ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1513-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2291-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման՝
ա. նախաբանում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ» բառերով,
բ. 2-րդ կետում «2024 թվականի պետական բյուջեում» բառերը փոխարինել «2024, 2025, 2026, 2027 և 2028 թվականների պետական բյուջեներում» բառերով,
գ. 3-րդ կետում «2023-2024 ուսումնական տարվա» բառերը փոխարինել «2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների» բառերով, իսկ «համար» բառից հետո լրացնել «, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը» բառերով,
դ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողների վրա, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:».
2) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը «ընդգրկված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում սահմանված կարգով առկա ուսուցմամբ առաջին կուրս ընդունված» բառերով,
բ. 2-րդ կետը «ՈՒՀ-երում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջին կուրս ընդունված» բառերով,
գ. 3-րդ կետում «2023-2024 ուսումնական տարվա» բառերը փոխարինել «2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների» բառերով,
դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սովորողներին 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար տրվում է փոխհատուցում հետևյալ չափերով և պայմաններով՝
1) 2023-2024 ուսումնական տարվա, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում արհեստագործական, միջին մասնագիտական, բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սահմանված կարգով առաջին կուրս ընդունվածներին 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից (այսուհետ՝ ՄՈԳ) կամ առաջադիմությունից, առաջին կուրսում սովորողների պարագայում՝ ընդունելության արդյունքներից.
2) 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի և 2024-2025 ուսումնական տարվա համար՝ տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում.
3) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած և հետագա ուսումնառության ընթացքում, մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ նախորդ կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:»,
ե. 5-րդ կետի 1-ին ենթակետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «կամ ՈՒՀ-ից հեռացվել (ազատվել) է» բառերով,
զ. 13-րդ կետում «Ուսումնառությունը 2023-2024 ուսումնական տարում ընդհատած» բառերը փոխարինել «Սույն կարգի շահառու հանդիսացող և ուսումնառությունը դադարեցրած» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |