Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.05.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

20 մայիսի 2025 թ.

N 342-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 16-ի N 1839-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. մայիսի 20

Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

3. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2024 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

4. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

5. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

6. «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

8. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

9. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)

10. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ 9-րդ փողոց հ. 19/3 հասցեում արտադրամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

11. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.27/3 հասցեում արտադրական նշանակության շինության և արհեստանոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

13. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ.8, Հանրապետության փողոց հ.83 տուն 1 ավտոտնակ, 83/2 բնակելի տուն, 85 շենք 9 ավտոտնակ, Սայաթ Նովա պողոտա հ.20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

14. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

15. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

16. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

17. Երևան քաղաքում փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

18. Երևան քաղաքում Աշոտ Մանուկյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

19. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 266-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)

20. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)

21. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի N313-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկուցվող)

22. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N267-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան