ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2014 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 880 ՈՐՈՇՄԱՆ 3.1 ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 880 որոշման 3.1 ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին նախադասության մեջ «կաթին և կաթնամթերքին, մսին և մսամթերքին» բառերը հանել.
բ) երկրորդ նախադասության մեջ՝
«սահմանող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր» բառերը փոխարինել «սահմանող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ» բառերով».
«կաթին և կաթնամթերքին, մսին և մսամթերքին,» բառերը հանել.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: