ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4432-Ա |
«15» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) «Ե. Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.2/5 հասցեում գտնվող՝ Էդուարդ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը Գ.Հովսեփյան փողոցի հ.62/15 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակությանը համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
2) «Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
3) «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց հ.27/18, 27/19 և 29/4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
4) «Գույքի նվիրատվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
5) «Գույքի նվիրատվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
6) «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N 106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
7) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
8) «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
9) «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Տ. Ավինյան |