ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 դեկտեմբերի 2021 թ. |
N 499-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.02.22 N 528-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 315-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
(նախաբանը փոփ. 08.02.22 N 528-Ա)
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Օհանովի փողոցի հ.66 շենքի հ.53 հասցեի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 31.05.2011թ. հ.2768781 վկայական) 120.2քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Արփիկ Ասոյանին:
(1-ին կետը խմբ. 08.02.22 N 528-Ա)
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2021 թ. դեկտեմբերի 28 Երևան |