ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 24367/20
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ-Ն
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2024 թվականի մարտի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]
Սեբաստիան Ռադուլեցու [Sebastian Răduleţu]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2020 թվականի հունիսի 9-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուն՝ «Ռոսգոստրախ-Հայաստան» ապահովագրական ՓԲԸ-ն, մասնավոր ապահովագրական ընկերություն է, որի իրավաբանական հասցեն Երևանում է։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ն. Յուզբաշյանը։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ներկայացված՝ դիմումատու ընկերության բողոքներն առ այն, որ նա զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, քանի որ չի կարողացել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկել, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներակայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատու ընկերության ներկայացուցչին, որին հրավիրել են ի պատասխան ներկայացնելու իր դիտարկումները։ Քարտուղարության գրությանը պատասխան չի ստացվել։
Դատարանի էլեկտրոնային հաղորդակցության ծառայության միջոցով ուղարկված 2023 թվականի հունիսի 22-ի գրությամբ դիմումատու ընկերության ներկայացուցիչը ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամկետը լրացել է 2023 թվականի մայիսի 30-ին, և որ ժամկետի երկարաձգում չի պահանջվել։ Նրա ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնեն եզրակացության այն մասին, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել գանգատին։ Դիմումատու ընկերության ներկայացուցիչն այդ գրությունն ստացել է 2023 թվականի հունիսի 22-ին։ Այնուամենայնիվ, սույն գրությունը պատասխան չի ստացել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոշարադրյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրա արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության դեպքում Դատարանը, համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։
Համապատասխանաբար գործը պետք է հանել քննվող գործերի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գործը հանել քննվող գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի մարտի 28-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անյա Սիբերտ Ֆուա՝ |
Քարտուղարի տեղակալի |
Նախագահ |