ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1574-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Հայտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե բացակայում են սույն կարգի 21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հայտի մերժման հիմքերը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է մաքսատուրքի արտոնության տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ` որոշման նախագիծ), որում նշվում է նաև սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու ամսաթիվը և հայտի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` մարմիններ)` դիրքորոշման։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
03.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: