ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2014 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.20 ենթակետով՝
«7.1.20. 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող, Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող տուրբոպտուտակային քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար նախատեսված ուղևորատեղերով։»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով՝
«35. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 2, 8802 30 000 7, 8802 40 001 1 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող տուրբոպտուտակային քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ՝ օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 72 մարդու համար նախատեսված ուղևորատեղերով, եթե դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պահի դրությամբ օդանավի տեղեկամատյանում (ֆորմուլյարում) նշված՝ դրանց արտադրության օրվանից անցել է ոչ ավելի, քան 10 տարի՝ ինքնաթիռները մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում։
Այդպիսի ինքնաթիռների համար մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման առավելագույն ժամկետը կազմում է 2 տարի՝ ինքնաթիռները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:»։
3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7-րդ կետի 7.1.16 և 7.3» բառերը փոխարինել «7-րդ կետի 7.1.16, 7.1.19, 7.1.20 և 7.3» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:
