ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
11 մայիսի 2021 թ. |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով։
2. Որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Որոշման N 4 հավելվածով սահմանված՝ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները լրացնելու կարգի 6-րդ կետը «ներկայացուցիչների» բառից հետո լրացնել «և վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. մայիսի 11-ի N 21-Ն որոշման
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշման |
Թիվ -------/-------
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
__________________________________________________________________
(Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը՝ մարզ, համայնք, հասցե)
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը բաղկացած է երեք մասից:
Առաջին մասը լրացվում է սահմանված ձևին համապատասխան: Գրանցամատյանում նշվում է հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին, որի տակ ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները:
Երկրորդ մասում նշվում է վստահված անձանց, դիտորդների, այցելուների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վերաբերյալ պահանջվող տվյալները:
Երրորդ մասում գրառվում են հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը: Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով՝ հերթական համարակալմամբ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված՝ գրանցամատյանում պարտադիր գրառում պահանջող այլ գործողություններ և որոշումներ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ:
Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ՝
Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում, կարող են ներկա գտնվել`
- Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները՝ համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ,
- Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև 2 վստահված անձ (Նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)
- մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի 1 վստահված անձ (Նշվում է միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ)
- համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի 1 վստահված անձ (Նշվում է միայն համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ)
- յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող 1 լրագրող և 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր
- յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ,
- տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ 1 դիտորդ:
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները՝ այցելուի կարգավիճակով:
|
Հեռախոս | |
|
Կենտրոնական ընտրական հանձնաժողով |
|
|
Տարածքային ընտրական հանձնաժողով |
|
|
Համայնքի ղեկավար |
|
|
Ոստիկանության բաժին |
|
|
Առաջին ատյանի դատարան |
|
|
Դատախազություն |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Նշանակված է՝ |
Պաշտոն |
Հեռախոս |
Լիազորությունների վաղաժամկետ դադարման/ |
|
1. |
|||||
|
2. |
|||||
|
3. |
|||||
|
4. |
|||||
|
5. |
|||||
|
6. |
|||||
|
7. |
|||||
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Նիստին ներկա են`
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ստորագրություն |
/նշվում է նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/
Նիստը վարում է ______________________________________________________________:
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա են հանձնաժողովի ______ անդամ:
(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)
| Օրակարգում՝ |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման՝ տեքստի ստորագրում: |
Ծանոթացա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ստորև ներկայացված տեքստին և ստորագրում եմ.
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
ներկայացնելու առաջարկություններ, առարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն.
նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
հայտնելու քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.
իրականացնելու Ընտրական օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.
մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին.
մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը (Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ).
ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում:
կրել Ընտրական օրենսգրքով սահմանված այլ պարտականություններ:
Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելուց:
|
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ստորագրություն |
Օր, ամիս, տարեթիվ |
|
Հանձնաժողովի նախագահ |
____________________ ստորագրություն
|
| Հանձնաժողովի քարտուղար |
____________________ ստորագրություն |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Նիստին ներկա են`
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ստորագրություն |
/նշվում է նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/
Նիստը վարում է ________________________________________________________________
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա են հանձնաժողովի ______ անդամ:
(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)
| Օրակարգում՝ |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների բաշխման վիճակահանություն.2. Քվեաթերթիկների և քվեարկության ծրարների հարյուրական կապերի դասավորում. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը անհատական կնիքները տեղավորեց վիճակահանության արկղի մեջ, հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը և քարտուղարը` ազգանունների այբբենական հերթականությամբ, վիճակահանության արկղից հանեցին մեկական անհատական կնիք և անհատական կնիքի նմուշն ամրագրվեց ստորև.
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը |
Անհատական կնիքի նմուշը |
Արձանագրություն
Չհրկիզվող պահարանը ոստիկանության ծառայողներին պահպանության հանձնելու մասին
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Չհրկիզվող պահարանը փակված, փակման մասում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված թղթով սոսնձված պահպանության է հանձնվում ոստիկանության ծառայողներ __________________________________ և __________________________________ :
| Հանձնող՝ |
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
| Ընդունող՝ |
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
|
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
Արձանագրություն
Չհրկիզվող պահարանը ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Չհրկիզվող պահարանը՝ փակված վիճակում, ոստիկանության ծառայողներից ընդունվեց:
| Հանձնող՝ |
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
| Ընդունող՝ |
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
|
_________________ (ստորագրություն) |
___________________ (անունը, ազգանունը) |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Նիստին ներկա են`
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ստորագրություն |
/նշվում է նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/
Նիստը վարում է __________________________________________
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա են հանձնաժողովի ______ անդամ:
(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)
Օրակարգում՝
1. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողներին գրանցող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու, (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող) անդամներին որոշելու վիճակահանություն.
2. տեխնիկական սարքավորումների աշխատանքի ստուգում և տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքի տպում.
3. Քվեարկության կազմակերպում
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստեց վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան, իրարից չտարբերվող թերթիկներ և կատարեց համապատասխան նշումներ: Բոլոր թերթիկները ծալվեցին այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվեցին վիճակահանության արկղի մեջ:
Հանձնաժողովի անդամները, բացառությամբ՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, ազգանունների այբբենական հերթականությամբ յուրաքանչյուր հերթափոխի համար վիճակահանության արկղից հանեցին մեկական թերթիկ:
Վիճակահանության արդյունքում որոշվեց՝
|
Հեր-թա-փոխ |
Ընտրողներին գրանցող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում ` երկու անդամի) |
Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում ` երկու անդամի) |
Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու (առնվազն մեկ անդամի) |
Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող (նշվում է միայն ԱԺ ընտրության ժամանակ) | ||
|
«ցուցակ 1» |
«ցուցակ 2» |
«քվեաթերթիկ 1» |
«քվեաթերթիկ 2» (կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» նշվում է միայն ԱԺ ընտրության ժամանակ) | |||
|
8-10 |
||||||
|
10-12 |
||||||
|
12-14 |
||||||
|
14-16 |
||||||
|
16-18 |
||||||
|
18-20 |
||||||
(Յուրաքանչյուր հերթափոխի դիմաց` դատարկ վանդակներում նշվում է վիճակահանության արդյունքում համապատաuխան գործառույթն իրականացնող հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը)
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնագետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգեց տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրեց ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպեց տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը սոսնձվեց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
|
տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված
|
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարեց կնիքի համարը.
| Կ.Տ. |
կնիքի համարն է _______________________: |
ստուգեց քվեատուփի և եթե առկա է` նաև շրջիկ արկղի դատարկ լինելը, քվեատուփը (առկայության դեպքում` շրջիկ արկղը) փակեց և կնքեց հատուկ կապիչներով,
հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տրամադրեց նախորդ օրվա վիճակահանությամբ իրեն ամրագրված անհատական կնիքը,
ընտրողների ցուցակները ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնեց ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին (անդամներին),
քվեաթերթիկները և քվեարկության ծրարները՝ հարյուրական կապերով ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնեց քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամին (անդամներին),
Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ (միաժամանակ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեարկություններ անցկացվելու դեպքում՝ յուրաքանչյուր ընտրության համար հարյուրական ինքնասոսնձվող դրոշմանիշ) և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնեց ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին:
Ընտրական տեղամասը հայտարարվեց բացված:
Գրառումներ
Քվեարկության ընթացքում, ինչպես նաև քվեարկության ավարտին չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները հանձնելու մասին
|
ՏԸՀ նախագահից ստացած ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվ |
Հանձնաժողովի անդամի ստորագրություն |
Ընտրողներից ստացած քվեարկության կտրոնների թիվ |
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվ |
Հանձնաժողովի նախագահի ստորագրություն | |
ՏԸՀ նախագահը.
- ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակը հանձնում է, միայն հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվելու և նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո.
- հաշվում է քվեարկության կտրոնները և թիվը արձանագրվում է:
Գրառումներ
Ստացիոնար բժշկական հաստատությունում (ռազմաբժշկական հաստատությունում) քվեարկությունը շրջիկ արկղի միջոցով կազմակերպելու մասին
Ստացա.
□ ընտրողների լրացուցիչ ցուցակը,
□ ________________ քվեաթերթիկ,
□ ________________ քվեարկության ծրար,
□ ________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,
□ ________________ համարակալված կտրոն ___________-ից ______________ համարները,
□ փակված և կնքված շրջիկ արկղ և չօգտագործված քվեաթերթիկների համար փաթեթ:
| Հանձնաժողովի անդամ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
ՏԸՀ նախագահին հանձնեցի.
□ ընտրողների լրացուցիչ ցուցակը,
□ ընտրողներից ստացված ________________ համարակալված քվեարկության կտրոն,
□ չօգտագործված ________________________ համարակալված կտրոն,
□ չօգտագործված ________________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,
□ չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը,
□ հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը,
| Հանձնաժողովի անդամ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
| Հանձնաժողովի նախագահ՝ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
Գրառումներ
Ձերբակալված անձանց պահելու վայրում քվեարկությունը շրջիկ արկղի միջոցով կազմակերպելու մասին
Համաձայն _____________________________ ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարի հաղորդման քվեարկության օրը ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է ____________ ընտրող:
Ստացա.
□ ________________ քվեաթերթիկ,
□ ________________ քվեարկության ծրար,
□ ________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,
□ ________________ համարակալված կտրոն ___________-ից ______________ համարները,
□ փակված և կնքված շրջիկ արկղ և չօգտագործված քվեաթերթիկների համար փաթեթ:
| Հանձնաժողովի անդամ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
ՏԸՀ նախագահին հանձնեցի.
□ ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակ,
□ ընտրողներից ստացված ________________ հատ համարակալված քվեարկության կտրոն,
□ չօգտագործված ________________________ հատ համարակալված կտրոն,
□ չօգտագործված ________________________ հատ ինքնասոսնձվող դրոշմանիշ,
□ չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը,
□ հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը,
| Հանձնաժողովի անդամ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
| Հանձնաժողովի նախագահ՝ |
_________________________________ (ազգանունը, անունը, ստորագրություն) |
Գրառումներ
Քվեարկության օրը մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ
|
Մինչև ժամը |
11.00 |
14.00 |
17.00 |
20.00 |
|
քվեարկությանը մասնակցած |
(Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11.30-ը, 14.30-ը, 17.30-ը և 20.30-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11.00-ն, 14.00-ն, 17.00-ն և 20.00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը)
Գրառումներ
Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին
|
Հ/Հ |
Օգնող անձի ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի համարը |
Գրառումներ
Քվեարկության ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին
|
Հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի կամ դիտորդի Ա. Ա. Հ. (վստահված անձի դեպքում նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի Ա.Ա ) (դիտորդի դեպքում նշվում է դիտորդական կազմակերպության անվանումը) |
Խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականը |
Այլ նշումներ |
|
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ին հայտարարեց քվեարկության ավարտի մասին և արգելեց ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն տրվեց, որից հետո հանձնաժողովի նախագահը փակեց քվեատուփի ճեղքը:
Քվեարկությունն ավարտվեց:
|
Հանձնաժողովի նախագահ |
____________________ ստորագրություն |
|
Հանձնաժողովի քարտուղար |
____________________ ստորագրություն |
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____
|
«_____» ________________ 20 թ. |
ժամը՝ __________ |
Նիստին ներկա են`
|
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ստորագրություն |
/նշվում է նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/
Նիստը վարում է ________________________________________________________
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա են հանձնաժողովի ______ անդամ:
(Նիստին ներկա թեկնածուների, վստահված անձանց, այցելուների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)
Օրակարգում՝ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփում
Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝
1) փաթեթավորեց հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքեց և տեղադրեց պարկում.
2) հաշվեց և արձանագրեց՝
1. ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ______________________________________________________________
2. քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում) _____________________________________________
3. շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում) _____________________________________________ (սույն կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)
Արձանագրեց ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ___________________________________________:
Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը հայտնեց տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրեց, կնքեց հանձնաժողովի կնիքով և տեղադրեց պարկում:
|
Տեխնիկական սարքավորման |
_______________________________________________________ նշվում է տեղեկանքը տպելու անհնարինության պատճառը |
_________________________________________________________________________________ պատճառով հնարավոր չէ տպել ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարով տեղեկանքը:
3) Ընտրողների ցուցակները (քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները) տեղադրեց առանձին, մեկանգամյա օգտագործման պարկում՝ Ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Ընտրողների ցուցակների պարկը փակեց, վրան նշեց տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, կնքեց տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ստորագրեցին պարկի վրա:
Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորեց առանձին, փաթեթը կնքեց և տեղադրեց ընտրական փաստաթղթերի պարկում (պարբերությունը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ):
4) հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը _______________________________________________________,
5) հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը ____________________________________________________________________________,
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց պարկում.
6) հաշվեց և արձանագրեց չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը _____________________________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց պարկում,
7) հաշվեց և արձանագրեց չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնների թիվը ______________________________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց պարկում (համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է տարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը):
8) առանց հաշվելու փաթեթավորեց չօգտագործված քվեաթերթիկները:
Բացվեց քվեատուփը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` քվեատուփում առկա քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո.
Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում արձանագրեց՝
|
Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը |
|
1. |
|
|
2. |
|
|
3 |
Անվավեր քվեաթերթիկների թիվը ______________________________________________,
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրությունների դեպքում արձանագրեց՝
|
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |
Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը |
|
1. |
|
|
2. |
|
|
3. |
/մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ նշվում է «կողմ» լրացվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը և «դեմ» լրացվում է դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը/
Անվավեր քվեաթերթիկների թիվը ______________________________________________:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց պարկում:
Հանձնաժողովի նախագահը ժամը _________________________________ ին հրապարակեց
ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո
տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
Արձանագրությունը կազմվեց չորս օրինակից՝ մեկ օրինակը փակցվեց տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվեց ընտրական փաստաթղթերի պարկում, որը սահմանված կարգով փակվեց:
Պարկի վրա ստորագրեց հանձնաժողովի նախագահ` _________________________________ ,
ինչպես նաև հանձնաժողովի անդամներ և վստահված անձեր`
|
Հանձնաժողովի անդամի, վստահված անձի ազգանունը, անունը |
Ստորագրությունը |
Քվեարկության արդյունքների ամփոփման նիստն ավարտվեց:
|
Հանձնաժողովի նախագահ |
____________________ ստորագրություն |
|
Հանձնաժողովի քարտուղար |
____________________ ստորագրություն |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումներ (օրինակելի ձևեր)
|
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ
|
N |
Վստահված անձի ազգանունը, անունը, հայրանունը |
Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում կամ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի ազգանունը, անունը |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը | |
|
Ներկայանալու ժամը |
Դուրս գալու ժամը | ||||
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
|
N |
Դիտորդի |
Դիտորդական |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը | |
|
Ներկայանալու ժամը |
Դուրս գալու ժամը | ||||
ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ
|
N |
ԶԼՄ ներկայացուցչի ազգանունը, անունը |
ԶԼՄ-ի անվանում |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը | |
|
Ներկայանալու ժամը |
Դուրս գալու ժամը | ||||
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
|
N |
Այցելուի |
Կազմակեր- |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը | |
|
Ներկայանալու ժամը |
Դուրս գալու ժամը | ||||
ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ
|
N |
Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը |
Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանում, կամ համարը |
Նիստի օրը |
ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը | |
|
Ներկայանալու ժամը |
Դուրս գալու ժամը | ||||
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄՏԻՑ ԵՎ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
Մտից փաստաթղթեր |
Ելից փաստաթղթեր | ||
|
Հ/Հ ստացման ամսաթիվ |
Որտեղից է ստացվել և համառոտ բովանդակություն |
Հ/Հ ուղարկման ամսաթիվ |
Ուր է ուղարկվել և համառոտ բովանդակություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2021 թվական: