ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1705-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման N 1 հավելվածի՝
1) 3-րդ կետի 24-րդ և 47-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին (ծնվ.՝ 30.03.2003 թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տպագրիչների 9, Նյու Յորքի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի հունիսի 14-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
4.2. Կարեն Սուրենի Ալեքսանյանին (ծնվ.՝ 01.04.2003 թ., հաշվառման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Բուժական, 1-ին փող., տուն 4, Ցինխուայի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2026 թվականի հուլիսի 15-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |