ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբեր 2023 թ. |
N 39-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԻՏԱՄԻՆ Բ 12 (B 12) ԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտային սակավարյունությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Ավանեսյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «22» սեպտեմբերի 2023 թվականի N 39-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎԻՏԱՄԻՆ Բ 12 (B 12) ԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
D51 |
Վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտային սակավարյունություն |
2) |
D51.3 |
Սնուցման հետ կապված վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտային այլ սակավարյունություններ Բուսակերների սակավարյունություն |
3) |
D51.8 |
Վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտային այլ սակավարյունություններ |
4) |
D51.9 |
Վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտային սակավարյունություն՝ չճշտված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական և իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Արյունաբան, թերապևտ, նյարդաբան, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ, աղեստամոքսաբան |
8) |
Գանգատներ |
ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց, սրտխփոց, գլխապտույտ մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ բ.նևորոլոգիական բնույթի գանգատներ՝ վերջույթների պարէսթեզիա, վերջույթների թմրածություն, վերջույթների ծակծկոց գ.աղեստամոքսային համակարգի վերաբերյալգանգատներ՝ ստամոքսի ցավ, այրոցի զգացում ստամոքսում, լեզվի այրոցի զգացում (գլոսիտ), լեզվի այտուց, լեզվի ցավ, աֆտոզ ստոմատիտ |
9) |
Անամնեզ |
ա. բուսակերություն, բ․ աղեստամոքսային համակարգի (ԱՍՀ) հիվանդություններ ներծծման խանգարումով ընթացող՝ ատրոֆիկ գաստրիտ, կրոնի հիվանդություն, ցելիակիա։ գ․ աղեստամոքսային համակարգի օրգանների վիրահատություններ՝ բարակ աղու մասնահատում (ռեզեկցիա), գաստրէկտոմիա, բարակ աղու կույր գալարի համախտանիշ, դ․ ճիճվակրություն՝ դիֆիլոբոտրիոզ, ե․ աուտոիմուն հիվանդություններ՝ վիտիլիգո, թիրեոիդիտ: զ․ որոշակի դեղերի կիրառություն՝ հիստամինային 2 (H2) ռեցեպտորների ինհիբիտորներ երկարատև օգտագործում, պրոտոնային պոմպի ինհիբիտորների օգտագործում, հակացնցումային պրեպարատների՝ ֆենոբարբիտալի, պրեգաբալինի օգտագործում, մետֆորմինի օգտագործում, կոլխիցինի օգտագործում, որոշ հակատուբերկուլյոզային դեղամիջոցների օգտագործում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, մաշկի դեղնություն, կարծրաթաղանթի (սկլերաների) դեղնություն, լեզվի պտկիկների հարթեցում, հնարավոր է մաշկի վրա կապտուկների առկայություն: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Հեմոգլոբինի ցուցանիշը 60գ/լ և <60գ/լ), կլինիկորեն նշանակալի պանցիտոպենիա կամ հեմոգլոբինի ցուցանիշ 60գ/լ և <60գ/, կլինիկորեն նշանակալի պանցիտոպենիա զուգակցված սակավարյունության կլինիկական արտահայտված դրսևորումների հետ:Կոմայի զարգացման վտանգ: |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը՝ ըստ բուժման փուլերի, իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը՝ |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Արյունաբան |
1 |
1 |
2) |
Թերապևտ |
1 |
1 |
3) |
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0,2 |
1 |
4) |
Նյարդաբան |
0,5 |
1 |
5) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ) |
0,5 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
1) |
ԱԲ |
Բ |
||
Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) ռետիկուլոցիտների քանակի որոշումով |
1 |
1 |
Հիպերքրոմ մակրոցիտար սակավարյունություն (հեմոգլոբինի և էրիթրոցիտների ցածր քանակ, էրիթրոցիտների միջին ծավալի (MCV), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին քանակի (MCH), էրիթրոցիտներում հեմոգլոբինի միջին կոնցենտրացիայի (MCHC) նորմայից բարձր ցուցանիշ), թրոմբոցիտների, լեյկոցիտների նորմայից ցածր ցուցանիշ (ոչ պարտադիր բոլոր դեպքերի համար), ռետիկուլոցիտների քանակի նորմայից ցածր ցուցանիշ | |
2) |
Արյան շիճուկում վիտամին Բ 12 (B 12)-ի մակարդակի որոշում |
1 |
1 |
Վիտամին Բ 12 (B 12) նորմայից ցածր ցուցանիշ |
3) |
Արյան շիճուկում ակտիվ վիտամին Բ 12 (B 12)-ի մակարդակի որոշում (իրականացնել այն դեպքերում, երբ առկա է վիտամին Բ 12 (B 12)-ի աննշան ցածր մակարդակ, կամ նորմալ ցուցանիշ, սակայն առկա են վիտամին Բ 12 (B 12)-ի դեֆիցիտին բնորոշ կլինիկական ախտանիշներ |
0,5 |
0,5 |
Ակտիվ վիտամին Բ 12 (B 12)-ի նորմայից ցածր ցուցանիշ |
4) |
Արյան բիոքիմիական հետազոտություն ՝ ընդհանուր բիլիռուբինի, ուղղակի բիլիռուբինի, անուղակի բիլիռուբինի, ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), լակտատդեհիդրոգենազի (ԼԴԳ) որոշում |
1 |
1 |
Բիլիռուբինի ցուցանիշի նորմայից բարձրացում: |
5) |
Մեթիլմալոնաթթվի մակարդակի որոշում (իրականացնել այն դեպքերում, երբ առկա է վիտամին Բ 12 (B 12)-ի աննշան ցածր մակարդակ, կամ նորմալ ցուցանիշ, սակայն առկա են վիտամին Բ 12 (B 12)-ի դեֆիցիտին բնորոշ կլինիկական ախտանիշներ) |
0,5 |
0,5 |
Մեթիլմալոնաթթվի մակարդակի բարձրացում |
6) |
Հոմոցիստեինի մակարդակի որոշում իրականացնել այն դեպքերում, երբ առկա է վիտամին Բ 12 (B 12)-ի աննշան ցածր մակարդակ, կամ նորմալ ցուցանիշ, սակայն առկա են վիտամին Բ 12 (B 12)-ի դեֆիցիտին բնորոշ կլինիկական ախտանիշներ) |
0,5 |
0,5 |
Հոմոցիստեինի մակարդակի բարձրացում |
7) |
Ֆոլաթթվի մակարդակի որոշոմ |
1 |
1 |
Ֆոլաթթվի ցածր ցուցանիշների հայտնաբերում |
8) |
Ոսկրածուծի մորֆոլոգիական քննություն (ըստ ցուցումների) |
0,1 |
0,1 |
Ոսկրածուծի մորֆոլոգիական քննությամբ մեգալոբլաստների հայտնաբերում |
9) |
Կղանքի միկրոսկոպիկ հետազոտություն |
0,5 |
0,5 |
Ճիճվակրության հայտանբերում |
Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ | ||||
10) |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1 |
1 |
Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) վիճակի գնահատում |
11) |
Գաստրոսկոպիա+ Հելիկոբակտեր պիլորիի (HP) որոշում |
1 |
1 |
Ատրոֆիկ գաստրիտի պատկերի հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ցիանկոբալամին 500մկգ ամպուլա |
Ցիանկոբալամին |
մկգ |
Բուժման մեկնարկ՝ Նևրոլոգիական ախտանիշների բացակայության դեպքում 1000մկգ 3 անգամ շաբաթական 2 շաբաթ տևողությամբ: Սննդով պայմանվորված վիտամին Բ 12 (B 12) դեֆիցիտի դեպքում 2 շաբաթը լրանալուց հետո վիտամին Բ 12 (B 12) 50մկգ օրեկան 1-3 անգամ շարունակական Պահպանողական բուժում յուրաքանրյուր 3-րդ ամիսը 1000mգ ամբողջ կյանքի համար: Ներծծման խանգարմամբ պայմանավորված վիտամին Բ 12 (B 12)-ի դեֆիցիտի դեպքում 1000մկգ 1-3 նագամ շաբաթական կամ ամեն օր 1-ին շաբաթը, այնուհետ 1000մկգ շաբաթական 1 օր 4 շաբաթ տևողությամբ: Պահպանողական բուժում 1000մկգ ամիսը մեկ անգամ կամ յուրաքանչյուր 2-րդ ամիսը 1 անգամ: Տևողությունը կախված է պատճառի վերացման հանագամանքից: |
500մ/մ |
2-3 շաբաթ
4 շաբաթ |
7 օր
Անընդմեջ
3 ամիսը 1 անգամ անընդմեջ |
2) |
Հիդրօքսիկոբալամին 500մկգ ամպուլա |
Հիդրօքսիկոբալամին |
մկգ |
Բուժման մեկնարկ՝ Պահպանողական բուժում յուրաքանչյուր 2-րդ ամիսը 1000մգ ամբողջ կյանքի համար: |
500 մ/մ |
2 շաբաթ |
Անընդմեջ
2 ամիսը 1 անգամ անընդմեջ |
3) |
Ցիանկոբալամին հաբեր |
Ցիանկոբալամին |
մկգ |
50-250մկգ օրեկան |
շարունա-կական | ||
4) |
Ֆոլաթթու 1մգ, 5մգ հաբեր (ֆոլաթթվի երկրորդային դեֆիցիտի առաջացման դեպքում) |
Ֆոլաթթու |
մգ |
10մգ օրեկան |
Մինչև դեֆիցիտի կարգավորվելը |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Guidelines for the diagnosis and treatment of cobalamin and folate disorders. Vinod Devalia, Malcolm S. Hamilton, Anne M. Molloy, on behalf of the British Committee for Standards in Haematology,
2. Vitamin B12 treatment guideline. Laura Catt – Prescribing Interface Advisor In consultation with Dr Moorby – Haematologist Sherwood Forest Hospital Interim update Kyla Twigger, Medicines Optimisation Pharmacist Sep 2022 In consultation with Dr Steve Jones – Haematologist Sherwood Forest Hospital Review Date Sep 2023 (New NICE guidance due Nov 2023)3. UpToDate Treatment of vitamin B12 and folate deficienciesauthors: robert t means, jr, md, macp, kathleen m fairfield, md, drph,
3. DAS ROTE BUCH Hematology and Internistic Onkologie. D.P. Berger R. Mertelsmann։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:
