարման պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարն այդ մասին տեղեկացնում է Բաշխողին, որն իր հերթին գրանցում է Մատակարարի փոփոխությունը՝ այդ մասին նշում կատարելով Սպառողի Հաշվառման քարտում և Մատակարարի ու Շուկայի օպերատորի համար ապահովում է Սպառողի միացման, Առևտրային հաշվառքի սարքերի նույնականացման և նախկին սպառման ծավալների մասին տվյալների հասանելիությունը ԲԷԱՀ-ում:
ԳԼՈՒԽ 12. ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
68. Մատակարարման պայմանագիրը լուծվում է՝
1) փոխադարձ համաձայնությամբ,
2) Սպառողի նախաձեռնությամբ՝ լուծումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին,
3) Մատակարարի նախաձեռնությամբ՝ Մատակարարման պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով, այդ մասին առնվազն 10 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Սպառողին և Բաշխողին,
4) Բաշխողի հետ Պայմանագրի լուծման դեպքում:
69. Մատակարարն ԷՄԱ կանոնների 68-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկացումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Բաշխողին և Շուկայի օպերատորին: Մատակարարի տեղեկացումն ստանալուց հետո կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոններով:
70. Մատակարարման պայմանագրի լուծումը չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
ԲԱԺԻՆ 3
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 13. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
71. Էլեկտրական էներգիայի հաշվառմանը ներկայացվող պահանջները նպատակ ունեն ապահովել Առևտրային հաշվառման ամբողջականությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և միասնականությունը։
72. Առևտրային հաշվառքի սարքի և Վերստուգիչ հաշվառքի սարքի տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում:
ԳԼՈՒԽ 14. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ (ԲԱՇԽՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
73. Մատակարարված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է Հաշվարկային ամսում սպառողի Առևտրային հաշվառման սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով: Եթե Առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է էլեկտրական էներգիայի քանակը որպես Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը: Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է Սահմանազատման կետից դուրս, ապա Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրական էներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է Առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և Սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որի հաշվարկման եղանակն ամրագրվում է Հաշվառման քարտում: Եթե Սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված են Ենթասպառողներ կամ Բաշխողի այլ ցանցեր, ապա հաշվարկվում է միայն Սպառողի բեռին համապատասխանող տեխնիկական կորուստը: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է համաձայն ԷՄԱ կանոնների 17-րդ գլխի պահանջների:
74. 0,4 կՎ և բարձր լարման Սպառողների (բացառությամբ՝ բնակչության) համար, երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է Առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքով հաշվարկված էլեկտրական էներգիայի քանակին: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի վերաբերյալ տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում և կարող են վերանայվել կողմերից մեկի գրավոր պահանջով` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:
75. Առևտրային (Վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է Բաշխողը` տվյալ Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին երեք օրերի ընթացքում: Մատակարարված էլեկտրական էներգիան բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչով (այսուհետ՝ էլեկտրոնային հաշվիչ) հաշվառելու դեպքում Բաշխողն Առևտրային (Վերստուգիչ) հաշվիչի ցուցմունքի փոխարեն գրանցում է ավտոմատացված ռեժիմում Առևտրային հաշվառքի սարքի լուսատախտակի վրա արտածվող` Սպառողի նախորդ Հաշվարկային ամսվա ծախսը (ըստ ժամային տիրույթների):
76. Բաշխողը պարտավոր է Սպառողի (բացառությամբ՝ բնակչության) Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել Սպառողի ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման գրավոր պահանջ: Այդ դեպքում Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել Սպառողի հետ համատեղ` ԷՄԱ կանոնների 75-րդ կետով սահմանված և Սպառողի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Բաշխողն իրավունք ունի Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց Սպառողի ներկայացուցչի, եթե վերջինս փոխհամաձայնեցված ժամկետում չի ներկայացել։
77. Այն դեպքերում, երբ Առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում, Բաշխողը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքները գրանցել ԲԷԱՀ-ի միջոցով՝ հավաքագրելով նաև Հաշվառքի սարքի գրանցած ողջ տեղեկությունները:
78. Եթե Սպառողին մատակարարած էլեկտրական էներգիայի հաշվառումը կատարվում է Հաշվառքի սարքով, որն իր հերթին ներառված է ԲԷԱՀ-ում, ապա վերջինիս գրավոր դիմումի դեպքում, դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում Բաշխողը պարտավոր է տվյալ Սպառողին, անհրաժեշտության դեպքում նաև նրա Մատակարարին, մշտադիտարկման նպատակով տրամադրել ԲԷԱՀ-ի մուտքի իրավունք՝ Սպառողին վերաբերող ողջ տեղեկության մասով:
79. Մատակարարի սպառողի դեպքում Բաշխողն Առևտրային հաշվառքի սարքերի գրանցած ողջ տեղեկությունները ներկայացնում է Մատակարարին՝ վերջինիս Սպառողներին վերաբերող մասով, ոչ ուշ, քան Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 5-ը։
ԳԼՈՒԽ 15. ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
80. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը, բացառությամբ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի, որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե Առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված Սակագների և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
81. Մատակարարի սպառողի դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերջիններիս միջև կնքված Մատակարարման պայմանագրի համաձայն, իսկ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի համար Հանձնաժողովի կողմից սահմանված բաշխման ծառայության մատուցման սակագնի և բաշխված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով:
82. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև Սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում Հաշվարկային ամսվա ընթացքում Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքը հաշվարկվում է այդ սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։
83. Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը՝
1) հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով 2 անգամ՝ ժամը 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկությունները տեղադրելու օրը.
2) Հայաստանի Հանրապետությունում գործող՝ իր հետ պայմանագիր կնքած բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում հասանելի դարձնել նախորդ ամսվա ընթացքում Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից Սպառողներին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողների դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի մասին տեղեկությունը:
84. Հաշվարկային ամսվա համար մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի դիմաց Բաշխողը (Երաշխավորված մատակարարը) Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում ապահովում է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) Սպառողի անունը, ազգանունը, (անվանումը) գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները (իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև էլեկտրական էներգիայի մատակարարման ցուցմունքը՝ ըստ ժամային տիրույթների), Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում` նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), նախորդ տարվա նույն ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը (արտահայտված կիլովատտ ժամերով, իսկ էլեկտրոնային հաշվիչի առկայության դեպքում՝ նաև մատակարարված էլեկտրական էներգիայի քանակը՝ ըստ ժամային տիրույթների), պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը,
2) իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ Սպառողի անունը, ազգանունը, (անվանումը) գտնվելու (բնակության) վայրը, Հաշվառման քարտի համարը, Հաշվարկային ամիսը, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, Առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքների գրանցման օրը, մատուցված բաշխման ծառայության քանակը և արժեքը, պարտքի մնացորդը Հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:
85. Սպառողի գրավոր դիմումի դեպքում՝ դիմումն ստանալուն հաջորդող Հաշվարկային ամսից սկսած, Բաշխողը յուրաքանչյուր ամիս, ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցում է նախորդ Հաշվարկային ամսում մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է Սպառողը, իսկ էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է հաշվարկային փաստաթղթում առանձին տողով:
86. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի սպառողը՝ մատուցված բաշխման ծառայության արժեքը պարտավոր է վճարել ԷՄԱ կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում՝ Բաշխողի (Երաշխավորված մատակարարի) կողմից հաշվարկային փաստաթուղթ ներկայացնելուց կամ տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:
87. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց վճարման ԷՄԱ կանոնների 86-րդ կետով սահմանված ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ բնակչության, Բաշխողն (Երաշխավորված մատակարարն) իրավունք ունի նաև՝
1) ուշացրած յուրաքանչյուր օրվա համար Պայմանագրով սահմանված չափով հաշվարկել տույժ: Տույժը հաշվարկվում է Կանոնների 83-րդ կետով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո․
2) խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի Սպառողի նախորդ տարում օգտագործած էլեկտրական էներգիայի ծախսի միջին ամսական արժեքի 50 տոկոսը։ Եթե Սպառողը նման դեպքում հրաժարվում է կանխավճար տալուց կամ Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ ներկայացնելուց, ապա Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) իրավունք ունի նաև Սպառողին առնվազն 3 աշխատանքային օր պատշաճ կարգով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը, իսկ Պայմանագրում ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողների դեպքում՝ պահպանելով ԷԲՑ կանոններով սահմանված ընթացակարգը։
88. Սպառողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողի կողմից՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ կանոնների 86-րդ կետով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքի, Բաշխողն ԷԲՑ կանոններով սահմանված կարգով իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը։
ԳԼՈՒԽ 16. ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ
89. Սպառողը մատակարարված էլեկտրական էներգիայի, իսկ Մատակարարի Սպառողը՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Բաշխողին սխալն ուղղելու պահանջով: Բաշխողը Սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է քննարկել Սպառողի դիմումը և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին:
90. Բաշխողը հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Սպառողին։
91. Եթե Բաշխողը հաստատում է հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում:
92. Եթե Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացնում է Մատակարարը, ապա հաշվարկային փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում կողմերն առաջնորդվում են Մատակարարման պայմանագրով։
ԲԱԺԻՆ 4
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 17. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
93. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Բաշխողը կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:
94. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված չէ լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ և`
1) ԷՄԱ Կանոնների 72-րդ կետի համաձայն առկա է վերստուգիչ Հաշվառքի սարք, ապա սպառված էլեկտրական էներգիայի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն վերստուգիչ Հաշվառքի սարքի ցուցմունքի` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հետևյալ բանաձևով․
Վէք = ՀՎէք + ՏԿ - ՀԱէք,
որտեղ`
Վէք-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),
ՀՎէք-ն վերստուգիչ Հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը վերստուգիչ Հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ),
ՏԿ-ն - վերստուգիչ հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում վերստուգիչ և Առևտրային հաշվառքի սարքերի միջև եղած էլեկտրատեղակայանքներում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունն է (կՎտժ),
ՀԱէք -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի՝ Սպառողին վերագրված մասն է (կՎտժ).
2) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, սակայն սպառված էլեկտրական էներգիայի քանակը հաշվառվում է էլեկտրոնային հաշվիչի միջոցով. Առևտրային հաշվիչի ստուգաչափման արդյունքում արձանագրվել է հաշվիչի լուսատախտակի վրա ինֆորմացիայի արտապատկերման խափանում, հաշվիչն աշխատում է ճշտության դասում, և հնարավոր է եղել արտածել հաշվիչի հիշողության տվյալները, ապա էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է` օգտագործելով էլեկտրոնային հաշվիչի հիշողությունից արտածված և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ գրանցված համապատասխան տվյալները.
3) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով․
Վէք = (Տօր1 * Մօծ1 + Տօր2 * Մօծ2)–ՀԱէք1 ,
որտեղ՝
Տօր1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում աշխատանքային օրերի թիվն է,
Մօծ1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,
Տօր2-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում ոչ աշխատանքային օրերի թիվն է,
Մօծ2-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերի միջին օրական ծախսն է,
ՀԱէք1-ն Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ), իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի՝ Սպառողին վերագրված մասն է։
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից: Առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար.
4) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, սակայն սպառողին ամրակցված առևտրային հաշվիչը ներառված է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, և սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա`
ա. ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վ էք.ինք1 = (Տօր1 * Մօծ3 + Տօր2 * Մօծ4) – ՀԱէք3 ,
որտեղ՝
Մօծ3-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,
Մօծ4-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին ինքնավար էներգաարտադրողի ցանց մուտք գործած և նրա կողմից սպառված միջին օրական էլեկտրական էներգիան է,
ՀԱէք3-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով ինքնավար էներգաարտադրողի վրա որպես սպառում հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:
բ. Ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիայի վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վէք.ինք2 = (Տօր1 * Մօծ5 + Տօր2 * Մօծ6 ) – ՀԱէք4 ,
որտեղ՝
Մօծ5-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 5 աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,
Մօծ6-ն առևտրային հաշվիչի խախտմանը նախորդող 2 ոչ աշխատանքային օրերին էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) միջին օրական էլեկտրական էներգիան է,
ՀԱէք4-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում առևտրային հաշվիչի ցուցմունքներով գրանցված էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած (այդ թվում՝ այլ սպառողներին առաքված) էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ):
Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի քանակը դրական արժեքի դեպքում գումարվում, իսկ բացասական արժեքի դեպքում հանվում է հաշվիչով գրանցված էլեկտրական էներգիայի քանակից:
Առևտրային հաշվիչի խախտման ժամանակահատվածը՝ 20 օրը, գերազանցելու դեպքում վերահաշվարկն իրականացվում է խախտման հայտնաբերման օրվանից 20 օրվա համար։
Եթե առևտրային հաշվիչի խախտումը տեղի է ունեցել Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող) պայմանագրի գործողության մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում, ապա ինքնավար էներգաարտադրողի ցանց և էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած միջին օրական էլեկտրական էներգիայի քանակները հաշվարկվում են հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող ծախս և (կամ) առաքված էլեկտրական էներգիա ունեցած 7 օրվա համապատասխան արդյունքներով:
5) երբ առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով․
երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է և՝
երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,
որտեղ`
ՀԱէք2-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ).
Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված Առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում Սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos φ) և հոսանքային բեռի մեծությունը.
6) առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է Առևտրային հաշվառքի սարքի փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել դրա աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վէք = ԱՏօր . ՆՄօծ – ՀԱէք,
որտեղ`
ՆՄօծ-ն Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսը բազմապատկած խախտմանը նախորդող երեք ամիսների ծախսի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսի քանորդով: Եթե խախտմանը նախորդող երեք ամիսներին և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի որևէ ամսում Սպառողը ծախս չի ունեցել, ապա ՆՄօծ-ն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի խախտմանը նախորդող տարվա նույն ամսվա միջին օրական ծախսին: Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում Սպառողը ծախս չի ունեցել, ապա միջին օրական ծախսն ընդունվում է հավասար Առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա Սպառողի միջին օրական ծախսին,
ԱՏօր-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի, ինչը սակայն չի սահմանափակում Բաշխողի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.
7) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.
Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ – ՀԱդ,
որտեղ`
Վէքդ-ն ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրական էներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.
ՆՄօծդ-ն Բաշխողի և ինքնավար էներգաարտադրողի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է՝ դրական նշանով, եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը և բացասական նշանով, եթե Բաշխողին առաքված էլեկտրական էներգիայի քանակը գերազանցում է ինքնավար էներգաարտադրողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակին,
ԱՏօրդ-ն առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,
ՀԱդ-ն հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրական էներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է։
Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:
95. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, և առկա է վերստուգիչ հաշվառքի սարք, ապա վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն: Վերստուգիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքը`
1) լարման տրանսֆորմատորի խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, սակայն Սպառողի Առևտրային հաշվառքի սարքը ներառված է ԲԷԱՀ-ում և Սպառողին մշտադիտարկման նպատակով տրվել է ավտոմատացված համակարգի հիշողության մուտքի իրավունք կամ Սպառողն օրենքով սահմանված կարգով իրազեկվել է այդ իրավունքի վերաբերյալ, ապա վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն: Այն դեպքերում, երբ Առևտրային հաշվառքի սարքը ներառված չէ ԲԷԱՀ-ում՝ վերահաշվարկը կատարվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն.
2) հոսանքի տրանսֆորմատորների խափանման պատճառով սխալ է գրանցել սպառված էլեկտրական էներգիայի քանակը, ապա յուրաքանչյուր հոսանքի չափիչ տրանսֆորմատորի համար կատարվում է վերահաշվարկ հետևյալ բանաձևերով․
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է բացասական թույլատրելի տիրույթից․
երբ հոսանքի տրանսֆորմատորի սխալանքը դուրս է դրական թույլատրելի տիրույթից,
որտեղ`
Ս%ՀՏ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի հոսանքի չափիչ տրանսֆորմատորի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,
n-ն հաշվառման մեջ ներառված հոսանքի տրանսֆորմատորների քանակն է: Վերահաշվարկված էլեկտրական էներգիայի գումարային քանակությունն ընդունվում է հավասար հոսանքի բոլոր տրանսֆորմատորների համար կատարված վերահաշվարկների գումարին։
96. Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է ԷՄԱ Կանոնների 94-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն։
97. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի՝ տարանջատված ըստ ժամային տիրույթների քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագների արտադրյալով: Եթե էլեկտրական էներգիայի՝ տարանջատումն ըստ ցերեկային ու գիշերային քանակների հնարավոր չէ, ապա վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է հաշվառքի սարքի խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում ձևավորված միջին կշռութային սակագնի արտադրյալով։
98. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Բաշխողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Սպառողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Բաշխողն իրավունք ունի Սպառողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Սպառողի կողմից Բաշխողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող Հաշվարկային փաստաթղթում: Սպառողի կողմից Բաշխողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով: Բաշխողն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:
99. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է Բաշխողի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), Սպառողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Բաշխողի կողմից Սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա համար Սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Բաշխողի կողմից Սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում Սպառողը վեճը լուծում է դատական կարգով:
100.Սպառողից վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ առարկությունների դեպքում Բաշխողը պարտավոր է դրանք ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքների հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Բաշխողն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքը: Բաշխողի և Սպառողի միջև վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում Սպառողը վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված էլեկտրական էներգիայի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում Բաշխողն իրավունք չունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը` մինչև ԷՄԱ կանոններով սահմանված կարգով վեճի վերջնական լուծումը:
101. Հանձնաժողովը, Սպառողի և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում` սպառման առանձնահատկություններով պայմանավորված, Մատակարարի կամ դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա կարող է ընդունել վերահաշվարկման վերաբերյալ անհատական որոշումներ:
102. Առևտրային Հաշվառքի սարքի խախտման արդյունքում պատճառված վնասը փոխհատուցվում է օրենքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 5
ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
ԳԼՈՒԽ 18. ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՇԽՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
103. Բաշխողը Սպառողին վճարում է տույժ՝
1) հաշվարկային փաստաթղթում սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավել քանակ նշելու փաստի հաստատման դեպքում,
2) հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման՝ ԷՄԱ կանոններով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման դեպքում,
3) սպառված էլեկտրական էներգիայի վերահաշվարկման՝ ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,
4) Պայմանագրի կնքման, փոփոխման, լուծման ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում,
5) Սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար ԷՄԱ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետի յուրաքանչյուր խախտման դեպքում:
104. ԷՄԱ կանոնների 103-րդ կետով նախատեսված դեպքերում Բաշխողը վճարում է տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, իսկ Սպառողի՝ էլեկտրական էներգիայի սպառում չունենալու դեպքում՝ 2500 դրամի չափով։
105. Հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողին ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:
106.Բաշխողն ԷՄԱ կանոնների 103-րդ կետում նշված խախտումների համար տույժ չի վճարում, եթե դրանք հետևանք են ֆորս մաժորի:
ԲԱԺԻՆ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
107. Երաշխավորված մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության) ԷՄՇ կանոնների համաձայն պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար (առկայության դեպքում) հետևյալ ժամկետներում.
1) Հաղորդման ցանցին կամ Արտադրողին միացած, ինչպես նաև 110 կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը,
2) 35 կՎ լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը,
3) 6 (10) լարման այն Սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
4) այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր Առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։
108.ԷՄԱ կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ Մատակարար չընտրելու դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար Երաշխավորված մատակարարին վճարում են Հանձնաժողովի սահմանած սակագնով՝ ԷՄԱ կանոնների 82-րդ կետի համաձայն։
109.ԷՄԱ կանոնների 107-րդ կետը չի սահմանափակում սպառողների իրավունքը՝ ԷՄՇ կանոնների համաձայն ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել Մատակարար 2022 թվականի փետրվարի 1-ից։
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների |
Կ Ա Ր Գ
ՍՊԱՌՈՂԻ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԲԱՇԽՈՂԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են էներգետիկայի բնագավառում ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիայի փոխանցման հարաբերությունները, ինչպես նաև սպառողի էներգատեղակայանքներով ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։
2. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան, որը նախատեսված է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար:
3. Սպառողների, Ենթասպառողների և Բաշխողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» օրենքով, սույն կարգով, մատակարարման և օգտագործման կանոններով, Սպառողի և Բաշխողի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ Փոխհատուցման պայմանագիր) և այլ իրավական ակտերով:
4. Սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքները պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրանց նորոգումը և կրել դրանց պահպանման ծախսերը:
5. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը Սպառողի կողմից չի իրականացվում իբրև ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ, և այդ փոխանցումը բխում է Սպառողի գործունեության էությունից (առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):
6. Փոխհատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր և անժամկետ։
7. Փոխհատուցման պայմանագրում նշվում կամ դրան կցվում են Սպառողի էներգատեղակայանքներին միացված Ենթասպառողի տվյալները (անվանումը, անունը, գտնվելու (բնակության) վայրը, սպառման համակարգի հասցեն, առևտրային և վերստուգիչ հաշվիչների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը, Ենթասպառողի էլեկտրական թույլատրելի առավելագույն հզորությունը),
8. Բաշխողը պարտավոր է Փոխհատուցման պայմանագրի համաձայն վճարել Սպառողի՝ սույն կարգով հաշվարկվող ծառայության վճարների ամսական չափը (այսուհետև` ծառայության վճար)։
9. Ենթասպառողի կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների օտարման անհրաժեշտության դեպքում Սպառողն այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնում է Բաշխողին։
10. Սպառողն իր էներգատեղակայանքների հարաչափերի կամ տեղակայման վայրի փոփոխության դեպքում պարտավոր է երեք ամիս առաջ տեղեկացնել Բաշխողին։ Իրականացվող փոփոխությունները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
11. Սույն կարգով սահմանված տեղեկացում և (կամ) փաստաթղթերի հանձնում նախատեսող դեպքերում այն պետք է կատարվի պատշաճ կարգով:
12. Տեղեկացումը կամ փաստաթղթերի հանձնումը համարվում է պատշաճ կարգով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով, եթե սույն կանոններով տեղեկացման կամ փաստաթղթերի հանձնման կոնկրետ ձև նախատեսված չէ:
13. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի մատուցած ծառայության վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
C = A + K, |
(1) |
որտեղ`
C-ն ծառայության վճարն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
A-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի մեծությունն է (դրամ/ամիս),
K-ն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի սնման համար Սպառողի տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող ամսական գումարն է (դրամ/ամիս):
14. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով Սպառողի էներգատեղակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
A = a1 (n1 + n2/2) + a2(n3 + n4/2) + Wենթ(a3 + a4 + a5 +a6 +a7) , |
(2) |
որտեղ`
a1 -ը մեկ բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է,
n1 -ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների գումարային քանակն է,
n2-ը 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների ընդհանուր քանակն է,
a2-ը մեկ միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, Սպառողին փոխհատուցվող ծառայության վճարն է,
n3-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի քանակն է,
n4-ը 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում Սպառողի և Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման կետերի քանակն է,
Wենթ -ը Սպառողի կողմից Ենթասպառողներին կամ Բաշխողի այլ ցանցերին փոխանցված էլեկտրական էներգիայի ամսական քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի առևտրային հաշվառքի սարքերով,
a3-ը 110 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարի չափն է,
a4-ը 35 կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարն է,
a5-ը 6(10) կՎ լարման ենթակայաններում, Սպառողի փոխակերպիչների շահագործման նպատակով, 1 կՎտժ էլեկտրական էներգիայի փոխակերպման ծառայության վճարն է,
a6-ը Սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեղափոխման ծառայության վճարն է,
a7-ը Սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով 1 կՎտժ էլեկտրական էներգիայի տեղափոխման ծառայության վճարն է:
14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.
Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի) |
N |
Մեծությունը |
Վճարի չափը |
1. |
a1 |
7 930 դրամ/ամիս |
2. |
a2 |
430 դրամ/ամիս |
3. |
a3 |
0,796 դրամ/կՎտժ |
4. |
a4 |
1,426 դրամ/կՎտժ |
5. |
a5 |
1,602 դրամ/կՎտժ |
6. |
a6 |
0,768 դրամ/կՎտժ |
7. |
a7 |
1,363 դրամ/կՎտժ |
15. Սպառողի էներգատեղակայանքներով Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն կարգով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.
Աղյուսակ N 1
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի) |
N |
Սպառողի սպառման համակարգի լարումը |
Սպառողի ենթակայանի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը |
Սպառողի էլեկտրահաղորդման գծերի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը |
1. |
6 (10) կՎ |
89 217 |
16 522 |
2. |
35 կՎ |
356 867 |
28 087 |
3. |
110 կՎ |
713 734 |
29 739 |
17. Ենթասպառողների կամ Բաշխողի այլ ցանցերի էլեկտրամատակարարման հետևանքով Սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը՝ K-ն, հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակության մեջ։ Այն որոշվում է հետևյալ բանաձևով.
K = WենթT (a8 + a9)/(100 - a8 - a9) , |
(3) |
որտեղ՝
T-ն Սպառողի համար էլեկտրական էներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի),
a8-ը կորուստներն են տրանսֆորմատորներում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե Սպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից,
a9-ը կորուստներն են գծերում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 6 կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, եթե Ենթասպառողները կամ Բաշխողի այլ ցանցերը սնվում են 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից։
18. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն կարգի դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։ Վերանայման արդյունքում սահմանված մեծություններն ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների |
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև իրականացվող ՎԷ փոխհոսքերի շրջանակում մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու ընթացակարգը:
2. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը՝ տարեկան կտրվածքով: ՎԷ փոխհոսքերի շրջանակում հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
3. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ԷԲՑ կանոններով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:
4. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին էլեկտրական էներգիայի մատակարարումը և դրա դիմաց հատուցումը կատարվում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հանձնաժողովի սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման պայմանագրի հիման վրա:
5. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական ցանցին նոր միացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ԷԲՑ կանոններով, Կանոններով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:
6. ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի և Բաշխողի միջև Հաշվարկային ամսվա համար կատարվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ հետևյալ բանաձևերով՝
Էփցi = Է փց (i -1) + (Բցաi - Իցաi ),
Էփգi = Է փգ (i -1) + (Բգաi – Իգաi ),
որտեղ՝
1) Էփցi -ն i-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
2) Է փց (i -1) -ն (i-1)-րդ Հաշվարկային ամսում ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
3) Բցաi -ն i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
4) Իցաi -ն i-րդ Հաշվարկային ամսում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից ցերեկային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողի մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
5) i-ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներն են,
6) Էփգi -ն i-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
7) Էփգ (i -1)) -ն (i-1)-րդ Հաշվարկային ամսում գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկի արդյունքն է,
8) Բգաi -ն i-րդ Հաշվարկային ամսում Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է,
9) Իգաi - ն i-րդ Հաշվարկային ամսում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից գիշերային սակագնի համար նախատեսված ժամանակահատվածում Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակն է:
7. Յուրաքանչյուր հաշվարկային տարվա առաջին Հաշվարկային ամսվա համար «Էփց (i-1)» և «Էփգ(i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի: «Էփց (i-1)» և «Էփգ (i-1)» մեծություններն ընդունվում են հավասար 0-ի նաև այն դեպքերում, երբ դրանք ունեն դրական նշան:
8. Այն Հաշվարկային ամսում, երբ «Էփցi » մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին (որպես Սպառող) ցերեկային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված Պայմանագրով և ԷՄԱ կանոններով:
9. Այն Հաշվարկային ամսում, երբ «Էփգi» մեծությունը դրական է, ապա այդ քանակով էլեկտրական էներգիան համարվում է Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին (որպես Սպառող) գիշերային սակագնով մատակարարված էլեկտրական էներգիա, և դրա հետ կապված հաշվարկային փաստաթղթի ներկայացման և վճարման ժամկետները կարգավորվում են կողմերի միջև կնքված Պայմանագրով և Կանոններով:
10. Հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
որտեղ՝
1) Էվց -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներում «Էփցi» դրական մեծությունների հանրագումարն է,
2) Էվգ -ն հաշվարկային տարվա Հաշվարկային ամիսներում «Էփգi» դրական մեծությունների հանրագումարն է:
11. Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի քանակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Էտ = Էց + Էգ ,
որտեղ՝
1) Էտ -ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է,
2) Էց -ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում ցերեկային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
1) Էգ-ն Բաշխողի և ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի միջև հաշվարկային տարվա ընթացքում գիշերային ՎԷ փոխհոսքերի տարբերությունն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝
12. Բաշխողի կողմից ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը և գումարի չափը որոշվում են հետևյալ կերպ.
1) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց >0, Էգ>0, Էց = Էվց և Էգ = Է վգ, ապա ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցում չի տրամադրվում.
2) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց >0, Էգ >0, Էց <Էվց և Էգ = Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց - Էց), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.
3) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ>0, Էց= Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվգ – Էգ), և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.
4) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց>0, Էգ >0, Էց < Էվց և Էգ<Էվգ, ապա հատուցման ենթակա էլեկտրական էներգիայի քանակը կազմում է (Էվց - Էց) և (Էվգ – Էգ) հանրագումարը և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.
5) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց<0 և Էգ >0, ապա Էվց քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի գիշերային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվգ – Էտ ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.
6) եթե Էտ >0, միևնույն ժամանակ Էց >0 և Էգ <0, ապա Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի ցերեկային ժամանակահատվածում սպառված էլեկտրական էներգիայի քանակից հատուցվում է նաև (Էվց – Էտ) քանակի էլեկտրական էներգիան, և այդ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Հաշվարկը կատարվում է հաշվարկային տարվա սկզբից աճողական կարգով՝ մինչև տվյալ չափաքանակի լրանալը.
7) եթե Էտ <0, միևնույն ժամանակ Էց <0 և Էգ >0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսի համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.
բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.
8) եթե Էտ <0, միևնույն ժամանակ Էց >0 և Էգ <0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էտ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրա նկատմամբ կիրառելով հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.
բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագնի 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում.
9) եթե Էտ <0, միևնույն ժամանակ Էց <0 և Էգ <0, ապա Էվց և Էվգ քանակի էլեկտրական էներգիայի համար վճարված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վերադարձվում են ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին: Միևնույն ժամանակ, ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողին հատուցվում է նաև Էց և Էգ բացարձակ արժեքի չափով էլեկտրական էներգիայի քանակը՝ դրանց նկատմամբ կիրառելով համապատասխանաբար հաշվարկային տարվա յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոսք, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար.
բ) արևային և հողմային էներգիայի աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանների դեպքում` Հանձնաժողովի կողմից արևային էներգիայի աղբյուրի կիրառմամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` տվյալ Սպառողական խմբի համար Հանձնաժողովի կողմից սահմանված՝ համապատասխանաբար ցերեկային և գիշերային սակագների 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում:
13. Հաշվարկային տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը, Բաշխողից հատուցում ստանալու համար ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողը և Բաշխողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում են հաշվարկային փաստաթուղթ: Բաշխողը հաշվարկային փաստաթղթի հիման վրա հատուցվող գումարը փոխանցում է ՎԷ փոխհոսքեր իրականացնող Ինքնավար էներգաարտադրողի բանկային հաշվեհամարին՝ հաշվարկային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
(հավելվածը խմբ. 05.01.22 N 5-Ն)