ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4446-Ա |
«15» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի Հ.3982-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 06/02/2024թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-06022024-01-0198 որոշումը, ինչպես նաև Հայկ Սիմոնյանի` ի դեմս ներկայացուցչի դիմումը (15.02.2024թ. հ.Դ-21760-24).
1. Երևանի քաղաքապետի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Երևան, Շենգավիթ, Նոր Խարբերդ 93-րդ զանգված, 33 տեղամաս, հ.18, Նոր Խարբերդ 93-րդ զանգված, 33 տեղամաս, հ.19 հասցեներում սեփականության իրավունքով Հայկ Կառլոսի Սիմոնյանին պատկանող և Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.8/1 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.3982-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետում` «10.1քմ» բառերը փոխարինել «34.71քմ» բառերով.
2) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում` «19887 (տասնինը հազար ութ հարյուր ութսունյոթ)» բառերը փոխարինել «68344 (վաթսունութ հազար երեք հարյուր քառասունչորս)» բառերով.
3) Որոշման 5-րդ կետում` «բնակելի տուն» բառերը փոխարինել «բնակելի (լողավազան)» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |