15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2021 թվականի N 23-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
(նախաբանը փոփ. 25.04.22 N 423-Ա)
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.
2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2021 թ. հունվարի 15-ի N 23-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ղուկասյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ա. Խաչատրյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Կ. Համբարձումյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Մ. Ղազարյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Ն. Ղահրամանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Դ. Դանիելյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Ա. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ա. Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Դ. Խաչատրյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | |
Ք․ Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ա. Մեյմարյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ն. Պետրոսյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա․ Գուգարաց | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Ա. Գասպարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն | |
Ա. Բուդաղյան | - ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատար | |
Ա. Մկրտչյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ | |
Խ. Կոստանդյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության | |
Մ. Պողոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական՝ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի պաշտպանության հարցերով | |
Ս. Բադասյան | - ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ | |
Ն. Դավթյան | - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ | |
Գ. Ծառուկյան | «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 03.05.21 N 461-Ա, 14.01.2022 N 43-Ա, խմբ. 25.04.22 N 423-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |