ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 1994 թ. N 407
Քաղ. Երևան
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆԻ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Գորիսի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` Գորիս քաղաքի և Զոր-զորի պոմպակայանից Գորիսի շրջանի գյուղերի խմելու ջրի մատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի սակագինը բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի սակագնին ժամանակավորապես հավասարեցնելու մասին:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
