ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 375-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՏԵՂԱԴԻՐՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ի լ/ա Արթուր Մուրադյանի դիմումը՝ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Մեծ Մայրիկ» ՍՊԸ-ին պատկանող հողամասի սահմանները ճշտելու, տեղադիրքն ուղղելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26122023-01-0333 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 09.01.2025թ. հ.ԱՏ-09012025-01-0112 տեղեկանքը, «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության կողմից 26.04.2024թ. տրամադրված հողամասի տեղագրական հանույթը:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.4 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 18.0 հա, որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26122023-01-0333 վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Քննարկվող հողամասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության 22.01.2025թ. հ.Ն/2177-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.4 հասցեում գտնվող 18.0հա մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի հ.4 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
