ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 184-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՐԴԵՆԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,319,670 դրամ ընդհանուր արժողությամբ «Վարդենիս խոշորացված համայնքի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2025 թվականի մարտի 3-ին կնքված՝ թիվ ՀՀ-Կ-02/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Չարենցի 50/1 հասցեում 50 տեղով մանկապարտեզի համար գույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,319,670 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
31.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 184-Ա որոշման |
«ՎԱՐԴԵՆԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 642–Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում մանկապարտեզի կառուցման ծրագիրը։ Վարդենիս խոշորացված համայնքի Չարենցի 50/1 հասցեում գտնվող նոր կառուցված մանկապարտեզի բնականոն աշխատանքները իրականացնելու նպատակով այժմ նախատեսվում է ձեռք բերել գույք, տեղափոխել և տեղադրել այն վերոնշյալ մանկապարտեզում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Վարդենիս խոշորացված համայնք, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,319,670 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Վարդենիս խոշորացված համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի ապրիլի 14-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 28-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Վարդենիս խոշորացված համայնքի Չարենցի 50/1 հասցեում գտնվող նոր կառուցված մանկապարտեզի համար նախատեսվում է ձեռք բերել, տեղափոխել և տեղադրել աթոռներ, պահարաններ, գրասեղաններ, գրատախտակներ, զգեստապահարաններ, մարմնամարզական նստարաններ, շվեդական պատ, խոհանոցային պահարաններ։ Իրականացվելու է 2025 թվականի ապրիլի 14-ից մինչև 2025 նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ 12,319,670 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Վարդենիս խոշորացված համայնքի Չարենցի 50/1 հասցեում գտնվող նոր կառուցված մանկապարտեզի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 12,319,670 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
31.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
