ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«03» փետրվար 2025 թ. |
թիվ 07-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝
1) «Համայնքի գյուղերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» Ձև 9-Ս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2) «Համայնքի գյուղերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» Ձև 9-Ս (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ««Համայնքների գյուղական բնակավայրերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի փետրվարի 3-ի թիվ 07-Ն որոշման |
ՁԵՎ 9-Ս
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ
20….. թ.
Բաժին 1. Տնային տնտեսությունների քանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը բնակավայրում |
Ա |
Բ |
1 |
Տնային տնտեսությունների քանակը, որից` |
110 |
|
առկա տնային տնտեսություններ |
110.1 |
Բաժին 2. Բնակչության թվաքանակը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Գյուղում հաշվառված բնակչության թվաքանակը, ընդամենը |
այդ թվում՝ |
Գյուղի ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակը, ընդամենը |
այդ թվում՝ | ||
արական |
իգական |
արական |
իգական | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Մշտական բնակչություն (ներառյալ ժամանակավոր բացակա), |
210 |
X |
X |
X | |||
մշտապես ներկա |
210.1 |
X |
X |
X | |||
ժամանակավոր բացակա |
210.2 |
X |
X |
X | |||
Երկարատև բացակայող |
220 |
X |
X |
X | |||
Առկա բնակչություն(ներառյալ ժամանակավոր ներկա), այդ թվում՝ |
230 |
||||||
0-15 տարեկան, այդ թվում՝ |
230.1 |
||||||
0-4 տարեկան |
230.1.1 |
||||||
5 տարեկան |
230.1.2 |
||||||
6 տարեկան |
230.1.3 |
||||||
7 տարեկան |
230.1.4 |
||||||
8-14 տարեկան |
230.1.5 |
||||||
15 տարեկան |
230.1.6 |
||||||
16-62 տարեկան, որից՝ |
230.2 |
||||||
16 տարեկան |
230.2.1 |
||||||
17 տարեկան |
230.2.2 |
||||||
18 տարեկան |
230.2.3 |
||||||
63+ տարեկան |
230.3 |
||||||
Մշտական բնակչությունից` 15-49 տարեկան |
240 |
X |
X |
X |
Վարչական ղեկավար |
______________________ (Ազգանուն, անուն) |
______________________ (Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ) |
______________________ (Ազգանուն, անուն) |
______________________ (Ստորագրություն) |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2025 թվականի փետրվարի 3-ի թիվ 07-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորվում են «Համայնքի գյուղերի բնակչության սեռատարիքային կազմի մասին» Ձև 9-Ս (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրեր (գյուղեր) ընդգրկող բոլոր համայնքները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է համայնքի յուրաքանչյուր գյուղի համար առանձին՝ անկախ դրա բնակչության թվաքանակից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 28-ը:
5. Սույն հաշվետվությունում իմաստով՝
1) գյուղի մշտական բնակչության թվաքանակը ձևավորվում է՝ որպես գյուղում հաշվառված մշտապես ներկա և ժամանակավոր բացակա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումար,
2) մշտապես ներկա բնակչության թվաքանակում ներառվում են՝ գյուղում հաշվառված և հաշվառման պահին (հունվարի 1-ի դրությամբ) ներկա անձինք,
3) ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակում ներառվում են՝ հաշվառման պահին (հունվարի 1-ի դրությամբ) գյուղից մինչև մեկ տարի ժամկետով բացակայող հետևյալ անձինք.
ա. հետբուհական, բարձրագույն, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող և ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, մասնավոր բնակարաններում և այլն) բնակվող անձինք,
բ. գյուղից դուրս աշխատող և այդ աշխատանքի վայրում ժամանակավոր բնակվող անձինք,
գ. ժամկետային զինվորական ծառայության զորակոչվածները,
դ. ազատազրկման վայրերում գտնվողները,
ե. գյուղում հաշվառված, սակայն այլ բնակավայրում բնակվողները:
զ. ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակում չեն ներառվում քաղաքներում հաշվառված և մշտապես բնակվող, սակայն գյուղի տարածքում ամառանոցների (շինությունների) սեփականատերեր կամ դրանց վարձակալներ հանդիսացող անձանց տվյալները:
4) երկարատև բացակայող բնակչության թվաքանակում ներառվում են՝ գյուղում հաշվառված և հաշվառման պահին (հունվարի 1-ի դրությամբ) մեկ տարուց ավելի ժամկետով գյուղից բացակայողները:
5) գյուղի առկա բնակչության թվաքանակը ձևավորվում է՝ որպես գյուղում հաշվառված մշտապես ներկա և ժամանակավոր ներկա անձանց թվաքանակների հանրագումար:
6) ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակում ներառվում են՝ հաշվառման պահին (հունվարի 1-ի դրությամբ) 1,5 ամսից ավելի ժամկետով գյուղ ժամանած և այնտեղ ժամանակավոր բնակվող (որպես չափանիշ` ժամանակավոր բնակության ժամկետ չի սահմանվում, այլ այն որոշվում է աշխատանքը, բուժումը, ուսումը և այլն սկսելու և ավարտելու ժամանակով) հետևյալ անձինք.
ա. ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, մասնավոր բնակարաններում, հյուրանոցնրում կամ այլ բնակատեղիներում) բնակվող անձինք.
բ. ժամանակավոր, սեզոնային, ինչպես նաև պայմանագրային կարգով աշխատողները.
գ. գյուղում բնակվող, բայց այլ բնակավայրերում հաշվառված անձինք.
դ. գյուղում բնակվող պայմանագրային զինծառայողների ընտանիքի անդամները.
ե. օտարերկրացները, որոնք գյուղում բնակվում են ուսման կամ սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի նպատակով.
զ. գյուղում բնակվող՝ ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձինք:
3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը լրացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:
7. Հաշվետվությում անհրաժեշտ է մարզի, համայնքի և գյուղի անվանումները լրացնել ամբողջական՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանումներին համապատասխան:
8. Հաշվետվության առանձնացված բոլոր դաշտերը պետք է լրացվեն ամբողջությամբ, բացառությամբ՝ «X»-ով նշվածների:
9. Հաշվետվության 110 ծածկագրով տողում լրացվում են գյուղում հաշվառված տնային տնտեսությունների ընդհանուր քանակի վերաբերյալ տվյալները՝ հաշվառման պահին (հունվարի 1-ի դրությամբ), իսկ 110.1 ծածկագրով տողում, այդ թվում՝ գյուղում առկա տնային տնտեսությունների քանակը:
10. Ցուցանիշների լրացման ճշգրտությունը ստուգելիս հաշվի են առնվում սյունակների և տողերի միջև գոյություն ունեցող հետևյալ փոխադարձ կապերն ըստ ծածկագրերի (Բ սյունակ).
1) 210 տող = 210.1 տող + 210.2 տող (ըստ բոլոր լրացված սյունակների),
2) 230 տող = 230.1 տող + 230.2 տող + 230.3 տող (ըստ բոլոր լրացված սյունակների),
3) 230.1 տող = 230.1.1 - 230.1.6 տողերի հանրագումարին (ըստ բոլոր լրացված սյունակների),
4) 230 տող (սյունակ 1) = 210.1 տող (սյունակ 1) + 230 տող (սյունակ 4),
5) 230 տող (սյունակ 2) = 210.1 տող (սյունակ 2) + 230 տող (սյունակ 5),
6) 230 տող (սյունակ 3) = 210.1 տող (սյունակ 3) + 230 տող (սյունակ 6),
7) սյունակ 1-ը = սյունակներ 2+3 (ըստ բոլոր լրացված տողերի),
8) սյունակ 4-ը = սյունակներ 5+6 (ըստ բոլոր լրացված տողերի):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2025 թվական:
