հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
10 դեկտեմբերի 1981 թ. N 748
Քաղ. Երևան
ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված ՍՍՀՄ մթերումների մինիստրության, Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ, և՝
ա) Թույլատրել Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրությանը՝ աշխատանքը կազմակերպել ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թ. մարտի 2-ի N 140 որոշմամբ հաստատված՝ համամիութենական ու հանրապետական արդյունաբերական միավորումների մասին ընդհանուր կանոնադրությամբ սահմանված պայմաններով (բացի 109-113-րդ կետերից).
բ) հաստատել Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին ՀԱՄԽ-ի հետ համաձայնեցված առդիր կանոնադրությունը.
գ) հաստատել Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման, նյութական օգնություն ցույց տալու, բնակարանային պայմանների ու կուլտուր-կենցաղային սպասարկման բարելավման համար նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդից մասհանումների նորմատիվնեը, համաձայն հավելվածի.
դ) Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 119 միավոր.
ե) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թ. մայիսի 5-ի N 236 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կանոնադրության 5-րդ կետի «ն» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«սահմանված կարգով ֆինանսավորում է իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները, մշակում և իրագործում է արտադրաֆինանսական ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումներ և ապահովում է կուտակումների ու բյուջե վճարումների պլանների կատարումը.
ստեղծում է հետևյալ ֆոնդերն ու ռեզերվները՝
արտադրության զարգացման կենտրոնացված ֆոնդ
նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդ
սոցիալ-կուլտուրական միջոցառումների և բնակարանային շինարարության կենտրոնացված ֆոնդ
գիտական հետազոտությունների ֆոնդ
նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ
նոր տեխնիկայի ստեղծման ու ներդրման համար պարգևատրման կենտրոնացված ֆոնդ
գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրմանն աջակցելու ֆոնդ
նոր արտադրանքի ստեղծման ու թողարկման ֆոնդ
ձեռնարկություններին ու տնտեսական կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար ռեզերվ
կապիտալ նորոգման համար նախատեսված ամորտիզացիոն մասհանումների ռեզերվ
բանկում հաշվարկային հաշիվներ է բացում ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցները և օգուտները վերաբաշխելու համար»։
2. Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրությանը (ընկ. Օ. Հովակիմյանին)՝ մշակել և իրագործել ձեռնարկությունների կառավարման հետագա կատարելագործման, թողարկվող արտադրանքի տեխնիկական մակարդակի բարձրացման ու որակի բարելավման միջոցառումներ։
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն կանոնադրությունը մշակված է ՍՍՀՄ աշխատանքի սոցիալական հարցերի պետական կոմիտեի, ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության, ՍՍՀՄ պետպլանի, ՍՍՀՄ գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի կողմից 1979 թվականի հունիսի 6-ին (123-БЛ) հաստատած ՝ համամիութենական ու հանրապետական արդյունաբերական միավորումների վարչությունների աշխատողների պարգևատրման մասին տիպային կանոնադրությանը համապատասխան:
1. Պարգևատրման ցուցանիշներն ու պայմանները
1. Մինիստրության
ղեկավար աշխատողները, այդ թվում մինիստրն ու նրա տեղակալները, մասնագետներն ու կենտրոնական ապարատի ծառայողները պարգևատրվում են սահմանված եռամսյակային պլանները հետևյալ հիմնական ցուցանիշների գծով կատարելու և գերակատարելու համար՝աշխատանքի արտադրողականության աճը.
արտադրանքի արտադրության ընդհանուր ծավալում որակի բարձրագույն կատեգորիայի արտադրանքի տեսակարար կշիռը.
իրացվող արտադրանքի ծավալը.
շահույթը.
հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլանում նախատեսված՝ նոր տեխնիկայի ստեղծումը, յուրացումն ու ներդրումը.
արտադրանքի կարևորագույն տեսակների արտադրության անվանացանկը, համաձայն սույն կանոնադրության N 1 հավելվածի:
Հաշվետու եռամսյակում սահմանված անվանացանկով արտադրանքի առանձին տեսակների արտադրության պլանը չկատարելիս, այն դեպքում, երբ այդ արտադրանքը նախատեսված է մինիստրության սիստեմում սպառելու համար, իսկ ուրիշ մինիստրությունների ու գերատեսչությունների ձեռնարկություններին այն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը կատարված են, պարգևատրման հարցը լուծվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից:
2. Սույն կանոնադրության 1-ին կետում նշված ցուցանիշներից որևէ մեկը չկատարելու դեպքում պարգևատրումը չի կատարվում:
Մինիստրության ղեկավարությանը, բացառության կարգով, թույլատրվում է կառուցվածքային առանձին ստորաբաժանումների աշխատողներին պարգևատրել նրանց սահմանված առաջադրանքների կատարման համար։ Ընդ որում, պարգևը չի կարող գերազանցել պարգևատրման ցուցանիշների կատարման համար սահմանված չափի 50 տոկոսը։
Արտադրանքի անվանացանկի առանձին տեսակների գծով հաշվետու եռամսյակում առաջադրանքները չկատարելու դեպքում, եթե այդ արտադրանքը պատրաստված է և իրացված նախորդ ժամանակաշրջանում կամ Հայկական ՍՍՀ պետպլանի հաստատած սպառողի (պատվիրատուի) պահանջով հանված է արտադրությունից, մինիստրության աշխատողների պարգևատրման հարցը լուծվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից։3. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված պարգևատրման ցուցանիշների հետ մեկտեղ մինիստրի և նրա տեղակալների համար սահմանվում են պարգևատրման հետևյալ լրացուցիչ ցուցանիշները՝
ապրանքանյութական արժեքների գերնորմատիվային պաշարների իջեցում.արտադրական կարողությունների գործարկում և յուրացում սահմանված ժամկետներում.
նյութական ծախսումների խնայողություն, ներառյալ վառելիքի ու էներգիայի ծախսի իջեցումը։
Մինիստրության ապարատի մնացած աշխատողների համար պարգևատրման լրացուցիչ պայմանները սահմանվում են մինիստրության ղեկավարության կողմից, արհմիության տեղական կոմիտեի հետ համաձայնեցնելով։
Լրացուցիչ պայմանները չկատարելու դեպքում մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևները իջեցվում են այդ ցուցանիշների կատարման աստիճանից կախված, սակայն 50 տոկոսից ոչ ավելի։
4. Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողներին պարգևատրելիս հաշվի են առնվում կնքված պայմանագրերին (կատարման ընդունված կարգագրերին) համապատասխան որակով, ժամկետներին ու անվանացանկով (տեսականիով) արտադրանքի մատակարարումների գծով առաջադրանքների և պարտավորությունների կատարումը։ Արտադրանքի մատակարարումների գծով նշված պարտավորությունները չկատարելու դեպքում մինիստրության ապարատի աշխատողները պարգևներից զրկվում են լրիվ չափով կամ մասամբ։ Պարգևներից զրկելու կամ դրանց չափը պակասեցնելու հարցը լուծվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից՝ Հայկական ՍՍՀ պետպլանի ու Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության ներկայացմամբ։
II. Պարգևատրման աղբյուրներն ու պարգևների չափերը
5. Մինիստրության աշխատողների պարգևատրումը կատարվում է հաշիվ սահմանված կարգով ստեղծվող` մինիստրության նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդի։ Ընդ որում, սույն կանոնադրությանը համապատասխան աշխատողների պարգևատրման հատուկ ֆոնդ չի ստեղծվում։
Պարգևատրման միջոցներն առանձնացվում են հաստատված նորմատիվներով։ Մինիստրության աշխատողների պարգևատրման համար միջոցների նորմատիվների որոշման ու հաստատման կոնկրետ կարգը սահմանվում է ՍՍՀՄ պետպլանին առընթեր ՄԳՀ-ի 1979 թ. մայիսի 17-ի N 351-Б արձանագրությանը համապատասխան։Ընդ որում, մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման համար միջոցների այդ նորմատիվները որոշվում են այն հաշվով որպեսզի պարգևատրման միջոցների գումարը կազմի մինիստրության ապարատի աշխատողների աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսը` ըստ պաշտոնային ռոճիկների։
6. Սույն կանոնադրությամբ նախատեսված՝ մինիստրության աշխատողների պարգևների չափերը սահմանվում են ամեն տարի, հաստատված նորմատիվներին համապատասխան տվյալ տարում նշված աշխատողներին պարգևատրելու համար առանձնացված միջոցների սահմաններում։ Պարգևատրմանը չեն կարող ուղղվել այն միջոցները, որոնք հաստատված նորմատիվներին համապատասխան թույլատրվել է այդ նպատակի համար օգտագործել նախորդ տարում, սակայն որոնք չեն ծախսվել սահմանված ցուցանիշները և պարգևատրման պայմանները չկատարելու կապակցությամբ։
Մինիստրության ղեկավար աշխատողների համար պարգևների չափերը սահմանվում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի հետ համաձայնեցնելով։ Այդ աշխատողների պարգևների չափերը չպետք է գերազանցի մինիստրության գծով պարգևների միջին չափը (նրանց պաշտոնային ռոճիկների հանդեպ տոկոսներով)։
Մինիստրության մնացած աշխատողների համար պարգևների չափերը սահմանվում են մինիստրության ղեկավարության կողմից, արհմիության տեղական կոմիտեի հետ համաձայնեցնելով։
Մինիստրության աշխատողների պարգևների չափերը սահմանելիս պետք է հաշվի առնվեն մինիստրության գծով պլանային ցուցանիշների չարվածությունը, աշխատանքի արտադրողականության աճը, արտադրական կարողությունների օգտագործման մակարդակը, հումքի, նյութերի, վառելիքի ու էներգիայի խնայողությունը։
Պարգևատրման ցուցանիշների գերակատարման համար պարգևների չափերը որոշվում են պլանը գերակատարելու կապակցությամբ աշխատողների նյութական խրախուսման համար լրացուցիչ մասհանվող (ըստ հաստատված նորմատիվների) միջոցների սահմաններում։
7. Մինիստրության ղեկավար աշխատողներին եռամսյակի աշխատանքի արդյունքներով հաշվեգրված պարգևները մեկ տոկոսով պակասեցվում են մինիստրության իրավասության ենթակա յուրաքանչյուր այն ձեռնարկության համար, որը չի կատարել իր համար սահմանված հիմնական ցուցանիշներն ու պարգևատրման պայմանները։
Այդ նույն կարգով մինիստրության ղեկավարները կարող են պակասեցնել մինիստրությունների այն աշխատողների պարգևները, ովքեր պատասխանատու են ձեռնարկությունների կողմից նրանց համար սահմանված պլանային ցուցանիշների կատարման համար։
Պլանը, դրա կատարման փաստացի մակարդակն իջեցնելու առումով ճշտելու դեպքում, մինիստրության ղեկավար աշխատողները զրկվում են տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևից լրիվ կամ մասամբ, սակայն 50 տոկոսից ոչ պակաս։
8. Աշխատանքի արտադրողականության աճի համեմատությամբ միջին աշխատավարձի աճի առաջանցման յուրաքանչյուր տոկոսի համար մինիստրության գծով, ամբողջությամբ վերցրած, տարեսկզբից աճող արդյունքներով հաշվարկված մինիստրության ապարատի աշխատողներին հաշվեգրված պարգևների չափը (տոկոսներով՝ պաշտոնային ռոճիկների նկատմամբ) պակասեցվում է մեկ տոկոսով։
9. Մինիստրության գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսի դեպքում աշխատավարձի ֆոնդի ծախսման համար պատասխանատու՝ մինիստրության ապարատի աշխատողներին հաշվարկված պարգևները չեն վճարվում (սույն կանոնադրության N 2 հավելվածին համաձայն ցանկով)։ Ընդ որում, մինիստրության գծով աշխատավարձի ֆոնդի գերածախսը հաշվարկվում է որպես մինիստրության իրավասության ենթակա ձեռնարկությունների . ու կազմակերպությունների գծով այդ ֆոնդի հարաբերական գերածախսի գումար (խնայողություն)։
եթե մինիստրության գծով մինչև վեց ամիս ժամկետում կփոխհատուցվի աշխատավարձի ֆոնդի թույլ տրված գերածախսը, նշված աշխատողներին վճարվում է հաշվեգրված, սակայն աշխատավարձի ֆոնդի գերածախսի կապակցությամբ չվճարված պարգևի 50 տոկոսը։
Այն դեպքում, երբ մինիստրության կողմից հաշվետու տարում թույլ է տրվել աշխատավարձի ֆոնդի գերածախս, սակայն օրացուցային տարվա սկզբից անցած ժամանակաշրջանում կա աշխատավարձի ֆոնդի գծով թույլ տրված գերածախսը ծածկելու համար բավարար խնայողություն, մինիստրության աշխատողներին հաշվեգրված պարգևները վճարվում են լրիվ չափով։
10. Մինիստրության ապարատի աշխատողների պարգևատրումը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակի աշխատանքի արդյունքներով, այդ ժամանակաշրջանի համար վճարման հաշվեգրված պարգևի 75 տոկոսի չափով։ Պարգևի մնացած 25 տոկոսը վճարվում է տնտեսական տարվա արդյունքներով, սույն կանոնադրության 1-ին կետով սահմանված պարգևատրման հիմնական ցուցանիշները տարվա ընթացքում ամբողջությամբ կատարելու պայմանով։ Առանձին հիմնական ցուցանիշներ չկատարելու դեպքում տարվա արդյունքներով վճարվող պարգևները պակասեցվում են մինչև 50 տոկոս:
11. Մինիստրության ապարատի աշխատողները կարող են պարգևատրվել հատուկ կարևոր արտադրական առաջադրանքների կատարման համար: Այդ առաջադրանքները կատարելու համար պարգևները վճարվում են ի հաշիվ ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1953 թ. ապրիլի 11-ի N 1002 և 1955 թ. մայիսի 4-ի N 861 որոշումներին (Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1953 թ. մայիսի 23-ի N 221 որոշում) համապատասխան աշխատողներին պարգևատրելու համար մինիստրի տրամադրության տակ առանձնացվող միջոցների։ Ընդ որում, հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար պարգևների գումարը չի կարող գերազանցել մեկ աշխատողի համար տարեկան մեկ ամսվա պաշտոնադրույքը։
Մինիստրությունը կարող է մինիստրության այն աշխատողներին միանվագ պարգևներ վճարել (տարեկան մինչև մեկ ամսվա պաշտոնադրույքի չափով), որոնք ապահովել են իրավասության ենթակա ձեռնարկություններում աշխատանքի շչյոկինյան մեթոդի հաջող ներդրումը, որի շնորհիվ կատարվել է պրոֆեսիաների (պաշտոնների) համատեղում, սպասարկման գոտիների ընդլայնում կամ կատարվող աշխատանքների ծավալի մեծացում։
12. Սույն կանոնադրության 10 և 11-րդ կետերին համապատասխան մեկ աշխատողին վճարվող պարգևների ընդհանուր գումարը (բացի սոցմրցության արդյունքներով վճարվող պարգևներից) չպետք է գերազանցի տարեկան երեք ամսվա դրույքը։
III. Ընդհանուր դրույթներ
13. Մինիստրության աշխատողներին պարգևներ հաշվեգրելու համար հիմք են հանդիսանում հաշվապահական և վիճակագրական հաշվետվության տվյալները, ինչպես նաև օպերատիվ հաշվառման տվյալները։
14. Աշխատողներին պարգևները հաշվեգրվում են պաշտոնադրույքին՝ փաստացի աշխատած ժամանակի համար։
15. Այլ աշխատանքի անցնելու, ուսումնական հաստատություն ընդունվելու, կենսաթոշակի անցնելու, հաստիքները կրճատվելու պատճառով ազատվելու և այլ հարգելի պատճառներով ոչ լրիվ եռամսյակ աշխատած աշխատողներին պարգևը հաշվեգրվում է փաստացի աշխատած ժամանակի համար:
16. Տնտեսական գործունեության հիմնական արդյունքների համար պարգևները հաստատվում են`
մինիստրին ու նրա տեղակալներին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի կողմից.
մինիստրության կենտրոնական ապարատի մնացած աշխատողներին՝ մինիստրության ղեկավարության կողմից։
Հատուկ կարևոր առաջադրանքների կատարման և շչյոկինյան մեթոդի հաջող ներդրման համար մինիստրության ապարատի աշխատողներին պարգևները հաստատվում են մինիստրի կողմից։
17. Արհմիության տեղական կոմիտեի հետ համաձայնեցնելով, մինիստրության ղեկավարությունը կարող է նշված կանոնադրության 12-րդ կետում նշված ընդհանուր չափի սահմաններում բարձրացնել, կամ աշխատանքի որակն ու աշխատողի անձնական ներդրումը հաշվի առնելով՝ իջեցնել նրան հաշվեգրված պարգևը, սակայն 25 տոկոսից ոչ ավելի։
Աշխատանքում բացթողումների համար մինիստրության ղեկավար, ինժեներատեխնիկական աշխատողներն ու ծառայողները կարող են պարգևից զրկվել լրիվ կամ մասամբ։
Առանձին աշխատողներ կարող են պարգևից զրկվել հաշվետվության մեջ հավելագրումների ու աղավաղումների համար (ՍՄԿՊ Կենտկոմի ու ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1961 թ. մայիսի 19-ի N 440 որոշում (Հայաստանի կոմպարտիայի և Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1961 թ. հունիսի 15-ի 82/316 որոշում), ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի փետրվարի 20-ի N 153 որոշման 5-րդ կետ, աշխպետկոմի ու ՀԱՄԿԽ-ի 1975 թ. օգոստոսի 8-ի 13/19 պարզաբանում)։
18. Սույն կանոնադրության 5 և 10-րդ կետերին համապատասխան վճարվող պարգևները հաշվի են առնվում աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս։
19. Բացի սույն կանոնադրությամբ նախատեսված պարգևներից, մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողները կարող են պարգևատրվել գյուտարարությանն ու ռացիոնալիզացիային աջակցելու և արտասահմանում վաճառելու համար սովետական գյուտերի և դիտատեխնիկական նվաճումների համար լիցենզիաների պատենտավորման և նախապատրաստման աշխատանքին ակտիվ մասնակցության համար։ Այդ աշխատողների պարգևատրումը ուրիշ հատուկ սիստեմներով, ինչպես նաև տարվա արդյունքներով աշխատանքի ընդհանուր արդյունքների համար նրանց վարձատրությունների վճարում չի կատարվում։
20. Սույն կանոնադրությունը գործողության մեջ դնել 1982 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին կանոնադրության |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
Ալյուր պետական ռեսուրսների հացահատիկից
այդ թվում տեսակավոր ալյուր
Ձավար պետական ռեսուրսների հացահատիկից
Պետական արդյունաբերական ձեռնարկություններում արտադրվող համակցված կերեր (պետական ռեսուրսների հումքից)
այդ թվում համակցված կերեր թռչունների համար
սպիտակուցավիտամինային հավելումներ
Պետական արդյունաբերական ձեռնարկություններում արտադրվող համակցված կերերի ու սպիտակուցավիտամինային հավելումների ընդհանուր քանակությունից հատիկավորված համակցված կերեր և սպիտակուցավիտամինային հավելումներ։
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին կանոնադրության |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՅՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԳԵՐԱԾԱԽՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մինիստրը և նրա տեղակալները
Պլանատնտեսագիտական վարչության պետ և նրա տեղակալներ
Հաշվապահական հաշվառման, հաշվետվության ու վերահսկողության վարչության պետ և նրա տեղակալ
ՀԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ԿՈՒԼՏՈՒՐ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԿԵՏՐՈՆԱՑՎԱԾ ՖՈՆԴԻՑ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
1. Պարգևատրման համար կենտրոնացված ֆոնդից մասհանումների նորմատիվը տոկոսներով՝ ամբողջությամբ վերցրած մինիստրության նյութական խրախուսման ֆոնդի նկատմամբ -4,39
2. նյութական օգնություն ցույց տալու համար նյութական խրախուսման կենտրոնացված ֆոնդից մասհանումների նորմատիվը տոկոսներով՝ մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատավարձի ֆոնդի նկատմամբ ըստ պաշտոնային ռոճիկների -2,5
3. Մինիստրության կենտրոնական ապարատի աշխատողների բնակարանային պայմանների ու կուլտուր-կենցաղային սպասարկման բարելավման համար միջոցների մասհանումների նորմատիվը տոկոսներով՝ պարգևատրմանը և նյութական օգնություն ցույց տալուն ուղղված միջոցների գումարի նկատմամբ -42,6
Հայկական ՍՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
