ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 դեկտեմբերի 2022 թ. |
N 683-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ՝ «Օհան Դուրյան փողոց» (սկսվում է Նորքի գերեզմանատան մոտից, ջրանցքին զուգահեռ հասնում՝ Երևանի Արգիշտի Առաջին արքային անվան հ.61 հիմնական դպրոց):
(1-ին կետը խմբ. 11.02.25 N 283-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի |
Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
