ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» N 2142-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 2-րդ կետում «ավագ և միջին բուժաշխատողների» բառերը փոխարինել «ավագ, միջին բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերով․
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) կողմից։»․
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ինքնաշխատ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալներն ստացվում են տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից։»․
4) 7-րդ կետում «գործատուն» բառը փոխարինել «կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը)» բառերով․
5) 9-րդ կետում՝
ա․ «բուժաշխատողների» բառից հետո լրացնել «և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների)» բառերով,
բ․ 1-ին ենթակետի «ե» պարբերությունը «քաղաքացիություն» բառից հետո լրացնել «և ազգություն» բառերով,
գ․ 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«բ․ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի, շարունակական մասնագիտական հավաստագրի սերիան և համարը, գործողության ժամկետը, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականի տվյալները կամ ինքնաշխատ եղանակով համակարգի կողմից գեներացվող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականը․»,
դ. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«դ. ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի, իսկ ուսման դադարեցման դեպքում՝ ուսման դադարեցման օր, ամիս, տարի․»,
ե․ 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը «դիպլոմի համար» բառերից հետո լրացնել «, պետական քննական հանձնաժողովի որոշման ամսաթիվ» բառերով,
զ․ 3-րդ ենթակետը «ինչպես նաև համատեղության դեպքում)» բառերից հետո լրացնել «և առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն» բառերով,
է․ 3-րդ ենթակետի «ե» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
ը․ 3-րդ ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ․
«զ․ անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի սերիան և համարը, գործողության ժամկետը։»․
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11․ Գործատուներին լիազոր մարմինը տրամադրում է ռեգիստրի բաժանորդային հաշիվ, որը հնարավորություն է տալիս ռեգիստրում տեսնել բժշկական հաստատությունում աշխատող բուժաշխատողների անձնական հաշիվները՝ դիտման ռեժիմում։»․
7) 12-13-րդ կետերը, 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
8) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15․ Ռեգիստրում բուժաշխատողի և կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտիՃ տվյալների մշակումը դադարեցվում է վերջիններիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրում ամրագրելուց հետո:»․
9) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18․ Անձի կողմից իր բժշկական կարիքներին առավել համապատասխանող բուժաշխատող ընտրելու հնարավորության ապահովման նպատակով ռեգիստրում առկա տվյալներից` գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ հանրության համար հասանելի տվյալներ են՝
1) բուժաշխատողի անունը, ազգանունը, հայրանունը․
2) մասնագիտացումը․
3) լեզուների իմացությունը․
4) գիտական կոչումը․
5) ՇՄԶ հավաստագիրը կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը․
6) բուժաշխատողի անհատական լիցենզիայի, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի կարգավիճակը․
7) տվյալ բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) վերաբերյալ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող էթիկայի հանձնաժողովի որոշման եզրափակիչ մասը․
8) պարգևատրումները և բուժաշխատողի նկատմամբ կիրառված տույժերը։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝
1) 1-ին կետի 5-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունների, 9-րդ ենթակետով սահմանված 18-րդ կետի 6-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ ավագ բուժաշխատողների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից․
2) 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված 18-րդ կետի 7-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2024 թվական: