ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2024 թվականի |
թիվ 1 |
քաղ. Ալմաթի |
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկը, որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված), ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 90 890 0 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«0702 00 000 Տոմատներ՝ թարմ կամ պաղեցրած»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: